Ֆերդինանդ Յագեման

Ֆերդինանդ Յագեման (գերմ.՝ Ferdinand Jagemann, օգոստոսի 24, 1780(1780-08-24)[1][2][3], Վայմար, Սրբազան Հռոմեական կայսրություն - հունվարի 9, 1820(1820-01-09)[1][2][3], Վայմար, Գերմանական միություն), գերմանացի նկարիչ։

Ֆերդինանդ Յագեման
գերմ.՝ Ferdinand Jagemann
Ծնվել էօգոստոսի 24, 1780(1780-08-24)[1][2][3]
ԾննդավայրՎայմար, Սրբազան Հռոմեական կայսրություն
Վախճանվել էհունվարի 9, 1820(1820-01-09)[1][2][3] (39 տարեկան)
Մահվան վայրՎայմար, Գերմանական միություն
Քաղաքացիություն Սաքսեն-Վեյմար-Էյզենախ
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
ՈւսուցիչGeorg Melchior Kraus? և Հենրիխ Ֆրիդրիխ Ֆյուգեր
ՀայրChristian Joseph Jagemann?
 Ferdinand Jagemann Վիքիպահեստում

Դերասանուհի Կարոլինայի եղբայրը։

Կենսագրություն

Ծնվել է պատմաբան և գիտնական Քրիստիան Յագեմանի ընտանիքում, որը եղել է դքսուհի Աննա Ամալյա Բրաունշվիգի գրադարանի գրադարանվարարը, Ֆերնանդի քույրը եղել է Աննայի որդու՝ դուքս Կարլ Ավգուստի սիրուհին։ Կարլ Ավգուստը հովանավորել է Ֆերնանդին՝ ուղարկելով ուսանելու կասելցի նկարիչ Թիշբեյնի մոտ։ Նրա նկարչության ուսուցիչներից են եղել նաև Հենրիխ Ֆրիդրիխ Ֆյուգերը և Գեորգ Մելխիոր Քրաուսը։ Կրթության նպատակով գործուղվել է Փարիզ, այնուհետև՝ Հռոմ։

Ֆերնանդը նկարել է իր ժամանակների հայտնի մարդկանց դիմանկարներները։ Ավելի մեծ ճանաչում ստացավ Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե նկարի[4] շնորհիվ։ Նկարել է նաև Յոհան Ֆրիդրիխ Շիլլերին՝ մահվան մահճակալին պառկած։

Մահացել է պրոֆեսորի կոչումով Վեյմարի իշխանական ազատ դպրոցում աշխատելու տարիներին։ Ֆերնանդ Յագեմանի հիշատակին նվիրված ելույթներից մեկն անց է կացրել Գյոթեն մասոնական ժողովարանում։ Թաղվել է Յակոբսֆրիդհոֆ գերեզմանատանը։

Աշխատանքներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերդինանդ Յագեման» հոդվածին։