Քլայվ Օուեն

բրիտանացի դերասան

Քլայվ Օուեն (անգլ.՝ Clive Owen, հոկտեմբերի 3, 1964(1964-10-03)[1][2][3][…], Կովենտրի, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության բրիտանացի դերասան, BAFTA, «Ոսկե գլոբուս» և հեղինակավոր այլ մրցանակների դափնեկիր։

Քլայվ Օուեն
Ծնվել էհոկտեմբերի 3, 1964(1964-10-03)[1][2][3][…] (59 տարեկան)
ԾննդավայրԿովենտրի, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
ԿրթությունԴրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1986)[5]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունկինոդերասան, սցենարիստ, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան

Կենսագրություն

Ծնվել է 1964 թվականի հոկտեմբերի 3-ին Անգլիայի Քովենթրի քաղաքի Քիրսլի արվարձանում[6]։ Հայրը՝ Ջեսս Օուենը, որ քանթրի երգեր կատարող երգիչ էր, լքել է կնոջն ու հինգ զավակներին, երբ Քլայվը երեք տարեկան է եղել[7][8]։ Երեխաներին մեծացրել են մայրն ու խորթ հայրը, որ տեղի երկաթուղային կայարանում տոմսավաճառ էր[9]։ Քլայվն ու իր չորս եղբայրները ծանր մանկություն են ունեցել (նա իր մանկությունը բնորոշել է rough մակդիրով). ընտանիքը մի կերպ է ծայրը ծայրին հասցրել՝ հաճախ մնալով նպաստի հույսին։ 13 տարեկանից Քլայվը խաղացել է երիտասարդական թատրոնում, ուսում է առել դրամայի դպրոցում, այնուհետև՝ դրամատիկ արվեստի թագավորական ակադեմիայում[10], որն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Յանգ Վիք (Young Vic) թատրոնում[11], որտեղ դերակատարումներով հանդես է եկել շեքսպիրյան մի շարք թատերախաղերում[12]։ Լոնդոնի «Յանգ Վիք» թատրոնում Ուիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգության բեմականացման աշխատանքների ընթացքում ծանոթացել ու մտերմացել է իր ապագա կնոջ՝ Սառա Ջեյն Ֆենտոնի հետ։ Ամուսնացել են 1995 թվականի մարտի 6-ին, ունեն երկու դուստր, ապրում են Էսեքսում։

Օուենը հեռուստաէկրաններին առաջին անգամ հայտնվել է BBC-ի «Ռոքլիֆի մանկիկները» (Rockliffe's Babies, 1987) սերիալի դրվագներից մեկում։ Դրանից մոտավորապես մեկ տարի անց տեղի է ունեցել նրա առաջնելույթը կինոյում՝ «Շարժիչի հռնդյունը» («Vroom», 1988) ֆանտաստիկ մելոդրամայում, որտեղ նրա խաղընկերը Դևիդ Թյուլիսն էր։

Մեծ Բրիտանիայում Քլայվին ճանաչում բերած առաջին գործը եղել է 1990-1991 թվականներին ITV հեռուստաընկերության Chancer հեռուստասերիալի գլխավոր հերոսի մարմնավորումը։ Իսկ միջազգային ճանաչման ասպարեզում Օուենի առաջին հաջողությունը քննադատները համարել են Croupier (1998) ֆիլմում մարտնչող գրողի դերի կատարումը։ 2004 թվականին նկարահանված Closer դրամա-ֆիլմում տպավորիչ դերակատարումով հանդես գալու համար նա հաջորդ տարում արժանացել է «Ոսկե գլոբուս» և BAFTA մրցանակների, ինչպես նաև առաջադրվել ամերիկյան կինոակադեմիայի Օսկար մրցանակի։ 2012 թվականին «Գլխավոր դերի արտակարգ կատարում» (Outstanding Lead Actor) անվանակարգում «Էմմի» (Primetime Emmy Award) մրցանակ է ստացել «Հեմինգուեյ և Գելհորն» (Hemingway & Gellhorn) ֆիլմում Հեմինգուեյին մարմնավորելու համար։ «Լավագույն դերասան» անվանակարգում առաջադրվել է ևս մեկ հեղինակավոր պարգևի՝ «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ The Knick հեռուստասերիալում դոկտոր Ջոն Թեքերիին մարմնավորելու համար։ 2017 թվականին Կարա Դելևինի, Դեյն ԴեՀաանի, Ռիաննայի ընկերակցությմբ խաղացել է «Վալերիանն ու հազարավոր մոլորակների քաղաքը» ֆիլմում, որը նկարահանվել է Պիեռ Քրիստինի և Ժան-Կլոդ Մեզիերի բեսթսելլեր կոմիքսների հիման վրա։ 2021 թվականին էլ American Crime Story սերիալի երրորդ եթերաշրջանում հանդես է եկել ԱՄՆ-ի նախկին նախագահներից Բիլ Քլինթոնի դերի կատարումով։

Օուենը գլխավոր դերերի կատարմամբ հանդես է եկել նաև «Մեղքերի քաղաքը» (Sin City, 2005), Derailed (2005), «Ներսի մարդը» (Inside Man, 2006), «Տղամարդկանց երեխաները» (Children of Men, 2006), «Ինտերնացիոնալը» (The International 2009) և այլ կինոնկարներում ու սերիալներում։

Ճանաչված դերասանը կամավոր ստանձնել է Էսեքսի Հարվիչ քաղաքի Electric Palace Cinema-ի պատմական շենքի վերականգնման հովանավորությունը[13][14][15]։

Նա աջակցում է նաև «Լիվերպուլ» ֆուտբոլային թիմին[16], մասնակցել է Being: Liverpool վավերագրական ֆիլմաշարի հնչյունավորմանը[17]։

Ընտրյալ ֆիլմագրություն

Օուենը 2006 թ. Մեխիկոյում, Children of Men ֆիլմի պրեմիերային
Օուենը Տորոնտոյի 2011 թ. միջազգային կինոփառատոնում
Օուենը Բեռլինի 2009 թ. միջազգային կինոփառատոնում

Կինո

ՏարինՖիլմըԴերըՆշումներ
1988Vroom/Շարժիչի հռնդյունըՋեք
1989Precious Bane/Թանկարժեք ԲեյնըԳիդեոն ՍարնՀեռուստաֆիլմ
1990ChancerՍթիվեն Քրեյն/Դերեկ ԼավՀեռուստասերիալ
Lorna DooneՋոն ՌիդՀեռուստաֆիլմ
1991Close My Eyes/Փակիր աչքերսՌիչարդ
1993Class of '61Դևին O'ՆիլՀեռուստաֆիլմ
Century/ԴարՓոլ Ռիսներ
The Magician/ՀրաշագործըՋորջ ԲիրնՀեռուստաֆիլմ
1994The Return of the NativeԴեյմոն ՎայլդիվՀեռուստաֆիլմ
Doomsday Gun/Ահեղ դատաստանի զենքըԴովՀեռուստաֆիլմ
An Evening with Gary Lineker/Երեկոն Գարի Լինկերի հետԲիլլՀեռուստաֆիլմ
Nobody's ChildrenԲրաթուՀեռուստաֆիլմ
The Turnaround/ՇրջադարձՆիկ Շերման
1995Bad Boy BluesՓոլՀեռուստաֆիլմ
1996Privateer 2: The DarkeningԼև ԱրիսՎիդեոխաղ
The Rich Man's Wife/Հարուստի կինըՋեյք Գոլդեն
SharmanՆիկ ՇերմանՀեռուստասերիալ
1997CroupierՋեք Մանֆրեդ
Bent/ՀակումՄաքս
1998The Echo/ԱրձագանքըՄայքլ ԴիքոնՀեռուստաֆիլմ
1999Split Second/ԱկնթարթՄայքլ ԱնդերսենՀեռուստաֆիլմ
Second SightՌոս ԹաններՀեռուստասերիալ
2000Greenfingers/Կանաչ մատներՔոլին Բրիգս
Second Sight: Kingdom of the Blind/Մարգարեություն. կույրերի թագավորությունըՌոս ԹեններՀեռուստասերիալ
Second Sight: ParasomniaՌոս ԹաններՀեռուստասերիալ
Second Sight: Hide and SeekՌոս ԹաններՀեռուստասերիալ
2001The HireՎարորդ
Gosford ParkՌոբերտ Փարքս
Walk On ByFortællerՀեռուստավավերագրություն
2002The Bourne IdentityՊրոֆեսոր
2003Beyond BordersՆիկ Քալահեն
I'll Sleep When I'm DeadՈւիլ
2004CloserԼարրիԱռաջադրվել է «Օսկար» մրցանակի
King Arthur/Արթուր արքաԱրթուր արքա
2005Derailed/Դավաճանության գինըՉարլզ Շայն
Sin City/Մեղքերի քաղաքըԴուայթ ՄաքՔարթի
2006Children of MenԹեոդոր Ֆարոն
Inside ManԴալտոն Ռասել
The Pink Panther/Վարդագույն հովազըՆայջել Բոսուել/Գործակալ 006Ukrediteret
2007Elizabeth: The Golden Age/Էլիզաբեթ. ոսկեդարըՍըր Ուոլթեր Ռեյլի
Shoot 'em Up/Կրակի՛ր դրանցՄիսթր Սմիթ
2009The Boys Are Back/Տղերքը վերադառնում են
The International
2013Blood Ties/Արյունակցական կապեր
2019Gemini Man

Հեռուստատեսություն

ՏարինՎերնագիրըԴերըՆշումներ
1987Rockliffe's Babies/Ռոքլիֆի մանկիկներըPC ՓերսյուՀեռուստատեսային առաջնելույթ
"Up the Down Escalator" դրվագում
1988Boon/ԲարիքՋոֆ«Խաղաղարարը» դրվագում
1989Precious Bane/Թանկարժեք ԲեյնըԳիդեոն ՍառնՀեռուստաֆիլմ
1990Lorna Doone/Լոռնա ԴունՋոն ՌիդՀեռուստաֆիլմ
1990–1991ChancerԴերեկ Լավ/Սթիվեն Քրեյն20 դրվագներում
1993Class of '61Դևին O'ՆիլՀեռուստաֆիլմ
The Magician/ՀրաշագործըՋորջ ԲիրնՀեռուստաֆիլմ
1994Nobody's Children/Ոչ մեկի երեխաներըԿոռնելիու ԲրաթուՀեռուստաֆիլմ
An Evening with Gary Lineker/Մի երեկո Գերի Լինեկերի հետԲիլլՀեռուստաֆիլմ
Doomsday Gun/Ահեղ դատաստանի օրվա զենքըԴովՀեռուստաֆիլմ
The Return of the Native/Հարազատի վերադարձըԴեյմոն ՈւայլդիվՀեռուստաֆիլմ
1995–1996Screen Two/Երկրորդ էկրանՓոլ/Դիգորի Վեն2 դրվագում
1996SharmanՆիկ Շերման4 դրվագներում
1998The Echo/ԱրձագանքըՍարկավագՀեռուստատեսային մինիսերիալ. 2 դրվագում
1999Split Second/ԱկնթարթՄայքլ ԱնդերսոնՀեռուստաֆիլմ
Second Sight/Երկրորդ տեսողությունDCI Ռոս ԹաններՀեռուստաֆիլմ
2000Երկրորդ տեսողություն. ParasomniaՀեռուստաֆիլմ
Երկրորդ տեսողություն. Կույրերի թագավորությունըՀեռուստաֆիլմ
Երկրորդ տեսողություն. ՏապկնոցիՀեռուստաֆիլմ
2007ExtrasԻնքն իրեն է մարմնավորել։"The Extra Special Series Finale" դրվագում
Hypnose homeeՀեռուստաֆիլմ (կարճամետրաժ)
2012Hemingway & GellhornԷռնեստ ՀեմինգուեյՀեռուստաֆիլմ
Being: LiverpoolՊատմող"Silver Shovel" դրվագում
2014–2015The KnickԴոկտոր Ջոն Թեքերի20 դրվագներում
2020Curb Your Enthusiasm/Սանձիր խանդավառությունդԻնքն իրեն է մարմնավորել։«Անբավարար գովասանք» դրվագում
2021Lisey's Story/Լիզիի պատմությունըՍքոթ Լենդոն8 դրվագներում
Impeachment: American Crime Story/Հրաժարականի պահանջ. Ամերիկյան ոճրի պատմությունԲիլ Քլինթոն10 դրվագներում

Մրցանակներ և առաջադրումներ

Օսկար
ՏարինԱնվանակարգըՖիլմի վերնագիրըԱրդյունքը
2004Տղամարդու երկրորդ պլանի դերի լավագույն կատարումCloserԱռաջադրում
Ոսկե գլոբուս
ՏարինԱնվանակարգըՖիլմի վերնագիրըԱրդյունքը
2015Հեռուստադրամայի լավագույն դերասանThe KnickԱռաջադրում
2013Մինի հեռուստասերիալի լավագույն դերասանHemingway & GellhornԱռաջադրում
2004Տղամարդու երկրորդ պլանի դերի լավագույն կատարումCloserՀաղթանակ
BAFTA
ՏարինԱնվանակարգըՖիլմի վերնագիրըԱրդյունքը
2004Տղամարդու երկրորդ պլանի դերի լավագույն կատարումCloserՀաղթանակ
ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ
ՏարինԱնվանակարգըՖիլմի վերնագիրըԱրդյունքը
2001Տղամարդու երկրորդ պլանի դերի լավագույն կատարումGosford ParkՀաղթանակ
Satellite (Արբանյակ) մրցանակ
ՏարինԱնվանակարգըՖիլմի վերնագիրըԱրդյունքը
2014Հեռուստադրամայի լավագույն դերասանThe KnickՀաղթանակ
2012Հեռուստաֆիլմի կամ մինի սերիալի լավագույն դերասանHemingway & GellhornԱռաջադրում
2007Կինոկատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասանShoot 'Em UpԱռաջադրում
2004Տղամարդու երկրորդ պլանի դերի լավագույն կատարումCloserԱռաջադրում

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլայվ Օուեն» հոդվածին։