Օսկար Մինգեսա

Օսկար Մինգեսա Գարսիա (իսպ.՝ Óscar Mingueza García, մայիսի 13, 1999(1999-05-13), Սանտա Պերպետուա դե Մոգուդա, Վալես Օքսիդենտալ, Àmbit metropolità de Barcelona, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան[1]։ Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։

Օսկար Մինգեսա
իսպ.՝ Óscar Mingueza
Քաղաքացիությունը Իսպանիա
Ծննդյան ամսաթիվմայիսի 13, 1999(1999-05-13) (24 տարեկան)
ԾննդավայրՍանտա Պերպետուա դե Մոգուդա, Վալես Օքսիդենտալ, Àmbit metropolità de Barcelona, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա
Հասակ1,84 մետր
Դիրքպաշտպան
Պատանեկան կարիերա
2005-2018Իսպանիա Բարսելոնա
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2018-2021Իսպանիա Բարսելոնա Բ32 (0)
2018- Իսպանիա Բարսելոնա27 (2)
Ազգային հավաքական
2021Իսպանիա Իսպանիա (մինչև 21)2 (0)
2021Իսպանիա Իսպանիա (մինչև 23)3 (0)
2021-Իսպանիա Իսպանիա1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն

Մինգեսն առաջին թիմում նորամուտը նշել է 2020 թվականի նոյեմբերի 24-ին՝ փոխարինելով վնասվածք ստացած Ժերար Պիկեին «Դինամո Կիևի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղում[2][3], որտեղ կատարել է գոլային փոխանցում։ 2021 թվականի մարտի 15-ին իսպանական Պրիմերայի 27-րդ տուրի «Ուեսկայի» հետ խաղում առաջին անգամ գոլով[4] աչքի է ընկել հանդիպման 53-րդ րոպեին՝ Մեսիի փոխանցումից հետո։ «Բարսելոնայի» հիմնական խաղացող է դարձել 2020/21 մրցաշրջանում՝ թիմի հիմնական կենտրոնական պաշտպանների վնասվածքների պատճառով։ Մեկ շաբաթ անց նա նվաճել է իր առաջին պրոֆեսիոնալ տիտղոսը՝ հաղթելով Իսպանիայի 2020-21 գավաթի խաղարկության՝ «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղում[5]։

Միջազգային կարիերա

Սերխիո Բուսկետսի՝ COVID-19-ի դրական թեստից հետո Իսպանիայի ազգային հավաքականի որոշ խաղացողների մեկուսացման պատճառով Իսպանիայի մինչև 21 տարեկանների հավաքականը հրավիրվել է մասանկցելու Լիտվայի հավաքականի դեմ 2021 թվականի հունիսի 8-ին կայանալիք միջազգային ընկերական խաղին[6]։ Մինգեսան նշել է իր նորամուտը մեծահասակների մակարդակում, իսկ Իսպանիան հաղթել է 4:0 հաշվով[7]։ Ավելի ուշ նա ընդգրկվել է Իսպանիայի ազգային հավաքականի նախնական կազմում՝ մասնակցելու 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերին[8]։

Անձնական կյանք

Օսկար Մինգեսայի կրտսեր քույրը՝ Արիադնան, նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, որը «Բարսելոնայի» կանանց թիմում նորամուտը նշել է 2021 թվականի մարտի 6-ին[9]։

Ձեռքբերումներ

«Բարսելոնա»
  • Իսպանիայի գավաթակիր - 2020/21

Վիճակագրություն

Ակումբ

2021 թվականի ապրիլի 21-ի դրությամբ
ԱկումբՍեզոնԼիգաԳավաթԵվրագավաթներԸնդհանուր
ԽաղերԳոլերԳոլային փոխանցումներԽաղերԳոլերԳոլային փոխանցումներԽաղերԳոլերԳոլային փոխանցումներԽաղերԳոլերԳոլային փոխանցումներ
  Բարսելոնա Բ2016/17000000501501
2017/18000000901901
2018/1915000005022002
2019/2019000000001900
2020/21100000000100
Ընդհանուր350000019045404
Բարսելոնա2020/2121217005013322
Ընդհանուր21217005013322
Ընդհանուր կարիերայում562170024058726

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ