Ֆլիա

Ֆլիա առավել հայտնի է որպես Ֆլիյա կամ Ֆլի (ալբ․՝ Flija), ազգային ուտեստ, որը բնորոշ է Ալբանիայի և Կոսովոյի ազգային խոհանոցներին[1][2]։

Ֆլիա
ալբ․՝ Flija
Ալբանիա Ալբանիա
Կոսովո Կոսովո
Ծագում
Տեսակազգային ճաշատեսակ
Ենթատեսակսննդամթերք
Առաջացման երկիրԱլբանիա
Բաղադրամասեր
Հիմնականալյուր, ջուր, կարագ,
մածուն, աղ
 Flia Վիքիպահեստում

Համարվում է ալբանական խոհանոցի առավել հեշտ պատրաստվող ճաշատեսակներից մեկը[3]։

Ֆլիա ուտեստը կարևոր նշանակություն ունի Ալբանիայի ազգային խոհանոցում։ Դա է պատճառը, որ յուրաքանչյուր տարվա մարտի 18-ը Ալբանիայի Հանրապետությունում և Կոսովոյում պետականորեն նշվում է «Ֆլիա ուտելու օր»։

Այս օրը ալբանական տարբեր ընտանիքներ իրենց բարեկամներին հրավիրում են ֆլիա պատրաստելու և ճաշակելու։

Ալբանական այս ճաշատեսակը ունի բավականին պարզ բաղադրություն։ Մեկ բաժին ֆլիա պատրաստելու համար հարկավոր է ալյուր, ջուր, կարագ, մածուն և աղ։ Բոլոր բաղադրամասերը խառնելուց հետո դյուրաեփ այս ուտեստը պետք է հունցել և ջեռոցում տաքացնել կլոր տապակի մեջ։

Տես նաև

Ծանոթագրություններ