Օնեգա լիճ

Օնեգա լիճ (Օնեգո, վեպս.՝ Änine, կարել.՝ Oniegu, ֆիններեն՝ Ääninen, Äänisjärvi), լիճ Ռուսաստանի Դաշնության Եվրոպական հատվածի հյուսիս-արևմուտքում, մեծությամբ երկրորդ քաղցրահամ ջրամբարն է Եվրոպայում Լադոգա լճից հետո[1]։

Օնեգա
վեպս.՝ Änine, կարել.՝ Oniegu, ֆիններեն՝ Ääninen, Äänisjärvi

Օնեգա լիճ
61°39′55″ հս․. լ. 35°21′06″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Վարչատարածքային բաժանումԿարելիայի Հանրապետություն
Հայելու բացարձակ բարձրությունը33 մ
Ավազանի մակերեսը9720 կմ²
Ծավալը295 կմ³
Ջրափնյա գծի երկարությունը1542 կմ
Ամենամեծ խորությունը127 մ
Միջին խորությունը30 մ
Պարզությունը1,5—8,0 մ
Ջրահավաքի մակերեսը62 800 կմ²
Թափվող գետերըՎիտեգրա, Սունա, Անդոմա, Վոդլա, Շույա
Սկիզբ առնող գետերըՍվիր
Վիքիպահեստում

Տեղակայված է Կարելիայի Հանրապետության, Լենինգրադի և Վոլգոգրադի մարզերում։ Պատկանում է Ատլանտյան օվկիանոսի Բալթիկ ծովի ջրավազանին։

Ընդհանուր տեղեկություններ

Լճի շուրջ 80 %-ը տեղակայված է Կարելիայի Հանրապետությունում, 20 %-ը՝ Լենինգրադի և Վոլոգդայի մարզերում։

Լճի մակերեսը առանց կղզիների կազմում է 9 690 կմ², իսկ կղզիներով՝ 9 720 կմ², ջրավազանի ծավալը 285 կմ³ է, երկարությունը հարավից հյուսիս՝ 245 կմ, առավելագույն լայնությունը՝ 91,6 կմ է։ Միջին խորությունը 30 մ է, իսկ առավելագույնը՝ 127մ[2]։

Լճի գոգահովիտը տեղակայված է խոշոր երկրաբանական կառուցվածքների եզրերին՝ լճի հյուսիսում Բալթյան պատնեշի, Ռուսական պլատֆորմայի և հարավային մասում։

Օնեգա լճի ափերին տեղակայված են Պետրոզավոդսկ, Կոնդոպոգա և Մեդվեժեգորսկ քաղաքները։ Օնեգա լիճ են թափվում շուրջ 50 գետեր, իսկ սկիզբ է առնում միայն մեկը՝ Սվիրը։

Անվան ստուգաբանություն

Վաղ ռուսական գրավոր արձանագրություններում այն հիշատակվում է որպես Օնեգո։ Անվան ծագումնաբանությունը հայտնի չէ։ Շատ հավանական է լճի անվան վաղ, ֆիննական ծագումը[3]։

Գոյություն ունեն լճի անվան ծագումնաբանության մի քանի վարկածներ.

  • Ակադեմիկոս Անդրեյ Շյոգրենի կարծիքով լճի անունը եկել է ֆիններեն ääni բառից, ինչը թարգմանաբար նշանակում է ձայն, այստեղից էլ «հնչեղ (աղմկոտ) լիճ»։
  • Ալեքսանդր Պոգոդինը այդ տեղանվան ծագումնաբանությունը վերծանում է սաամական լեզվից եկած agne բառից, որը նշանակում է «ավազ» + jegge՝ «ցածրադիր հարթավայր»[3]։
  • Պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Ի. Ի. Մուլլոնենը կարծում է, որ լճի անվան ծագումը կարող էր գալ սաամական լեզվի äne և մերձբալթյան-ֆիննական änine/äniz բառերից, ինչը նշանակում է «մեծ, նշանակալից»[3]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օնեգա լիճ» հոդվածին։