Քորթնի Իթոն

Քորթնի Իթոն (անգլ.՝ Courtney Eaton, հունվարի 6, 1996(1996-01-06)[1], Բանբերի (Ավստրալիա), Արևմտյան Ավստրալիա, Ավստրալիա), ավստրալիացի դերասանուհի և ֆոտոմոդել։

Քորթնի Իթոն
Ծնվել էհունվարի 6, 1996(1996-01-06)[1] (28 տարեկան)
ԾննդավայրԲանբերի (Ավստրալիա), Արևմտյան Ավստրալիա, Ավստրալիա
ԿրթությունBunbury Cathedral Grammar School?
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունմոդել, դերասանուհի և կինոդերասանուհի

Կենսագրություն

Ծնվել է 1996 թվականի հունվարի 6-ին Արևմտյան Ավստրալիա նահանգի Բանբերի քաղաքում։ Ավարտել է Բանբերիի գիմնազիան[2]։

Աշխատել է «Vivien’s Model Management» մոդելային գործակալությունում[3][4][5]։

2014 թվականին եղել է ավստրալիական «AACTA» մրցանակի հանձնման հաղորդավարներից մեկը[6]։

Նրա դերասանական առաջնաելույթը տեղի է ունեցել 2015 թվականին «Խելագար Մաքս․ զայրույթի ճանապարհը» ֆիլմում։ 2016 թվականին խաղացած դերի համար առաջադրվել է «Gold Derby Awards» մրցանակի «Լավագույն դերասանական անսամբլ» անվանակարգում[7]։

2016 թվականին լույս է տեսել նրա մասնակցությամբ «Եգիպտոսի աստվածները» ֆիլմը[8][9]։

2018 թվականին նկարահանվել է «Կարգավիճակը թարմացված է» ֆիլմում։

Անձնական կյանք

2012-2015 թվականներին հանդիպել է ավստրալիացի ֆուտբոլիստ Քայլում Ռիչարդսոնի հետ։ 2015-2017 թվականներին Քորթնին հանդիպել է դերասան և R5 խմբի մենակատար Ռոսս Լինչի հետ[10][11]։

Ֆիլմագրություն

ՏարիՀայերեն անվանումԱնգլերեն անվանումԴեր
2015Խելագար Մաքս․ զայրույթի ճանապարհըMad Max: Fury RoadՖրաջայլ
2016Եգիպտոսի աստվածներըGods of EgyptԶանա
2017ՆորույթNewnessԲլեյք Բիսոն
2018Կարգավիճակը թարմացված էStatus UpdateՇառլոտ Օլդեն
2018ԿատարյալPerfectՍառա
2019Ծառայողական պարտականություններLine of DutyԷվա Բրուքս


Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քորթնի Իթոն» հոդվածին։

Արտաքին հղումներ