Օկոտ պ’Բիտեկ

Օկոտ պ’Բիտեկ (անգլ.՝ Okot p’Bitek, հունիսի 7, 1931(1931-06-07), Գուլու, Հյուսիսային շրջան, Ուգանդա - հուլիսի 20, 1982(1982-07-20)[1][2] կամ հուլիսի 19, 1982(1982-07-19)[3], Կամպալա, Ուգանդա), ուգանդացի բանաստեղծ[4], բանահավաք, պատմաբան, փիլիսոփա։ Միջազգային լայն ճանաչում է ստացել իր «Լավինոյի երգ» բանաստեղծությամբ, որը պատմում է աֆրիկացի գեղջկուհու տառապանքների մասին , որի ամուսինը ներքաշվել է քաղաքային կյանքի մեջ և ցանկանում է, որ երկրում ամեն ինչ դառնա արևմտամետ։ «Լավինոյի երգը» սկզբնապես գրվել է աչոլիի լեզվով, որից հետո պ'Բիտեկը ինքնուրույն թարգմանել է այն անգլերեն և հրատարակել 1966 թվականին, պոեմը ներառվել է 20-րդ դարի հարյուր լավագույն աֆրիկյան գրքերի թվում։ Իր առաջին վեպը գրել է դեռևս 1953 թվականին։

Օկոտ պ’Բիտեկ
Ծնվել էհունիսի 7, 1931(1931-06-07)
ԾննդավայրԳուլու, Հյուսիսային շրջան, Ուգանդա
Վախճանվել էհուլիսի 20, 1982(1982-07-20)[1][2] (51 տարեկան) կամ հուլիսի 19, 1982(1982-07-19)[3] (51 տարեկան)
Վախճանի վայրԿամպալա, Ուգանդա
Մասնագիտությունբանաստեղծ, համալսարանի դասախոս և գրող
Քաղաքացիություն Ուգանդա
ԿրթությունՕքսֆորդի համալսարան, Աբերիստուիտի համալսարան և Բրիստոլի համալսարան
Ուշագրավ աշխատանքներSong of Lawino?
ԱշխատավայրՕսթինի տեխասյան համալսարան

Կենսագրություն

Ծնվել է 1931 թվականին Գուլու քաղաքու[5] մ դպրոցական ուսուցչի և երգչուհու ընտանիքում[6], աչոլիի ժողովրդի ներկայացուցիչ է։ Մանկուց աչքի է ընկել երգչի, թմբկահարի, պարողի և ֆուտբոլիստի տաղանդներով, ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, այնուհետև Բուդոյի թագավորական քոլեջը (քոլեջում սովորելու տարիներին գրել է ավանդական երգեր[7]), որից հետո մեկնել է սովորելու Մեծ Բրիտանիայում։ 1958 թվականին ընդգրկվել է Ուգանդայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում (որն այդ ժամանակ դեռ բրիտանական գաղութ էր), սակայն հրաժարվել է ֆուտբոլային կարիերայից հօգուտ համալսարանական կրթության․ սովորել է մանկավարժություն Բրիստոլի համալսարանում, իրավունք Աբերիստուիտի համալսարանում[8] (Ուելս) և սոցիալական մարդաբանություն Օքսֆորդում, որտեղ պաշտպանել է դոկտորական ատենախոսություն աչոլիի և լոնգա ժողովուրդների ավանդական մշակույթի մասին։

Վերադառնալով արդեն անկախ Ուգանդա՝ պ'Բիտեկը զբաղվել է գրական աշխատանքով, մշակութային փառատոների կազմակերպմամբ, որոշ ժամանակ դասավանդել է Մաքերերի համալսարանում և եղել Ուգանդայի Ազգային թատրոնի տնօրենը։ Սակայն նրա կողմից երկրի ցեղային կյանքի քննադատությունը հանգեցրել է հակամարտության կառավարության հետ, որի հետևանքով նա ստիպված է եղել գնալ աքսորի և մնալ այնտեղ Իդի Ամինի կառավարման ողջ ընթացքում։ 1969 թվականին նա մասնակցել է Այովայի պետական համալսարանում միջազգային գրական ծրագրին, 1971 թվականին եղել է Նայրոբիի համալսարանական քոլեջի աֆրիկյան հետազոտությունների ինստիտուտում ավագ գիտաշխատող և դասախոս, ինչպես նաև դասախոսություններ է կարդացել Օսթինի Տեխասի համալսարանում և Նիգերիայի Իֆեի համալսարանում։ Հայրենիք է վերադարձել 1982 թվականին, որից հետո որոշ ժամանակ գրականություն է դասավանդել Մակերերի համալսարանում, սակայն նույն թվականին մահացել է ինսուլտից։

Գրական ստեղծագործություններից բացի հեղինակել է նաև ավանդական աֆրիկյան կրոնների վերաբերյալ մի շարք աշխատանքների և հակասել դրանց ուսումնասիրության Եվրոպայում ընդունված հայացքին։

Մատենագիտություն

  • The Poetry of Okot p’Bitek (1976) George A. Heron.
  • Thought and technique in the poetry of Okot p’Bitek (1984) Monica Nalyaka Wanambisi.
  • Cultural Studies in Africa : Celebrating Okot p’Bitek and Beyond (1997 Symposium, University of Transkei) edited by Molara Ogundipe-Leslie and Ssalongo Theo Luzuuka.
  • Oral Traditions As Philosophy: Okot P’Bitek’s Legacy for African Philosophy (2002) Samuel Oluoch Imbo.

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Lara Rosenoff Gauvin, "In and Out of Culture: Okot p’Bitek’s Work and Social Repair in Post-Conflict Acoliland", Oral Tradition 28/1 (2013): 35–54 (available online Արխիվացված 2018-11-23 Wayback Machine)
  • George A. Heron, The Poetry of Okot p'Bitek (1976)
  • Gerald Moore, Twelve African Writers (1980)
  • Monica Nalyaka Wanambisi, Thought and Technique in the Poetry of Okot p'Bitek (1984)
  • Molara Ogundipe-Leslie and Ssalongo Theo Luzuuka (eds), Cultural Studies in Africa : Celebrating Okot p'Bitek and Beyond (1997 Symposium, University of Transkei)
  • Samuel Oluoch Imbo, Oral Traditions As Philosophy: Okot P'Bitek's Legacy for African Philosophy (2002)

Արտաքին հղումներ

  • Битек / Н. С. Фролова // «Банкетная кампания» 1904 — Большой Иргиз. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 561. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 3). — ISBN 5-85270-331-1.