Քոլին Մարգարեթ

ամերիկացի դերասանուհի

Քոլին Մարգարեթ (անգլ.՝ Margaret Colin մայիսի 26, 1958(1958-05-26)[1][2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Հայտնի է «Ինչպես է պտտվում աշխարհը» սերիալում խաղացած Մարգո Մոնտգոմերի-Հյուզի (դերը խաղացել է 1982-1983 թվականներ) և «Բամբասկոտը» սերիալում՝ Էլյանոր Ուոլդորֆ-Ռոուզի (2007 թվականին) դերերով։ Արժանացել է «Սատուրն» մրցանակի (2000 թվական)[4]։

Քոլին Մարգարեթ
Ծնվել էմայիսի 26, 1958(1958-05-26)[1][2] (65 տարեկան)
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունՀոֆստրա համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Justin Deas?
Պարգևներ և մրցանակներ

Վաղ տարիներ

Քոլին Մարգարեթը ծնվել է 1958 թվականի մայիսի 26-ին Բրուքլին քաղաքում (Նյու Յորք, ԱՄՆ) և մեծացել՝ Լոնգ Այլենդում։ Դաստիարակվել է կաթոլիկի ընտանիքում[5]։ Հայրը Նյու Յորքի ոստիկանության դեպարտամենտի սպաների կազմում էր[6]։ Մարգարեթն ունի իռլանդական ծագում։

1976 թվականին ավարտել է Baldwin Senior High School միջնակարգ դպրոցը։ Նույն թվականին ավարտել է Hofstra University համալսարանը։

Կարիերա

Կինոկարեիերան սկսել է 1979 թվականին, սկզբում խաղացել է սերիալներում։ Նրա առաջին դերը եղել է «Գիշերվա շեմին» սերիալում Փեյջ Մեդիսոնի դերը․ սերիալի հեռարձակման յոթ ամիսների ընթացքում իր հերոսուհու՝ Փեյջի հետ վերապրել է ինքնասպանության յոթ փորձ և ի վերջո ամուսնացել իր խորթ եղբոր հետ։ Սրան հաջորդել է «Ինչպես է պտտվում աշխարհը» սերիալի Մարգո Մոնտգոմերի-Հյուզի դերը։ Այդ սերիալում Մարգարեթը խաղացել է 1982-1983 թվականների ընթացքում։

Դրան հաջորդել են դերասանուհու մի քանի տասնյակ դերեր, որոնք այնքան էլ հաջող չէին, ինչպես նախկինները կամ ընդհանրապես մնացել են աննկատ։ Նրա հայտնիությունը վերականգնվել է 2007 թվականին «Բամբասկոտը» հեռուստասերիալում խաղացած դերով։ Նրա հերոսուհին դիզայներ Էլեանոր Ուոլդորֆ-Ռոուզն է, սերիալի գլխավոր հերոսուհու մայրը՝ Բլեր Ուոլդորֆը։

Անձնական կյանք

1988 թվականի հունվարին Մարգարեթը ամուսնացել է դերասան Ջասթին Դիսոնի հետ․ նրանք ծանոթացել էին 1980-ական թվականներից, երբ «Ինչպես է պտտվում աշխարհը» սերիալում խաղում էին սիրահար զույգի դեր։ Ամուսինները ունեն երկու որդի՝ Սեմը (ծնվ. 1990 թվականին) և Ջոզեֆը (ծնվ. 1993 թվականին)։

Ընտրված ֆիլմագրություն

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
1956—2010սԻնչպես է պտտվում աշխարհըAs the World TurnsՄարգո Մոնտգոմերի-Հյուս
1956—1984սԳիշերվա շեմինEdge of Night, TheՓեյջ Մեդիսոն
1987ֆԻնչպես որ հայրն է, այնպես էլ որդին էLike Father, Like SonՋենի Արմբրյուսթեր
1987ֆԵրեք տղամարդ և մեկ երեխաThree Men and a BabyՌեբեկա
1989ֆՃշմարտությանը հավատացողըTrue BelieveՔիթի Գրիր
1989տ/ֆՃանապարհորդող մարդTraveling ManՋուաննա Ռիտ
1990-2010սՕրենք և կարգLaw & OrderՄերի Մարքսոն
1991-1992սՍիբսSibsՕդի
1991ֆՄսագործի կինըButcher's Wife, TheՌոբին Գրեյս
1996ֆԱնկախության օրըIndependence DayԿոնստանս Սպանո
2002ֆԱնհավատարիմUnfaithfulՍելի
2004ֆԱռաջին դուստրըFirst DaughterԱռաջին տիկին Մելանի Մաքկենզի
2007-2011սԲամբասկոտըGossip GirlԷլյանոր Ուոլդորֆ-Ռոուզ
2017սԿապույտի երանգներShades of BlueԼինդա Վոզնյակ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոլին Մարգարեթ» հոդվածին։