Ֆիբի Քեյթս

Ֆիբի Քեյթս (անգլ.՝ Phoebe Cates, հուլիսի 16, 1963(1963-07-16)[1][2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք[3]), ամերիկացի մոդել, դերասանուհի և երգչուհի։

Ֆիբի Քեյթս
Ծննդյան թիվ՝հուլիսի 16, 1963(1963-07-16)[1][2] (60 տարեկան)
Ծննդավայր՝Նյու Յորք շրջան, Նյու Յորք[3]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի, մոդել և հեռուստատեսային դերասանուհի
IMDb։ID 0000121

Ռեժիսոր և պրոդյուսեր Ջոզեֆ Քեյթսի դուստրը[4], նաև հայտնի հեռուստատեսային պրոդյուսեր և կինոռեժիսոր Գիլբերտ Քեյթսի զարմուհին։

Կենսագրություն

Ֆիբի Քեյթսը ծնվել է Նյու Յորքում 1963 թվականին։ Տասը տարեկանից աշխատել է որպես մոդել և հայտնվել է դեռահասների համար նախատեսված ամսագրերում։ Մի քանի տարի անց Ֆիբին որոշել է, որ ցանկանում է դառնալ պարուհի և ընդունվել է բալետի դպրոց, սակայն 15 տարեկանում ծնկի վնասվածքի պատճառով ստիպված է եղել թողնել պարը։ Ֆիբին վերադարձել է մոդելային կարիերային և սկսել է աշխատել արդեն պրոֆեսիոնալ մոդել։ Քեյթսի խոսքերով, աշխատանքը եկամուտ էր բերում, բայց ձանձրալի էր, և նա որոշել է թողնել այն[5][6][7]։

Քեյթսը որոծել է դառնալ դերասանուհի։ Հայրը ուրախ չիեղել իր դստեր նոր զբաղմունքից, թեև ինքը եղել է դերասան։ Քեյթսի դերասանական դեբյուտը կայացել է «Դրախտ ֆիլմում» 1982 թվականին։ Այդ ֆիլմում Ֆիբին նկարահանվել է մերկ, չնայած եղել է անչափահաս։ Ֆիլմը քննադատել են ավելի վաղ լույս տեսած «Երկնագույն լագունա» (1980) նմանության համար։ Ֆիբին «Դրախտ» ֆիլմի համար ձայնագրել է «Paradise» վերնագրով երգը[8][9][10]։ Ավելի ուշ, նույն թվականին Քեյթսը հայտնվել է «Անխոնջ ժամանակները Ռիջմոնտ-Հայում» ֆիլմում։ Այս ֆիլմում կարմիր բիկինիի լողավազանից դուրս գալը համարվում է փոփ մշակույթի մեջ բիկինիի առավել ուշագրավ երևույթներից մեկը[11][12]։

1983 թվականին Քեյթսը նկարահանվել է «Մասնավոր դպրոց» ֆիլմում՝ Մեթյու Մոդայնի և Բեթսի Ռասելի հետ միասին։ Ֆիբին մասնակցել է ֆիլմի սաունդթրեքի ձայնագրությանը և կատարել «Just One Touch» և «How Do I Let You Know» երգերը[13]։ Քեյթսը նկարահանվել է ավելի երիտասարդ հանդիսատեսի համար նախատեսված ֆիլմերում։ Օրինակ՝ նա հայտնվել է «Գրեմլիններ» և «Վնասակար Ֆրեդ» ֆիլմերում (1991)։ 1994 թվականին նա նկարահանվել է իրական պատմության վրա հիմնված «Արքայադուստր Կարաբու» ֆիլմում և դրանով ավարտել է իր դերասանական կարիերան, որպեսզի զբաղվի իր երեխաների դաստիարակությամբ[12]։

Անձնական կյանք

Ֆիբի Քեյթսը և Քևին Քլայնը 1989 թվականին

1989 թվականին ամուսնացել է դերասան Քևին Քլայնի հետ, որը նրանից մեծ է 16 տարով։ Նա ծանոթացել է Քլայնի հետ «Մեծ հիասթափություն» (1983) ֆիլմի գաղտնալսման ժամանակ։ Քլայնն ու Քեյթսն ապրում են Նյու Յորքում, նրանք ունեն որդի՝ Օուեն Ջոզեֆ Քլայնը (ծնվել է 1991 թվականին) և դուստր՝ Գրետա Սիմոն Քլայն (ծնվել է 1994 թվականին)։ Երկուսն էլ նկարահանվել են «Տարեդարձ» ֆիլմում (2001)։

2005 թվականին դերասանուհին Նյու Յորքի Մեդիսոն պողոտայում բացել է իր «Blue Tree» բուտիկը[14]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիբի Քեյթս» հոդվածին։