Ֆեյեթվիլ

Ֆեյեթվիլ (անգլ.՝ Fayetteville. }/ˈfətˌvɪl/), քաղաք ԱՄՆՀյուսիսային Կարոլինա նահանգի Քումբրլենդ շրջանում (այդ շրջանի վարչական կենտրոնն է)[2]։ Առավել հայտնի է նրանով, որ այստեղ է գտնվում Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերի խոշորագույն ռազմական բազաներից մեկը՝ Ֆորտ Բրագը։ Բնակավայրն ընկած է Ատլանտյան օվկիանոսի մերձափնյա հարթավայրի արևմտյան մասում՝ Քեյփ Ֆիր գետի ափին, Ավազոտ բլուրներ կոչվող վայրում։

Բնակավայր
Ֆեյեթվիլ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1762 թ.
Մակերես387,425611 կմ², 382,563851 կմ²
ԲԾՄ80±1 մետր
Բնակչություն208 501 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Հեռախոսային կոդ910
Պաշտոնական կայքci.fayetteville.nc.us(անգլ.)
Ֆեյեթվիլ (ԱՄՆ)##
Ֆեյեթվիլ (ԱՄՆ)

Ֆեյեթվիլը երեք անգամ արժանացել է National Civic League-ի «Համաամերիկյան քաղաք» մրցանակին (All-America City Award): 2010 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 200.564[3],: 2019 թվականին այդ ցուցանիշը կազմել է 211.657 (դա 6-րդ ցուցանիշն է Հյուսիսային Կարոլինա նահանգում)։ Իսկ Ֆեյեթվիլի շուրջը ձևավորված մետրոպոլիսային տարածքում ապրողների թիվն այդ տարում հասել է 526.719-ի։ Այդպիսով՝ նա դարձել է ամբողջ նահանգում մեծությամբ հինգերորդ և վերջինիս հարավարևելյան հատվածում խոշորագույն բնակավայրը։

Պատմություն

Քաղաքի ներկայիս տարածքն ու շրջական ժամանակին բնակեցված են եղել հնդկացիական սիու ցեղի մարդկանցով։ Յամասիական և թուսքարորական պատերազմներում վերջիններիս կրած պարտություններից հետո այդտեղ սկսել են բնակություն հաստատել անգլիացիներ ու շոտլանդացիներ, ովքեր ժամանակի ընթացքում Քեյփ Ֆիր գետի հովտում հիմնել են Գրոս Գրիք և Քեմփբլթաուն բնակավայրերը։ 1783 թվականին այդ բնակավայրերը միավորվել են, և ստեղծվել է Ֆեյեթվիլը, որն այդպես է անվանակոչվել ի պատիվ Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության պատերազմի ակտիվ մասնակից մարկիզ դը Լա Ֆայետի։

Քույր քաղաքներ

Ֆեյեթվիլը բարեկամական և գործընկերային հարաբերություններ է հաստատել մեկ քաղաքի հետ։

Կլիմա

Ֆեյեթվիլ, Հյուսիսային Կարոլինա (1981–2010 normals)ի կլիմայական տվյալները
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Ռեկորդային բարձր °F (°C)81
(27)
85
(29)
97
(36)
96
(36)
102
(39)
105
(41)
107
(42)
110
(43)
106
(41)
101
(38)
88
(31)
86
(30)
110
(43)
Միջին բարձր °F (°C)52.7
(11.5)
56.4
(13.6)
64.4
(18)
73.5
(23.1)
80.5
(26.9)
87.4
(30.8)
90.3
(32.4)
88.2
(31.2)
82.8
(28.2)
73.7
(23.2)
65.3
(18.5)
55.6
(13.1)
72.6
(22.6)
Միջին օրական °F (°C)41.6
(5.3)
44.6
(7)
51.7
(10.9)
60.3
(15.7)
68.5
(20.3)
76.7
(24.8)
80.3
(26.8)
78.6
(25.9)
72.5
(22.5)
61.9
(16.6)
52.9
(11.6)
44.3
(6.8)
61.2
(16.2)
Միջին ցածր °F (°C)30.5
(−0.8)
32.8
(0.4)
39.0
(3.9)
47.2
(8.4)
56.6
(13.7)
66.1
(18.9)
70.4
(21.3)
69.0
(20.6)
62.2
(16.8)
50.0
(10)
40.5
(4.7)
33.0
(0.6)
49.8
(9.9)
Ռեկորդային ցածր °F (°C)−2
(−19)
−5
(−21)
14
(−10)
20
(−7)
32
(0)
40
(4)
51
(11)
46
(8)
28
(−2)
21
(−6)
15
(−9)
2
(−17)
−5
(−21)
Տեղումներ դյույմ (մմ)3.64
(92.5)
3.16
(80.3)
3.83
(97.3)
3.06
(77.7)
3.32
(84.3)
4.42
(112.3)
5.37
(136.4)
5.56
(141.2)
4.13
(104.9)
3.03
(77)
2.94
(74.7)
2.96
(75.2)
45,42
(1153,7)
Ձյան տեղումներ դյույմ (սմ)0.4
(1)
0.2
(0.5)
0.2
(0.5)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.2
(0.5)
1.0
(2.5)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in)10.89.29.58.08.99.811.610.88.27.47.39.8111.3
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.1 in)0.10.10000000000.10.3
աղբյուր: NOAA[5]

Ֆեյեթվիլում գործող մասնավոր կրթօջախներ

  • Բապտիստական ակադեմիա[6]
  • Ֆեյեթվիլի ակադեմիա[7]
  • Ֆեյեթվիլի քրիստոնեական դպրոց[8]
  • Northwood Temple ակադեմիա[9]
  • Village Christian ակադեմիա

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Baca, George. Conjuring Crisis: Racism and Civil Rights in a Southern Military City (Rutgers University Press; 2010) 196 pages. An ethnographic study of urban politics and racial tensions in Fort Bragg and Fayetteville.
  • Fenn, Elizabeth A.; Watson, Harry L.; Nathans, Sydney; Clayton, Thomas H.; Wood, Peter H. (2003). Joe A. Mobley (ed.). The Way We Lived in North Carolina. The University of North Carolina Press.
  • Meyer, Duane (2007). The Highland Scots of North Carolina, 1732–1776. The University of Matthew Burris.
  • Oates, John (1981). The story of Fayetteville and the upper Cape Fear. Fayetteville Woman's Club.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեյեթվիլ» հոդվածին։