Ֆուլվիո Բեռնարդինի սպորտային կենտրոն

«Ֆուլվիո Բեռնարդինի» սպորտային կենտրոն (իտալ.՝ Centro sportivo Fulvio Bernardini), համարվում է Ռոմա ֆուտբոլային ակումբի սպորտային և հասարակական կենտրոնը Հռոմում։

Ֆուլվիո Բեռնարդինի սպորտային կենտրոն
Տեսակsports complex?
Մարզաձևֆուտբոլ
Երկիր Իտալիա
ՏեղագրությունՀռոմ
ՀասցեP.le Dino Viola 1, I-00128 Roma
Անվանված էՖուլվիո Բեռնարդինի
ՍեփականատերՌոմա ՖԱ
Կառուցման սկիզբ1977
Հիմնադրված է1977[1]
Բացված1979[1]
Կառուցման ավարտ1979
Արժեք2 000 000 իտալական լիրա
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Պատմություն

«Ֆուլվիո Բեռնարդինի» սպորտային կենտրոնը գտնվում է Հռոմի հարավարևելյան հատվածում՝ Տրիգորիայում[2]։ Սպորտային կենտրոնը կառուցումը սկսվել է 1977 թվականի հուլիսի 22-ին, այդ օրը ակումբը նշում էր իր հիմնադրման 50 տարին։ Կառուցումը ձեռնարկել էր ակումբի նախագահ Գաետանո Անձալոնեն, ում ղեկավարման վերջին օրը՝ 1979 թվականի հուլիսի 23-ին տեղի ունեցավ սպորտային կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը[3]։ Սպորտային կենտրոնը անվանվեց ի պատիվ Ռոմայի լեգենդար ֆուտբոլիստ Ֆուլվիո Բեռնարդինիին։

1984 թվականին ակումբի նախագահ Դինո Վիոլայի և 1998 թվականին Ֆրանկո Սենսիի օրոք սպորտային կենտրոնը վերանորոգվել է[4]։

Ծանոթագրություններ