Ֆարու (օդանավակայան)

Ֆարու միջազգային օդանավակայան ՝( Aeroporto Internacional de Faro), (IATA: FAO, ICAO: LPFR) քաղաքացիական օդանավակայան է, որը գտնվում է Ֆարու քաղաքից 6,5 կիլոմետր դեպի արևմուտք (Պորտուգալիա, Ալգարվե նահանգ)[1]։ Երկրի միջազգային ուղեհոսքով այն երկրի երկրորդ օդանավակայանն է, իսկ ուղևորների ընդհանուր թվով՝ վեցերորդը։ Ֆարու միջազգային օդանավակայանը պատկանում է ANA Aeroportos de Portugal ընկերությանը, գործում է 1965 թվականի հունիսի 11-ից և զբաղեցնում է 2610 մետրանոց ասֆալտապատ թռիչքուղի։ Ուղևորափոխադրումների մշտական աճի շնորհիվ (2008 թվական՝ 5,6 մլն մարդ) օդանավակայանը զգալիորեն արդիականացվել և ընդլայնվել է։ Օդանավակայանն ապահովում է փոխադրումների անհամեմատ ցածր գին։ Ենթակառուցվածքների վերակառուցման շնորհիվ օդանավակայանը կարողացել է սպասարկել «Boeing 747-400» դասի ինքնաթիռներ։

Ավիաուղիներ և ուղղություններ

ԱվիաընկերությունՆպատակակետ
Aer LingusԲելֆեստ-Միջազգային(սեզոնային), Կորկ (սեզոնային), Դուբլին, Լոնդոն (Գաթվիկ)
Aigle AzurՓարիզ (Օրլի)
ArkeflyԱմստերդամ
Austrian AirlinesՎիեննա (սեզոնային)
BmibabyԲիրմինգեմ, Քարդիֆ, Իստ Միլդենդ
British AirwaysԼոնդոն (Գեթվիք)
Brussels AirlinesԲրյուսել
EasyJetԲելֆասթ (Միջազգային), Բրիստել, Իստ Միդլենթս, Գլազգո (Միջազգային), Լիվերպուլ, Լոնդոն (ГԳեթվիք), Լոնդոն (Լուտոն),Լոնդոն(Ստանստեդ), Նյուկասլ, Փարիզ (Օրլի)
Europe AirpostԿորկ (սեզոնային), Շեննոն (սեզոնային)
FlybeԷկստեր, Սաուտհեմփոն
FlyglobespanԱբերդին (սեզոնային), Էդինբուրգ, Գլազգո (Միջազգային)
GermanwingsԿյոլ/Բոնն, Շտուդգարդ
JetairflyԱլմերիա, Բրյուսել
Jet2.comԲլեկպուլ(սեզոնային), Էդինբուրգ, Լիդս/Բրեդֆորդ, Մանչեստր (սեզոնային)
LufthansaՖրանկֆուրտ
LuxairԼյուքսեմբուրգ
Norwegian Air ShuttleԿոպենհագեն, Օսլո (Գարդեմոն), Ստոկհոլմ (Արլանդա)
PalmairԲորնմուտ
Primera AirԴուբլին
RyanairԲորնմուտ, Բրեմեն, Բրյուսել, Դուբլին, Վենետիկ
SATA InternationalՏորոնտո
Swiss International Air LinesՑյուրիխ
TAP PortugalԼիսաբոն
Thomas Cook AirlinesԲելֆաստ, Բրիստոլ, Գլազգո, Լոնդոն (
Thomson AirwaysԲորնմուտ, Քարդիֆֆф,Դոնկաստեր, Դուբլին, Լոնդոն, Մանչեստր
transavia.comԱմստերդամ, Կոպենհագեն, Amsterdam, Copenhagen, Эйндховен, РоттердамՌոտերդամ
TUIflyՄյունխեն, Համբուրգ
TUIfly NordicԲերգեն, Կոպենհագեն, Օսլո, Ստոկհոլմ

Ավիավթարներ և պատահարներ

1992 թվականի դեկտեմբերի 21-ին Martinair Holland NV Ամստերդամ-Ֆարո (չվերթ 495) վթարի է ենթարկվել։ Ֆարու միջազգային օդանավակայանում երկրորդ վայրէջքի փորձի ժամանակ ուժեղ քամի է սկսվել, որի պատճառով ինքնաթիռը թևով հարվածել է թռիչքուղուն, ինչի հետևանքով վառելիքի բաքը պայթել է[2]։ Զոհվել են ինքնաթիռում գտնվող 340 ուղևորներից 54-ը, ինչպես նաև անձնակազմի 2 անդամներ։ Աղետի հիմնական պատճառներն են եղել եղանակային վատ պայմանները (քամի) և անձնակազմի սխալը, ինչը ստիպել է ինքնաթիռին շատ արագ իջնել։

Ծանոթագրություններ