Ֆիլիպ VI (Իսպանիայի թագավոր)

Իսպանիայի թագավոր 2014 թվականից

Ֆիլիպ VI (իսպ.՝ Felipe VI de Borbón y Grecia, Ֆելիպե Խուան Պաբլո Ալֆոնսո դե Տոդոս լոս Սանտոս դե Բուրբոն ի Գրեսիա; հունվարի 30, 1968(1968-01-30)[1][2][3][…], Մադրիդ, Իսպանիա[4]), Իսպանիայի թագավոր՝ 2014 թվականի հունիսի 19-ից։ Հաջորդել է իր վարազդաֆին՝ Խուան Կառլոս I Բուրբոն-ին։ 1977-ից 1999 թվականներին եղել է Աստուրիայի, Ժիրոնի և Վիանսկոյի արքայազնը, Մոնբլանի դուքս, Սերվերի կոմս, պրն Բալագեր։

Ֆիլիպ VI
իսպ.՝ Felipe VI
 
Կրթություն՝General Military Academy? (1986), Military Naval Academy? (1987), Academia General del Aire? (1988), Մադրիդի ինքնավար համալսարան (1993), Էդմունդ Ա. Վալշի անվան դիվանագիտական ծառայության դպրոց (1995), Ջորջթաունի համալսարան և Lakefield College School?
Մասնագիտություն՝գերիշխան
Դավանանքկաթոլիկություն
Ծննդյան օրհունվարի 30, 1968(1968-01-30)[1][2][3][…] (56 տարեկան)
ԾննդավայրՄադրիդ, Իսպանիա[4]
ԴինաստիաԲուրբոններ
Քաղաքացիություն Իսպանիա[5]
Ի ծնե անունիսպ.՝ Felipe Juan Pablo Alfonso de Todos los Santos de Borbón y Grecia
ՀայրԽուան Կառլոս I Բուրբոն[3]
ՄայրԻսպանիայի թագուհի Սոֆյա[3]
ԱմուսինԼետիսիա
ԶավակներLeonor, Princess of Asturias?[3] և Infanta Sofía of Spain?[3]
 
ԻնքնագիրИзображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն

Ծնվել է 1968 թվականի հունվարի 30-ին Մադրիդի Նուեստրա Սենիորա դե Լորետտո կլինիկայում։ Ֆիլիպյի ծննդյան պահին, նրա ծնողները ունեին երկու զավակ՝ արքայադուստր Ելենան (ծնվ․ 1963 թվականի դեկտեմբերի 20-ին) և արքայադուստր Քրիստինան (ծնվ․ 1968 թվականի հունվարի 30-ին)։ Ծննդյան պահին Ֆիլիպն ստացավ արքայազնի կարգավիճակ։ Կնքվել է Մադրիդի արվարձաններից մեկում գտնվող Սիրսուելլա պալատում։ Կնքահայր և կնքամայր դարձան Ֆիլիպի պապ Խուան Բուրբոն Բարսելոնացին և նախատատը՝ Վիկտորիա Եվգենիա Բատտենբերգը։

1975 թվականից սկսած Ֆիլիպն համարվում է գահի ժառանգորդ, իսկ 1977 թվականին ստացել է Աստուրիայի, Ժիրոնի և Վիանսկոյի արքայազնի տիտղոս։ 1986 թվականի հունվարի 30-ին, երբ լրացավ Ֆիլիպի 18 տարին, նրա երդում տվեց Իսպանիայի Սահմանադրությանը և թագավոր Խուան Կառլոս I Բուրբոնին և դարձավ գահի օրինական ժառանգորդը։

Կրթություն

Ֆիլիպն ավարտել է «Սանտա Մարիա դե լոս Ռոսալես» (Santa María de los Rosales) միջնակարգ դպրոցը Մադրիդում՝ 1984 թվականին։

Կանադայում մեկ տարի սովորել է Lakefield College School-ում։

1985 թվականի սեպտեմբերից մինչ 1988 թվականի հուլիսը սովորել է Սարագոսայի ռազմական ակադեմիան, Մարինի ՌԾՈՒ դպրոցը և Սան Խավիերի ՌՕՈՒ-ի ակադեմիան։

1998 թվականի հոկտեմբերից մինչ 1993 թվականի հունիսը ուսումնասիրել է իրավագիտություն և տնտեսագիտություն՝ Մադրիդի ինքնավար համալսարանում։

1995 թվականի մայիսին ստացել է միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում՝ ԱՄՆՋորջթաունի համալսարանում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ VI (Իսպանիայի թագավոր)» հոդվածին։