Ֆգուրա

Ֆգուրա (մալթ.՝ Il-Fgura, իտալ.՝ Figura), քաղաք Մալթայի արևելյան մասում, Մեծ նավահանգստի գոտում։ Վերջին վեց տասնամյակների ընթացքում բուռն զարգացում է ապրել՝ ֆերմերային փոքրիկ գյուղակից վերափոխվելով աշխույժ առևտրային կենտրոնի և դառնալով երկրի ամենաարագ աճող բնակավայրերից մեկը։ Բնակչության թվաքանակը 2014 թվականի մարտի 31-ի տվյալներով եղել է 11.670[2]: Բնակչության խտության ցուցանիշով Ֆգուրան առաջին հորիզոնականներից մեկն է զբաղեցնում Մալթայում։ Քաղաքի գլխավոր տեսարժան հուշարձանը Կարմել սարի վրա 1988 թվականին կառուցված ու օծված Աստվածամոր ծխական եկեղեցին է[3]։ Ֆգուրայի ներկայիս տարածքն ու շրջական բնակեցված են եղել առնվազն 2300 տարի առաջ։ Այդ են վկայում հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված փյունիկյան վեց դամբանները, որոնցում գտնվել են մարդկային կմախքներ, կենդանիների մնացորդներ, խեցեղեն, բրոնզե առարկաներ։ Այս կարևոր պատմական հայտնագործության կապակցությամբ Ֆգուրայի փողոցներից մեկն անվանվել է Հայտնագործությունների փյունիկյան փողոցTriq is-Sejba Punika»):

Բնակավայր
Ֆգուրա
ԴրոշԶինանշան

ԵրկիրՄալթա Մալթա
Մակերես1,1 կմ²
ԲԾՄ49 մետր
Բնակչություն13 066 մարդ (2021)[1]
Փոստային դասիչFGR
Պաշտոնական կայքlocalgovernmentdivisioncms.gov.mt/en/lc/Fgura/Pages/default.aspx
Ֆգուրա (Մալթա)##
Ֆգուրա (Մալթա)

Ժողովրդագրություն

Պատկերասրահ

Գրականություն

  • Alfie Guillaumier, Bliet u Rħula Maltin (Villes et villages maltais), Klabb Kotba Maltin, Malte, 2005.
  • (անգլերեն) Juliet Rix, Malta and Gozo, Brad Travel Guide, Angleterre, 2013.
  • Alain Blondy, Malte, Guides Arthaud, coll. Grands voyages, Paris, 1997.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆգուրա» հոդվածին։