Քրիստիան դե Պորտզամպարկ

Քրիստիան դե Պորտզամպարկ (ֆր.՝ Christian Urvoy de Portzamparc, մայիսի 9, 1944(1944-05-09)[1][2], Կասաբլանկա, Մարոկկո[3][4][1]), ֆրանսիացի ճարտարապետ և քաղաքաշինարար։ 1994 թվականին արժանացել է Պրիցկերի ճարտարապետական մրցանակի[24]։

Քրիստիան դե Պորտզամպարկ
ֆր.՝ Christian de Portzamparc
Ի ծնեֆր.՝ Christian Hubert Marie Urvoy de Portzamparc
Ծնվել էմայիսի 9, 1944(1944-05-09)[1][2] (79 տարեկան)
ԾննդավայրԿասաբլանկա, Մարոկկո[3][4][1]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց (1969) և lycée Saint-Vincent de Rennes?
ԱշխատավայրԿոլեժ դե Ֆրանս
Ուշագրավ աշխատանքներLes Champs Libres?[5], One57?[6], Բուրդելի թանգարան[7], Paris La Défense Arena?[8], Cidade das Artes?[9], Գերմանիայի Ֆրանսիայի դեսպանություն[10], LVMH Tower?[11], Tour Granite?[12], Philharmonie Luxembourg?[13] և Musée Hergé?[14]
Պարգևներ
 Christian de Portzamparc Վիքիպահեստում

Կենսագրություն

Պորտզամպարկը ծնվել է 1944 թվականին Աֆրիկայում, ռազմական ինժեների ընտանիքում[25]։ 1960-ական թվականներին Փարիզում գեղանկարչություն և ճարտարապետություն է ուսումնասիրել։ 1970 թվականին մասնակցել է նոր քաղաքների բնակիչների հոգեբանության ու սոցիոլոգիայի ուսումնասիրմանը։ Պորտզամպարկի առաջին նշանավոր աշխատանքը եղել է Մարն լա Վալեի և նրա ջրային աշտարակի նախագծման աշխատանքների մասնակցությունը։ Տասնամյակի վերջին նա աշխատել է Փարիզի 13-րդ շրջանի նախագծման աշխատանքներին։ Ի հակակշիռ ստանդարտացված բարձրահարկերի, որոնք գերիշխում էին փարիզյան նորակառույցների մեջ դեռևս Շառլ դը Գոլի և Ժորժ Պոմպիդուի ժամանակներից` Պորտզամպարկը ժխտում է միասնական պլանը` ստեղծելով տների մի քանի մոդելներ` հարկաբաժինների տարբեր դասավորություններով։

1980-ական թվականներին ճարտարպետն առաջ է քաշում «բաց թաղամասի» գաղափարը։ Բաց թաղամասը հիշեցնում է ֆրանսիացի քաղաքաշինարար Ժորժ Էժեն Օսմանի հռչակած սկզբունքը, որի համաձայն շենքերի ճակատամասերը պետք է զուգահեռ լինեն փողոցին, սակայն այս սկզբունքից տարբերվում է նրանով, որ դրանց անցումը մեկը մյուսին սահուն չի լինում։ Այս հատկությունը թույլ է տալիս բազմատեսակ շենքեր կառուցել, որոնք իրարից տարբերվում են բարձրությամբ, արտաքին տեսքով և գործառույթով։

Պորտզամպարկը ֆրանսիացի առաջին ճարտարապետն է, որ արժանացել է Պրիցկերի ճարտարապետական մրցանակի։

Ոճ

Պորտզամպարկի ոճը կարելի է բնորոշել որպես պոստմոդեռնիզմի դրսևորում։ Ճարտարապետը պայքարում է հաստատված ավանդույթների դեմ այնտեղ, որտեղ հարկ է համարում` միաժամանակ օգտագործելով վերածննդի և մոդեռնիզմի ճարտարապետական փորձը։ Այդ պատճառով New York Times ամսագիրը Պորտզամպարկին անվանել է «ար-դեկո ոճի նախահայր», իսկ Կոմերսանտ թերթի մեկնաբանը` «չափավոր պոստմոդեռնական»։

Պորտզամպարկն աշխատել է տարբեր աշխարհամասերում` ամենուր կիրառելով իր գաղափարներն արդեն եղած ճարտարապետական համատեքստում։ Իր իսկ բառերով` Պորտզամպարկը մեծ տպավորություն է ստացել Ճապոնիայից։

Հաճախ ընդգծվում են Պորտզամպարկի նախագծած շինությունների հարմարավետությունն ու բնապահպանական առանձնահատկությունները։

Կառույցներ

  • 1971—1974 — Մարն լա Վալեի ջրմուղ աշտարակ
  • 1984—1995 — Երաժշտաքաղաք, Փարիզ
  • 1985—1987 — «Բոբուր» սրճարան, Փարիզ
  • 1989—1991 — Nexus II, Ֆուկուոկա
  • 1995—1999 — LVMH աշտարակ, Նյու Յորք
  • 1995—2009 — Մասեն շրջան, Փարիզ
  • 1997—2005 — Լյուքսեմբուրգի ֆիլհարմոնիա, Լյուքսեմբուրգ
  • 2006 — «Բեյրութի դարպասներ»

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան դե Պորտզամպարկ» հոդվածին։