Ժերար Պիկե

իսպանացի ֆուտբոլիստ

Ժերար Պիկե ի Բեռնաբեու[2](կատ.՝ Gerard Piqué i Bernabéu, փետրվարի 2, 1987(1987-02-02)[3][4][5][…], Բարսելոնա, Իսպանիա[1]), իսպանացի ֆուտբոլիստ, «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի և Իսպանիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան։ Հայտնի է իր սառնասրտությամբ, անվախությամբ և պաշտպանի համար հիանալի արագությամբ[6][7]։

Ժերար Պիկե
Gerard Piqué

կատ.՝ Gerard Piqué i Bernabeu[1]
Անձնական տվյալներ
Ամբողջական անունGerard Piqué i Bernabéu
Ազգությունըիսպանացի
Քաղաքացիությունը Իսպանիա
Ծննդյան ամսաթիվփետրվարի 2, 1987 (37 տարեկան)
ԾննդավայրԲարսելոնա, Իսպանիա
Հասակ194 սանտիմետր
Քաշ85 կիլոգրամ
Դիրքկենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԱվարտել է Կարիերան
Համար3
Պատանեկան կարիերա
1997-2004{{{2}}} Բարսելոնա
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2004-2008
2006-2007
2008-այժմ
{{{2}}} Մանչեսթեր Յունայթեդ
{{{2}}} Ռեալ Սարագոսա
{{{2}}} Բարսելոնա
12(0)
22 (2)
311 (27)
Ազգային հավաքական
2002-2003
2004
2006
2006
2006-2008
2004-այժմ
2006-այժմ
Իսպանիա Իսպանիա(մինչև 16)
Իսպանիա Իսպանիա (մինչև 17)
Իսպանիա Իսպանիա (մինչև 19)
Իսպանիա Իսպանիա (մինչև 20)
Իսպանիա Իսպանիա (մինչև 21)
Կատալոնիա Կատալոնիա
Իսպանիա Իսպանիա
7 (2)
8 (3)
8 (3)
5 (1)
12 (1)
5 (1)
67 (4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

«Բարսելոնա»-ի սան, որի ակադեմիան նա ընդունվել է 1997 թվականին, 10 տարեկան հասակում։ 2004 թվականին, ոչ մի խաղ չխաղալով ակումբի առաջին թիմում, տեղափոխվում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», «կարմիր սատանաների» հետ ստորագրելով չորսամյա պայմանագիր, որը հետագայում երկարացվում է ևս մեկ տարով։ 2006-2007 թվականների մրցաշրջանում, վարձավճարով, տեղափոխվում է իսպանական «Սարագոսա», որտեղ խաղում է պաշտպանի և հենակետային կիսապաշտպանի դիրքում։ Վերադառնալով վարձավճարից Պիկեն, այնուամենայնիվ, չի հանդիսանում «մանկունիանցիների» հիմնական կազմի խաղացող և 2008-2009 թվականների մրցաշրջանից առաջ վերադառնում է «Բարսելոնա», որտեղ, անմիջապես, դառնում է ակումբի առաջատար խաղացողներից մեկը։ Այդ ժամանակվանից, «կատալոնցիների» հետ միասին Ժերարն արժանանում է Պրեմիերայի հաղթողի հինգ (2008/09 թվականների մրցաշրջան, 2009/10 թվականների մրցաշրջան, 2010/11 թվականների մրցաշրջան, 2012/13 թվականների մրցաշրջան, 2014/15 թվականների մրցաշրջան), երեք Չեմպիոնների Լիգայի (2008/09 թվականների մրցաշրջան, 2010/11 թվականների մրցաշրջան, 2014/15 թվականների մրցաշրջան), երեք Իսպանիայի Գավաթի (2008/09 թվականների մրցաշրջան, 2011/12 թվականների մրցաշրջան, 2014/15 թվականների մրցաշրջան), չորս Իսպանիայի Սուպերգավաթի (2009 թվական, 2010 թվական, 2011 թվական, 2013 թվական), երեք Եվրոպայի Սուպերգավաթի (2009 թվական, 2011 թվական, 2015 թվական) և երկու ակումբների միջև աշխարհի առաջնության (2009 թվական, 2011 թվական) կոչումների։ Հաղթելով Չեմպիոնների Լիգայում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Բարսելոնա»-ի հետ, նա դառնում է չորս ֆուտբոլիստներից մեկը, որը հաղթում է գլխավոր եվրոպական ավարը երկու տարի անընդմեջ, տարբեր թիմերի հետ[8]։ 2009-2010 մրցաշրջանում Պիկեն ճանաչվում է Իսպանիայի առաջնության լավագույն պաշտպան։ Երեք անգամ ընդգրկվում է ՖԻՖԱ-ի վարկածով Աշխարհի խորհրդանշական հավաքականի կազմում (2010 թվական, 2011 թվական, 2012 թվական) և ՈՒԵՖԱ-ի վարկածով Եվրոպայի խորհրդանշական հավաքականի կազմում (2010 թվական, 2011 թվական, 2012 թվական)։

Պիկեն ներկայացրել է Իսպանիան միջազգային արենայում, սկսած մինչև 16 տարեկանների հավաքականից և ավարտելով երկրի առաջին հավաքականով։ 2009 թվականի փետրվարի 11-ին, 22 տարեկան և 9 օրական հասակում, կայանում է Ժերարի նորամուտը ազգային հավաքականի կազմում՝ Անգլիայի հավաքականի հետ ընկերական հանդիպման ժամանակ (2:0)։ Եվրոպայի առաջնության (2012 թվական) և երկու Աշխարհի առաջնությունների (2010 թվական, 2014 թվական) մասնակից։ Եվրոպայի չեմպիոն (2012 թվական) (ընդգրկվել է մրցաշարի խորհրդանշական հավաքականի կազմում) և Աշխարհի չեմպիոն (2010 թվական)։

Կենսագրություն

Վաղ տարիներ

Ծնվել է 1987 թվականի փետրվարի 2-ին, Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնա քաղաքում։ 10 տարեկան հասակում ընդգրկվում է «կապտա-նռնագույնների» պատանեկան թիմում։ Ակումբի ակադեմիայում Ժերարն անց է կացնում 7 տարի։ 2001 թվականից մինչև 2004 թվականը խաղում է «Բարսելոնա»-ի երկրորդ թիմում՝ «Բարսելոնա Բ», հենց այդ մակարդակում Ժերարը սկսում է խաղալ Սեսկ Ֆաբրեգասի և Լեո Մեսսիի հետ։ 2004 թվականին տասնյոթամյա պատանիով հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և կատալոնացին անգլիական ակումբի հետ կնքում է չորս տարվա պայմանագիր։

«Մանչեսթեր Յունայթեդ»

Պիկեն իր նորամուտը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում նշում է 2004 թվականի հոկտեմբերին, փոխարինման դուրս գալով Ջոն Օ’Շիի վոխարեն, Անգլիայի Լիգայի Գավաթի «Կրու Ալեքսանդրա» թիմի դեմ խաղում, որն ավարտվում է «մանկունիանցիների» հաղթանակով՝ 3:0 հաշվով։ Ժերարն անմիջապես զբաղեցնում է կենտրոնական պաշտպանի դիրքը։ Առաջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմում դուրս է գալիս 2006 թվականի մարտի 29-ին, Անգլիայի առաջնությունում սեփական հարկի տակ «Վեսթ Հեմ Յունայթեդ» թիմի դեմ խաղում և զբաղեցնում է աջ պաշտպանի դիրքը, քանի որ Գարրի Նևիլը ստացել էր լուրջ վնասվածք։ Հիմնական և պահեստային թիմի կազմում հաջող ելույթները կատալոնցուն բերում են նոր պայմանագիր, որը նա կնքում է «Յունայթեդ»-ի հետ մինչև 2009 թվականի ամառը։

2006 թվականի օգոստոսի 4-ին իսպանական «Սարագոսա» ակումբը մեկ մրցաշրջանով վարձակալում է Պիկեին։

2007 թվականի մայիսի 5-ին Պիկեն հայտարարում է «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալու մասին։ Մայիսի 6-ին այն պաշտոնապես հաստատվում է։ 2007/08 մրցաշրջանում նա խփում է իր առաջին գոլերը Չեմպիոնների Լիգայում, առաջին գոլը նա խփում է Կիևի «Դինամո»-ի դեմ խաղում, իսկ երկրորդը՝ «Ռոմա»-ի դարպասը։

Վերադարձ «Բարսելոնա»

2008 թվականի մայիսի 27-ին Պիկեն, այդպես էլ չկարողանալով տեղ գտնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հիմնական կազմում (թիմում գտնվելու ընթացքում անց է կացրել ընդամենը 23 պաշտոնական խաղ), չորս տարով պայմանագիր է կնքում «Բարսելոնա»-ի հետ, €3, 5 միլիոն հետգնման գումարով։ Ակումբների միջև գործարքի գումարը կազմում է €5 միլիոն։ 2008/09 թվականների մրցաշրջանի վերջերին Պիկեն հիմնավորապես ամրապնդվում է ակումբի հիմնական կազմում և դառնում է նրա առաջատարներից մեկը։ 2014 թվականին երկարաձգում է հայմանագիրը մինչև 2019 թվականը։ Հնարավորության դեպքում միանում է հարձակմանը, տիրապետում է հիանալի առաջին փոխանցմամբ, հարձակումը ավարտելու լավ ունակությամբ և երկրորդ հարկում պայքար վարելու ունակությամբ։ Ակումբում և հավաքականում անփոխարինելի պաշտպանության խաղացող։ Հավաքականի և ակումբի կազմում խաղում է 3 համարի տակ։

Կարիերան հավաքականում

Ժերար Պիկեն Եվրոպայի չեմպիոնի գավաթով, 2012 թվական

«Բարսելոնա»-ում հաջող ելույթները Պիկեի վրա են հրավիրում «Կարմիր ֆուրիաների» մարզիչ Վիսենտե դել Բոսկեի ուշադրությունը, որը որոշում է պաշտպանին հրավիրել առաջին հավաքական։ 2009 թվականի փետրվարի 11-ին, Անգլիայի հավաքականի դեմ ընկերական հանդիպման ժամանակ, կայանում է Պիկեի նորամուտը Իսպանիայի հավաքականի կազմում (2:0)։ 2009 թվականի մարտի 28-ին խաղում է 2010 թվականի Աշխարհի առաջնության Թուրքիայի հավախականի դեմ ընտրական խաղում, որում հաջողվում է գոլ խփել։ Այդ գնդակը հնարավորություն է տալիս Իսպանիայի հավաքականին նվազագույն հաշվով հաղթանակ տանել խաղում։ 2009 թվականի ամռանը մասնակություն է ուենում Կոնֆեդերացիայի Գավաթ 2009-ի խաղարկությանը։ Այդ մրցաշարում Պիկեն խաղում է հինգ խաղերից չորսում, իսկ Իսպանիայի հավաքականը զբաղեցնում է լոկ երրորդ հորիզոնականը։ 2010 թվականի Աշխարհի առաջնությունում, որը անց էր կացվում ՀԱՀ-ում, Ժերարը մեկնում է որպես հիմնական պաշտպան և պաշտպանության կենտրոնում Կառլես Պույոլի խաղընկեր։ Մրցաշարում կատալոնացին առանց փոխարինման խաղում է բոլոր յոթ խաղերը։ Խմբային փուլի Շվեյցարիայի հավաքականի դեմ առաջին խաղում ստանում է հոնքի լուրջ պատռվածք, սակայն կարողանում է շարունակել խաղը։ Այդ խաղում իսպանացիները նվազագույն հաշվով զիջում են մրցակցին՝ 0:1 հաշվով, խաղում միակ հնարավությունը ունենում է Պիկեն, որի հարվածը ետ է մղում Դիեգո Բենալյո։ Հետագայում «Կարմիր ֆուրիան» հաղթում է իր բոլոր խաղերում, իսկ փլեյ-օֆֆի խաղերում բաց չի թողնում ոչ մի գնդակ (իսպանացիների մրցակիցներն են լինում Պորտուգալիայի, Պարագվայի և Գերմանիայի հավաքականները)։ 2010 թվականի հուլիսի 11-ին Պիկեն իր հավաքականի կազմում դառնում է Աշխարհի չեմպիոն, մրցաշարի եզրափակիչում իսպանացիները լրացուցիչ ժամանակում հաղթում են Նիդեռլանդների հավաքականին (1:0)[9]։

Եվրո 2012-ում Պիկեն նույնպես խաղում է բոլոր վեց խաղերը առանց փոխարինման։ Մրցաշարի Պորտուգալիայի դեմ քառորդ եզրափակիչում հաջողությամբ իրացնում է երրորդ տասնմեկ մետրանոց հարվածը հատխաղյա տասնմեկ մետրանոց հարվածաշարում, որը հնարավորություն է տալիս «Կարմիր ֆուրիա»-ին դուրս գալ մրցաշարի եզրափակիչ։ 2012 թվականի հուլիսի 1-ին իսպանացիները ջախջախում են Իտալիայի հավաքականին 4:0 հաշվով և Պիկեն հավաքականի իր խաղընկերների հետ դառնում է Եվրոպայի չեմպիոն[10]։ Եվրոյի արդյունքների հիման վրա Պիկեն ընդգրկվում է մրցաշարի խորհրդանշական հավաքականի կազմում[11], իսկ Իսպանիայի հավաքականը մրցաշարում բաց է թողնում ընդամենը մեկ գնդակ։

2013 թվականի Կոնֆեդերացիայի Գավաթի խաղարկությանը Իսպանիայի հավաքականը կանգ է առնում ոսկե մեդալներից մեկ քայլ առաջ, եզրափակիչում զիջելով մրցաշարի տանտերերին՝ Բրազիլիայի հավաքականին։ Այդ խաղում Պիկեն ստանում էանմիջական կարմիր քարտ՝ Նեյմարի դեմ խախտման համար[12]։

2014 թվականի Աշխարհի առաջնությունում Պիկեն խաղում է միայն խմբային փուլի առաջին խաղում, որում Իսպանիան ջախջախիչ պարտություն է կրում Նիդեռլանդներյի հավաքականից՝ 1:5։ Խաղից հետո Պիկեն մարզչին բողոքում է ազդրի վնասվածքից և մնացած երկու խաղերում մասնակցություն չի ունենում։

Անձնական կյանք

2011 թվականի փետրվարին հայտնի է դառնում, որ ֆուտբոլիստն արդեն մի քանի ամիս հանդիպում է հանրահայտ երգչուհի Շակիրայի հետ։ 2013 թվականի հունվարի 22-ին զույգն ունենում է որդի, որին անվանում են Միլան։ 2014 թվականի օգոստոսի 28-ին հայտնի է դառնում, որ զույգը սպասում է երկրորդ երեխային։ 2015 թվականի հունվարի 29-ին Բարսելոնայում լույս աշխարհ է գալիս նրանց երկրորդ որդին՝ Սաշան[13]։

Ելույթների վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2015 թվականի հունիսի 2-ի դրությամբ

ԵլույթԼիգաԳավաթներԵվրոգավաթներԱյլԸնդամենը
ԱկումբԼիգաՄրցաշրջանԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլ
Մանչեսթեր ՅունայթեդՊրեմիեր Լիգա2004-20050010100020
2005-20063020000050
2007-200890003200122
Ընդամենը120304200192
ՍարագոսաՊրիմերա2006-2007222610000283
Ընդամենը222310000283
ԲարսելոնաՊրիմերա2008-20092515114100443
2009-20103221011250494
2010-20113137012110514
2011-2012222805030382
2012-2013282411002043
2013-2014262209220394
2014-2015275611110047
Ընդամենը1911734372713031027
Ընդամենը կարիերայում2251943476913035732

Միջազգային վիճակագրություն

2014 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ

ՀավաքականՄրցաշրջանԸնկերականՊաշտոնականԸնդամենը
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
 Իսպանիա200931102133
201060100160
2011404080
20124070110
20133080110
2014204060
Ընդամենը կարիերայում221432653

Խաղեր և գոլեր հավաքականի կազմում

2014 թվականի նոյեմբերի 18-ի դրությամբ

Նվաճումներ

 Իսպանիայի հավաքական

  • Աշխարհի չեմպիոն - 2010
  • Եվրոպայի չեմպիոն - 2012
  • Արդյունքում - 2 ավար

 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ

  • Անգլիայի չեմպիոն - 2007/08 մրցաշրջան
  • Անգլիայի Սուպերգավաթի տիրակալ - 2007 թվական
  • Ֆուտտբոլային Լիգայի Գավաթի տիրակալ - 2005/06 մրցաշրջան
  • Չեմպիոնների Լիգայի հաղթող - 2007/08 մրցաշրջան
  • Արդյունքում - 4 ավար

 Իսպանիա Բարսելոնա

  • Իսպանիայի չեմպիոն (5) - 2008/09, 2009/10, 2010/11, 2012/13, 2014/15 մրցաշրջաններ
  • Իսպանիայի գավաթակիր (3) - 2008/09, 2011/12, 2014/15 մրցաշրջաններ
  • Իսպանիայի Սուպերգավաթի տիրակալ (4) - 2009 թվական, 2010 թվական, 2011 թվական, 2013 թվական
  • Չեմպիոնների Լիգայի հաղթող (3) - 2008/09, 2010/11, 2014/15 մրցաշրջաններ
  • ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի տիրակալ (3) - 2009 թվական, 2011 թվական, 2015 թվական
  • Աշխարհի Ակումբային առաջնության հաղթող (2) - 2009 թվական, 2011 թվական
  • Արդյունքում - 20 ավար

Անձնական մրցանակներ

  • Իսպանիայի տարվա լավագույն խաղացող - 2008/09 մրցաշրջան
  • Իսպանիայի առաջնության լավագույն պաշտպան - 2009/10 մրցաշրջան
  • ՖԻՖԱ-ի վարկածով Աշխարհի խորհրդանշական հավաքականի անդամ (3) - 2010 թվական, 2011 թվական, 2012 թվական
  • ՈՒԵՖԱ-ի վարկածով Եվրոպայի խորհրդանշական հավաքականի անդամ (3) - 2010 թվական, 2011 թվական, 2012 թվական
  • Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի միջազգային ֆեդերացիայի վարկածով Աշխարհի խորհրդանշական հավաքականի անդամ (3) - 2010 թվական, 2011 թվական, 2012 թվական
  • Չեմպիոնների Լիգայի խորհրդանշական հավաքականի անդամ (2) - 2009/10, 2010/11 մրցաշրջաններ
  • L'Équipe-ի վարկածով Աշխարհի խորհրդանշական հավաքականի անդամ (2) - 2010 թվական, 2011 թվական
  • Եվրոպայի մարզական ամսագրերի վարկածով Եվրոպայի խորհրդանշական հավաքականի անդամ (2) - 2011 թվական, 2014 թվական
  • ՈՒԵՖԱ-ի վարկածով 2012 թվականի Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքականի անդամ

Աղբյուրներ

Ծանոթագրություններ

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժերար Պիկե» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժերար Պիկե» հոդվածին։