Ֆամ Վան Դոնգ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ֆամ Վան Դոնգ (վիետ․՝ Phạm Văn Đồng, ( արտասանություն), մարտի 1, 1906[1][2][3], Կուանգնգայ, Վիետնամ - ապրիլի 29, 2000[4][1][2][…], Հանոյ, Վիետնամ), վիետնամցի քաղաքական և պետական գործիչ։
Ֆամ Վան Դոնգ վիետ․՝ Phạm Văn Đồng | |
---|---|
Ծնվել է | մարտի 1, 1906[1][2][3] |
Ծննդավայր | Կուանգնգայ, Վիետնամ |
Մահացել է | ապրիլի 29, 2000[4][1][2][…] (94 տարեկան) |
Մահվան վայր | Հանոյ, Վիետնամ |
Քաղաքացիություն | Վիետնամ |
Կրթություն | Lycée Albert Sarraut? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Վիետնամի Ազգային ժողովի անդամ, Վիետնամի վարչապետ, Վիետնամի վարչապետ և Deputy Prime Minister of Vietnam? |
Կուսակցություն | Վիետնամի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Phạm Văn Đồng Վիքիպահեստում |
Ծնվել է գյուղացու ընտանիքում։ Սովորել է Հանոյի քոլեջում։ Պատանի հասակից մասնակցել է կոմունիստական հեղափոխությանը։ 1925 թվականին մտել է Վիետնամի հեղափոխական երիտասարդության ընկերության մեջ։ 1930 թվականին անդամագրվել Վիետնամի կոմունիստական կուսակցությանը։ 1929 թվականին Ֆրանսիայի գաղութային իշխանությունների կողմից ձերբակալվել և դատապարտվել է 10-ամյա բանտարկության։ 1936 թվականին Ֆրանսիայում ժողովրդական ճակատի կառավարության իշխանության գլուխ անցնելուց հետո ազատվել է բանտից։ 1941 թվականին եղել է «Վիետնամի անկախության համար պայքարի լիգայի» (Վիհամին) կազմակերպիչներից։
1941-1945 թվականներին մասնակցել է Հյուսիսային Վիետնամում հեղափոխական բազաների ստեղծմանը։ 1945 թվականին՝ «Վիետնամի ազատագրության ազգային կոմիտեի» անդամ, Օգոստոսյան հեղափոխությունից (1945) հետո՝ վարչապետ Հյուսիսային Վիետնամի (ՎԴՀ) ժամանակավոր կառավարության կազմում։ 1946-1949 թվականներին եղել է կոմկուսի ԿԿ-ի և ՎԴՀ-ի կառավարության հատուկ ներկայացուցիչը Կենտրոնական Վիետնամում։
1949-1955 թվականներին Հյուսիսային Վիետնամի վարչապետի տեղակալ, միաժամանակ, 1954 թվականի օգոստոսից՝ արտաքին գործերի մինիստր։ 1955 թվականի սեպտեմբերից՝ ՎԴՀ-ի վարչապետ և միաժամանակ (մինչև 1961 թվականը) արտաքին գործերի մինիստր։ 1976 թվականի հուլիսից՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կառավարության վարչապետ, 1981-1986 թվականներին՝ ՎՍՀ-ի Մինիստրների խորհրդի նախագահ։ 1951 թվականից՝ Վիետնամի աշխատավորների կուսակցության ԿԿ-ի քաղբյուրոյի, 1976 թվականից՝ Վիետնամի կոմկուսի ԿԿ-ի քաղբյուրոյի անդամ։
1987-ին 86-ամյա Ֆամ Վան Դոնգը թողեց կառավարության ղեկավարի իր պաշտոնը և դարձավ Վիետնամի Կոմունիստական կուսակցության խորհրդական։ Չնայած տարիքին ու կուրությանը ՝ նա հաճախ էր հայտնվում հասարակության առջև։ Նա հոդվածներ էր գրում վիետնամական թերթերի համար, որոնցում նա հաճախ էր խոսում կոռուպցիայի մասին՝ կոռուպցիայի ենթարկելով Կոմունիստական կուսակցությունը։ Վիետնամցիների շրջանում Ֆեմ Վան Դոնգին հարգում էին ՝ որպես հավասարակշռված դատողության և չափավոր հայացքների տեր մարդ։
Իր կյանքի վերջին վեց ամիսը նա անցկացրեց հիվանդանոցում։ Նա մահացավ 2000 թ. ապրիլի 29-ին ՝ ԱՄՆ-ի հետ պատերազմում Վիետնամի հաղթանակի 25-ամյակին ընդառաջ, որի պատճառով հետաձգվեց մահվան մասին հաղորդագրությունը, բայց հետո հայտարարվեց եռօրյա սուգ։
Մրցանակներ
- <<Ոսկե աստղ>> շքանշան
- <<Կլեմենտ Գոտվալդ>> շքանշան
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆամ Վան Դոնգ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |