Իդի Ամին

Իդի Ամին Դադա (անգլ.՝ Idi Amin Dada, ոչ վաղ քան 1923 և ոչ ուշ քան 1928, Կոբոկո, Հյուսիսային շրջան, Ուգանդա և Կամպալա, Ուգանդա - օգոստոսի 16, 2003(2003-08-16)[2][3], , Ջիդդա), ուգանդացի պետական և ռազմական գործիչ, Ուգանդայի Հանրապետության 3-րդ նախագահը 1971-1979 թվականներին։

Իդի Ամին
անգլ.՝ Idi Amin
Դրոշ
Դրոշ
(3-րդ) Ուգանդայի նախագահ
Հունվարի 25, 1971 - Ապրիլի 11, 1979
ՆախորդողՄիլթոն Օբոտե
ՀաջորդողՅուսուֆու Լուլե
 
Կուսակցություն՝անկախ քաղաքական գործիչ
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ, սպա, բռնցքամարտիկ և Ռազմական գործ
ԴավանանքԻսլամ
Ծննդյան օր1925(1925)
Ծննդավայր Կոբոկո, Ուգանդայի Պրոտեկտորատ
Վախճանի օրՕգոստոսի 16, 2003
(78 տարեկան)
Վախճանի վայրՍաուդյան Արաբիա Ջիդդա, Սաուդյան Արաբիա
ԹաղվածՋիդդա
Քաղաքացիություն Ուգանդա,  Սաուդյան Արաբիա,  Ուգանդայի պրոտեկտորատ և  Ուգանդա[1]
ԱմուսինՄալյամու (ամուսնալուծված)
Կայ (ամուսնալուծված)
Նորա (ամուսնալուծված)
Մադինա (այրի)
Սարա Կյոլաբա (այրի)
ԶավակներՀաֆսա Արաբա
Էմիրա Հավա Վանգիտա
Ֆայսալ Վանգիտա
Խադիջա Աբիրիյա

Ծնվել է 1925 թ.՝ Կոկոբո բնակավայրում։ 1946 թվականին զորակոչվել է Մեծ Բրիտանիայի աֆրիկյան գաղութային զորախումբ։ Տարիների ընթացքում բարձրանալով զինվորական աստիճաններում, 1970 թվականին Ամինը գահընկեց է անում երկրի գործող առաջնորդ Միլթոն Օբոտեին և ինքնահռչակվում որպես նախագահ՝ աթոռին մնալով մինչև 1979 թվականը[4]։

Ամինի կառավարման տարիներն ուղեկցվել են մարդու իրավունքների ոտնահարությամբ, քաղաքական հալածանքներով, էթնիկական զտումներով, արտադատական սպանություններով, ընտանեվարությամբ, կոռուպցիայով, ինչպես նաև թերի ներտնտեսական կառավարությամբ։ Ըստ միջազգային դիտորդների և մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակների դիտարկումների, ամինյան ռեժիմի ընթացքում սպանված մարդկանց քանակը տատանվում է 100 000-ից[5] մինչև 500 000[6]։

Նախագահի աթոռից 1979 թվականին հեռացվելուց հետո, Ամինն ապաստանում է Լիբիայում, և ավելի ուշ՝ Սաուդյան Արաբիայում, որտեղ էլ կնքում է մահկանացուն 2003 թվականի օգոստոսի 16-ին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ