Քորթնի Բարնեթ

Քորթնի Մելբա Բարնեթ[3] (անգլ.՝ Courtney Melba Barnett, նոյեմբերի 3, 1987(1987-11-03)[1], Northern Beaches, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա և Սիդնեյ, Ավստրալիա[2][4]), ավստրալիացի երգչուհի, կիթառահար և հեղինակ-կատարող Մելբուրնից։ Հայտնի է իր հասարակ տեքստերով և հանգիստ երգեցողությամբ[5]։ 2013 թվականի հոկտեմբերին գրավել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի երաժշտական հասարակության ուշադրությունը[6]՝ ելույթ ունենալով «CMJ Music Marathon» շոուի ժամանակ։ Rolling Stone երաժշտական ամսագիրը[7] և The New York Times թերթը[8] Բարնեթի մասին արտահայտվել են՝ որպես աչքի ընկնող կատարողի։

Քորթնի Բարնեթ
Բնօրինակ անունանգլ.՝ Courtney Barnett
Ի ծնե անունանգլ.՝ Courtney Melba Barnett
Ծնվել էնոյեմբերի 3, 1987(1987-11-03)[1] (36 տարեկան)
Northern Beaches, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա կամ Սիդնեյ, Ավստրալիա[2]
Երկիր Ավստրալիա
Ժանրերալտերնատիվ ռոք, ինդի ռոք և փսիխոդելիկ ռոք
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երգչուհի, կիթառահար, երաժշտական մենեջեր, երաժշտական պրոդյուսեր և ստուդիական երաժիշտ
Գործիքներկիթառ և վոկալ
ԼեյբլMom + Pop Music?, Marathon Artists?, Milk! Records? և Matador Records?
ԿրթությունPittwater High School? և St Michael's Collegiate School?
Պարգևներ
Կայքcourtneybarnett.com.au
 Courtney Barnett Վիքիպահեստում

2015 թվականի մարտին թողարկվել է Քորթնիի դեբյուտային լիաֆորմատ ալբոմը՝ «Sometimes I Sit and Think, and Sometimes I Just Sit»։

Կարիերա

2010-2011 թվականներին Բարնեթը որպես երկրորդ կիթառահար նվագել է մելբուրնյան «Rapid Transit» խմբի կազմում։ Կոլեկտիվը ձայնագրել է համանուն ալբոմ, որը թողարկվել է կոմպակտ ձայներիզ ձևաչափով։

2011-2013 թվականների միջև ընկած ժամանակահատվածում եղել է «Immigrant Union» քանթրի խմբի անդամ, որը ստեղծել են Բրենթ Դեբերը («The Dandy Warhols») և Բոբ Հարոուն։ Վոկալիստի պարտականությունների հետ միասին Բարնեթը նվագել է սլայդ կիթառ նախագծի երկրորդ «Anyway» ստուդիական ալբոմում։ Ավելի ուշ Դեբերը նվագել է Քորթնիի դեբյուտային մինի ալբոմում[9]։

2012 թվականին Բարնեթը բացել է իր սեփական լեյբլը՝ «Milk! Records» և թողարկել այնտեղ իր դեբյուտային «I’ve Got a Friend called Emily Ferris» մինի ալբոմը, որն արժանացել է Ավստրալիայի երաժշտական քննադատների դրական արձագանքին։

2013 թվականին Բարնեթը նվագել է Ջեն Կլոխերի «In Blood Memory» դեբյուտային ալբոմում, որը նույնպես թողարկվել է «Milk! Records» լեյբլով։

2013 թվականին «How to Carve a Carrot into a Rose» երկրորդ մինի ալբոմի թողարկմամբ Բարնեթը ստացել է համաշխարհային ճանաչում։ Pitchfork Media ամսագիրն այս մինի ալբոմի «Avant Gardener» սինգլն անվանել է «2013 թվականի լավագույն նոր երգ»[10]։

Ավելի ուշ երկու մինի ալբոմները միավորվել են «The Double EP: A Sea of Split Peas» կրկնակի ալբոմում, որի միջազգային թողարկումը կայացել է 2013 թվականի մայիսի 20-ին «House Anxiety/Marathon Artists» լեյբլով[11]։ «Stereogum» երաժշտական բլոգն այն անվանել է «շաբաթվա ալբոմ»[12]։ Այդ հավաքածուի «History Eraser» սինգլը առաջադրվել է «APRA Awards» մրցանակի[13]։

2014 թվականի սեպտեմբերին «Milk! Records» լեյբլը թողարկել է« A Pair of Pears (with Shadows)» հավաքածուն։ Տվյալ մինի ալբոմը ներառել է «Pickles from the Jar» երգը, որն ավստրալիական «Triple J's Hottest 100 for 2014» հիթ-շքերթում զբաղեցրել է 51-րդ տեղը[14]։

2015 թվականի հունվարի 30-ին Բարնեթը մանրամասն տեղեկություններ է հայտնել նոր լիաֆորմատ ալբոմի մասին, որը ձայնագրել էր դեռևս օգոստոս ամսին և որը ներառում էր «Pedestrian at Best» և «Depreston» սինգլները։ Երկու երգերի համար էլ երաժշտական տեսահոլովակներ են նկարահանվել։ «Pedestrian at Best» երգի տեսահոլովակի նկարահանումներին մասնակցել են Ջեն Կլոխերն ու Դեյվի Լեյնը։ Քորթնիի «Sometimes I Sit and Think, and Sometimes I Just Sit» դեբյուտային ստուդիական ալբոմը թողարկվել է 2015 թվականի մարտի 23[15], ինչը ուղեկցվել է ամերիկյան հյուրախաղերով[16]։

Ավստրալիական «The Drones» խմբի անդամ Դեն Լասքոմբը հաճախ է նվագել Քորթնիի համերգներին և աչքի է ընկել «How to Carve a Carrot into a Rose» երգում ու «Sometimes I Sit and Think, and Sometimes I Just Sit» ալբոմում՝ միաժամանակ դառնալով վերջինիս համապրոդյուսերը։ Լասկքմբի բացակայության ժամանակ խումբը հանդես է գալիս որպես տրիո, իսկ կիթառահարի պարտականություններն իր վրա է վերցնում Բարնեթը։ 2015 թվականի հյուրախաղերի ժամանակ Բերնեթը իր ֆեյսբուքյան էջում խումբն անվանել է «CB3»։

Նվագակցող խումբ

Այժմյան կազմ

Նախկին մասնակիցներ

  • Պիտ Քոնվերի՝ բաս կիթառ
  • Ալեքս Հեմիլթոն՝ կիթառ
  • Ալեքս Ֆրենսիս՝ կիթառ
  • Դեն Լուսկոմբե՝ կիթառ
  • Մեդլայն Դյուկ՝ վոկալ

Անձնական կյանք

Ծնվել և մեծացել է Սիդնեյում։ Երբ եղել է 16 տարեկան, նրա ընտանիքը Սիդնեյից տեղափոխվել է Հոբարթ, որտեղ նա սովորել է Արվեստների թասմանյան դպրոցում[17]։ Մեծանալով ամերիկյան խմբերի ազդեցության տակ՝ նա իր համար բացահայտել է ավստրալիացի կատարողներ Դարեն Հենլոնին և Դենա Քելիին, որոնցից ոգեշնչվելով սկսել է երգեր գրել[18]։ Նա բացահայտ լեսբուհի է։ Այժմ ապրում է Մելբուրնում իր զույգի՝ Ջեն Կլխերի հետ։ Նրանք միասին են սկսած 2011 թվականից[19]։

Ձախլիկ է[3]։

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմ

ԱնվանումԹողարկման պատմությունԴիրքը չարտերում
AUS
[20]
IRE
[21]
NLD
[22]
NZ
[23]
UK
[24]
US
[25]
Sometimes I Sit and Think, and Sometimes I Just Sit
  • Թողարկվել է 2015 թվականի մարտի 20-ին
  • Լեյբլ՝ Milk!, Marathon, House Anxiety, Mom + Pop Music
  • Ձևաչափ՝ ձայնապնակ, CD
42826191620

Մինի ալբոմ

ՏարիԱնվանումՁևաչափԹողարկման ամսաթիվԼեյբլ
2012I’ve Got a Friend Called Emily FerrisCD/Digital2011 թվականի ապրիլի 2Milk! Records
2013How to Carve a Carrot into a RoseCD/Digital2013 հոկտեմբերի 15Milk! Records
2013The Double EP: A Sea of Split Peas12" vinyl
CD/Digital
2013 մայիսի 20Milk! Records
Marathon Artists
House Anxiety
Mom + Pop Music

Սինգլներ

  • «Avant Gardener» - Milk!/Marathon Artists/V2 (2013 թվականի մարտի 19)[26]
  • «History Eraser» - Milk!/Marathon Artists/V2 (2013 թվականի հոկտեմբերի 14)[27]
  • «Pedestrian at Best» - Milk!/Marathon Artists/V2 (2015 թվականի փետրվարի 16)[28]
  • «Dead Fox» - Milk!/Marathon Artists/V2 (2015 թվականի մայիսի 11)[29]
  • «Nobody Really Cares If You Don’t Go To The Party» - Milk!/Marathon Artists/V2 (2015 թվականի օգոստոսի 7)[30]

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քորթնի Բարնեթ» հոդվածին։