Ֆիլիպինյան արծիվ

Ֆիլիպինյան արծիվ[1][2] կամ ֆիլիպինյան կապկակեր[3] կամ կապկակեր արծիվ[4] կամ ֆիլիպինյան հարպիա[5] կամ հարպիա-կապկակեր[1] (լատին․՝ Pithecophaga jefferyi) ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուն։ Աշխարհի հազվագյուտ, ամենամեծ և ուժեղ թռչուններից մեկը։ Այն ապրում է բացառապես Ֆիլիպինների արևադարձային անտառներում և հանդիսանում է այս երկրի ազգային խորհրդանիշներից մեկը[6]։ Ըստ Ֆիլիպինների օրենքի, այս վտանգված թռչնի սպանությունը պատժելի է՝ տասներկու տարվա ազատազրկմամբ և ծանր տուգանքով[7]։

Ֆիլիպինյան արծիվ
Ֆիլիպինյան արծիվ
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
ՏիպՔորդավորներ
ԴասԹռչուններ
ԿարգԲազեազգիներ
ԸնտանիքՃուռակներ
ԵնթաընտանիքԱրծիվներ
ՏեսակՖիիպինյան արծիվ
Լատիներեն անվանում
Pithecophaga jefferyi

Ogilvie-Grant, 1896
Հատուկ պահպանություն
Կրիտիկական վիճակում գտնվող
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ
IUCN 3.1 Critically Endangered : 106003528
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Բնութագիր

Ֆիլիպինյան հարպիան ունի 80-100 սմ երկարություն, թևերի բացվածքը մինչև 220 սմ։ 5-ից 8 կգ քաշ ունեցող էգերը մի փոքր ավելի մեծ են, քան 4-ից 6 կգ քաշ ունեցող որձերը։ Այս թռչնի համեմատաբար կարճ թևերը և երկար պոչը հեշտացնում են խիտ անտառում թռչելիս։

Ֆիլիպինյան արծվի գլուխը սպիտակավուն-գորշ է, գլխի հետևի մասում երկար և նեղ փետուրների միջնամասն է՝ փուփուլը։ Կտուցը շատ մեծ է և երկար։ Մեջքի հատվածը ու թևերը շագանակագույն են, պոչը՝ ավելի մուգ լայնակի շերտերով, փորը՝ բուռն-սպիտակեցնող։

Տարածվածություն և պահպանություն

Ֆիլիպինյան կապկակեր արծիվը աշխարհում ճուռակների հազվագյուտ տեսակներից մեկն է։ Այս տեսակը հանդիպում է Ֆիլիպինների Լուզոն, Սամար, Լեյտե և Մինդանաո կղզիներում, որտեղ բնակվում է խիտ բարձր արևադարձային անտառներում։ Բնակելի տարածքի ոչնչացման պատճառով այս թռչնի թվաքանակն այսօր նվազել է՝ հասնելով 200-400 հատի։ Տեսակները, ըստ մասնագետների, խիստ վտանգված են։

Սնունդ

Կապկակեր արծիվների հիմնական սնունդը տատանվում է կղզուց կղզի՝ կախված այնտեղ գտնվող կենդանիներից, հատկապես Լուսոնում և Մինդանաոյում, քանի որ այդ կղզիները գտնվում են տարբեր ֆունիստիկական տարածքներում։ Օրինակ, Մինդանաոյում թռչունը հիմնականում սնվում է բրդյա թևերով թռչուններով, իսկ Լուսոնում՝ ջրային կենդանիներով[8]։ Ֆիլիպինյան արծիվը նախընտրում է որսալ փետրաթևավորների և մալայական արմավենու ցիվերներ, բայց երբեմն գոհ է փոքրիկ կաթնասունների որսից (արմավենու սկյուռ և չղջիկ[2]), ռնգեղջյուր թռչուններ, սողուններ (օձեր և մողեսներ), պատահում է հարձակվում է նույնիսկ այլ գիշատիչ թռչունների վրա, մասնավորապես՝ բվերի։ Երբեմն արծիվները զույգերով որսում են կապիկների։ Թռչուններից մեկը նստում է ճյուղի վրա՝ կապիկների մոտ, շեղում նրանց, իսկ մյուսն աննկատ թռչում է իր որսի հետևից և բռնեցնում նրան[9]։

Բազմացում

Ֆիլիպինյան կապկակերները մոնոգամ են և ամբողջ կյանքը մնում են իրենց զուգընկերոջ հետ։ Էգերը բներ են կառուցում 30 մ բարձրության վրա, գերադասելի է դիպտերոկարպ ընտանիքի ծառերի վրա։ Առաջին անգամ նման բույն հայտնաբերվել է 1963 թվականին։ Բնում դնում է մեկ խոշոր ձու. ծնողները 20 ամիս խնամում են ձվից դուրս եկած անպաշտպան ձագին։

Ֆիլիպինյան հարպիայի կյանքի տևողությունը հասնում է 60 տարի։

Դասակարգում

Ֆիլիպինական կապկակեր արծիվը հայտնաբերվել է 1896 թվականին բրիտանական հետախույզ Ջոն Ուայթհեյդի կողմից և անվանել է իր հոր՝ Ջեֆֆերի Pithecophaga jefferyi անունով։ Հունարենից թարգմանված գիտական անվան առաջին մասը նշանակում է «կապիկ ուտող»։

Այն առանձնանում է որպես առանձին սեռ, որը, կախված աղբյուրից, որոշվում է և մտնում է կամ օձակերների ենթաընտանիքի մեջ, կամ՝ ճուռակների ենթաընտանիքի մեջ։ Միչիգանի համալսարանի գիտնականները ուսումնասիրել են Ֆիլիպինյան կապիկակերի ԴՆԹ-ն, որը վերցված է նրա արյան նմուշներից։ Այն համեմատվել է խոշոր հարպիայի (Harpia harpyja), Գվիանական հարպիայի և Նոր Գվինեայի հարպիայի ԴՆԹ-ի հետ։ Այս երեք տեսակները կապված են միմյանց հետ, բայց, ինչպես պարզվեց, Ֆիլիպինյան կապկակերի մտերիմ հարազատները չեն։ Չափի, բնակության և վարքի նմանությունը համադրելի էվոլյուցիայի հետևանք է[10]։ Այս պահին համարվում է, որ Ֆիլիպինյան կապկակերի ամենամոտ հարազատները ավելի փոքր օձակերներն են[10]։

Ֆիլիպինյան հարպիան մշակույթում և արվեստում

Ֆիլիպինյան հարպիան 2005 թվականին ընտրվել է Հարավարևելյան Ասիայի խաղերի (SEA Games) խորհրդանիշ[11]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Կաղապար:БСЭ2
  • Ferguson-Lees J., Christie D. A. 2001. Raptors of the world. Helm, London.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպինյան արծիվ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպինյան արծիվ» հոդվածին։