Ֆոշան

Ֆոշան ( չինարեն հեշտ. 佛山 , պինին: Fóshān, բառացիորեն: «Բուդդայի սար»), քաղաքային շրջան Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գուանդուն նահանգի կենտրոնական մասում, Մարգարտագետի դելտայում, 16 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք Գուանչժոու քաղաքից[2], որի հետ կապված է երկաթուղով, 2010 թվականից՝ նաև մետրոյի առանձին ճյուղով։ Մարգարտագետի դելտայի տնտեսական գոտու ձախակողմյան հատվածի բաղկացուցիչ մասն է։ Քաղաքի տնտեսությունում ստեղծվող համախառն ներքին արդյունքի տարեկան ծավալը հասել է 940 միլիարդ յուանի կամ 139 միլիարդ ամերիկյան դոլարի[3]։ Ֆոշանն զբաղեցնում է 3.868 քառակուսի կիլոմետր տարածք[4]։ 2012 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը մոտեցել էր 7,2 միլիոնի[5][6][7][8]։ 2009 թվականի մարտի 19-ին Ֆոշանի և Գուանչժոուի համայնքապետարանները կնքել են այս երկու հարևան քաղաքների հետագա զարգացման համատեղ պլան մշակելու և իրագործելու պայմանագիր[9]։

Բնակավայր
Ֆոշան
չինարեն՝ 佛山市
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Ներքին բաժանումChancheng District?, Nanhai District?, Shunde District?, Sanshui District? և Gaoming District?
Մակերես3797,72 կմ²
ԲԾՄ16±1 մետր
Բնակչություն9 498 863 մարդ (2020)[1]
Ժամային գոտիUTC+8
Հեռախոսային կոդ0757
Փոստային դասիչ528000
Ավտոմոբիլային կոդ粤E
Պաշտոնական կայքfoshan.gov.cn
Ֆոշան (Չինաստան)##
Ֆոշան (Չինաստան)

Ֆոշանը առևտրային հին քաղաք է, որտեղ հնուց զարգացել են նաև հախճապակու և մետաքսեղենի արտադրության ձեռնարկությունները։ XVIII դարում մրցակցել է Հանչժոուի հետ Չինաստանի՝ մեծությամբ չորրորդ տնտեսական կենտրոնը համարվելու համար։ Սակայն գետի ճյուղավորումների տիղմապատման հետևանքով զրկվել է մեծ բեռնատարողությամբ նավեր ընդունելու հնարավորությունից և և ի վերջո վերածվել է բուռն թափով աճած Գուանչժոուի արդյունաբերական հավելուկի։

Ֆոշանում զբոսաշրջիկներին գրավում են գեղատեսիլ բարձունքները, քարանձավները, ջրվեժները, 800-ամյա տաճարը՝ հազվագյուտ արձանների իր հավաքածուով հանդերձ, հախճապակու թրծման վառարանը, որը ուսումնասիրողներից ոմանց կարծիքով առաջին անգամ գործարկվել է դեռևս Տան արքայատոհմի կառավարման ժամանակներում։

Ֆոշանը մարտարվեստի մեծահամբավ վարպետներ Հուան Ֆեյհունի ու Իպ Մանի, անվանի նկարիչ Յան Ցզեչանի ծննդավայրն է, չինական օպերայի յուրօրինակ դրսևորման՝ կանտոնյան օպերայի, նանկան մարտարվեստի, առյուծապարի ստեղծման օրրանը։

Կլիմա

Ֆոշանի կլիման խոնավ մերձարևադարձային է, Köppen climate classification-ի դասակարգման համաձայն՝ դասվում է Cfa տիպին։

Քույր քաղաքներ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆոշան» հոդվածին։