Ֆանդանգո (ռեստլեր)
Քուրտիս Ջոնաթան Հասի (անգլ.՝ Curtis Jonathan Hussey, հուլիսի 22, 1981, Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ։ Ներկա պահին հանդես է գալիս «WWE» կազմակերպությունում՝ ելույթներ ունենալով Ֆանդանգո ռինգային անվամբ։
Ֆանդանգո Fandango | |
---|---|
![]() | |
Իրական անուն | Քուրտիս Ջոնաթան Հասի Curtis Jonathan Hussey |
Ռինգային անուն(ներ) | Ֆանդանգո[1] Ջոնի Քուրտիս Ջոնաթան Ջոնաթան Քուրտիս |
Ընդհանուր տեղեկություններ | |
Հայտարարվող քաշ | 111 կգ |
Հայտարարվող հասակ | 1,93 մ |
Ծննդյան թվական | հուլիսի 22, 1981 (42 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Ապրելավայր | ![]() |
Մարզիչ | Քիլլեր Կովալսկի «Deep South Wrestling» Բիլ Դեմոտ «Florida Championship Wrestling» Լյուիս Հոթչին |
Դեբյուտ | Սեպտեմբեր, 1999 |
Մասնագիտական նորամուտը կատարել է 1999 թվականին ելույթներ ունենալով Նոր Անգլիայի բազմաթիվ փոքրամասշտաբ առաջնություններում և բազմաթիվ առիթներով տիրելով PLW Նոր Անգլիայի, PWF հյուսիսարևելյան թիմային, PWF հյուսիսարևելյան ծանրքաշային, NCW Նոր Անգլիայի, SCCW թեթևքաշային և մի շարք այլ չեմպիոնական տիտղոսների։
2006 թվականին մարզական պայմանագիր կնքելով «World Wrestling Entertainment» (WWE) կազմակերպության հետ, Հասին սկսում է ելույթներ ունենալ «Deep South Wrestling» (DSW), այնուհետև՝ «Florida Championship Wrestling» (FCW) կրտսեր առաջնություններում։ «FCW»-ի կազմում մի քանի անգամ ճանաչվել է FCW Ֆլորիդայի թիմային չեմպիոն։ 2010-11 թվականներին մասնակցել և հաղթանակ է տարել «WWE NXT» իրական հեռուստաշոուի 4-րդ եթերաշրջանում՝ որպես մրցանակ ստանալով հիմնական կազմում հանդես գալու պայմանագիր[2]։
2013 թվականին Հասին հանրությանը ներկայանում է «Ֆանդանգո» ռինգային անվամբ։ Ֆանդանգոյի կերպարը հանրության կողմից արժանանալով դրական ընդունելության, մեծ ազդեցություն է ունենում «iTunes» առցանց բազայի հիթ շքերթներում նրա մուտքային երաժշտության բարձր հորիզոնականներ գրավելու, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների կողմից բազմիցս լուսաբանվելու հարցում[3][4]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Էջը WWE.com կայքում(անգլ.)
- Էջը IMDb կայքում(անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆանդանգո (ռեստլեր)» հոդվածին։ |