Ֆրանկա Հելգ

իտալացի դիզայներ, ճարտարապետ

Ֆրանկա Հելգ (իտալ.՝ Franca Helg, փետրվարի 21, 1920(1920-02-21)[1], Միլան, Իտալիայի թագավորություն - հունիսի 4, 1989(1989-06-04), Միլան, Իտալիա), իտալացի դիզայներ, ճարտարապետ։

Ֆրանկա Հելգ
Ծնվել էփետրվարի 21, 1920(1920-02-21)[1]
ԾննդավայրՄիլան, Իտալիայի թագավորություն
Մահացել էհունիսի 4, 1989(1989-06-04) (69 տարեկան)
Վախճանի վայրՄիլան, Իտալիա
ԿրթությունՄիլանի պոլիտեխնիկական համալսարան (1945)
ԱշխատավայրIUAV University of Venice? և Միլանի պոլիտեխնիկական համալսարան
Ուշագրավ աշխատանքներCivic Museums of Padua?, Rinascente? և Margherita Chair?
Պարգևներ
 Franca Helg Վիքիպահեստում

Կենսագրություն

Ֆրանկա Հելգը ծնվել է Միլանում 1920 թվականին։ 1945 թվականին ավարտել է Միլանի պոլիտեխնիկական համալսարանը։ Ակտիվ գործունեություն է ծավալել ինչպես ճարտարապետական պլանավորման, այնպես էլ արդյունաբերական դիզայնի ոլորտներում, կատարել կարևոր նախագծային միջամտություններ՝ հաճախ համագործակցելով Ֆրանկո Ալբինի հետ, որի հետ գործընկերներ են եղել 1951 թվականից մինչև Ալբինիի մահ[2][3]։ Հաջորդաբար աշխատել է Մարկո Ալբինիի և Անտոնիո Պիվայի հետ[3]։

Վենետիկի ճարտարապետության ինստիտուտում (Iuav), այնուհետև Միլանի պոլիտեխնիկական համալսարանում եղել է ճարտարապետության ամբիոնի ասիստենտ, 1967 թվականից դասավանդել է, 1984 թվականին դարձել է պրոֆեսոր[2]։

Հելգի աշխատանքներից են La Rinascente հռոմեական խանութները, Սալսոմաջորե Տերմեի Terme Luigi Zoja, Պադովայի թանգարանը[2]։

Ստեղծագործություններ

  • Ֆրանկո Ալբինիի հետ
    • Մարգերիտա դի Լյուսեմբուրգոյի մահարձանի վերականգնում
    • Պիկապիետրա շրջանը Ջենովայում, նախագծողներ՝ Ֆրանկո Ալբինի և Ֆրանկա Հելգ, լուսանկարը՝ Պաոլո Մոնտիի
    • Սան Լորենցո տաճարի թանգարանի ներքին հարդարանքներ
    • Միլանի մետրոյի կահավորում (Compasso d'Oro մրցանակ 1964[2])
    • Olivetti հանրախանութը Փարիզում
    • Ջենովայի Պիկապիերտա շրջանը
    • Սուրբ Ագոստինոյի թանգարանի կառուցումը (1956-1986)[3]
    • Զամբելիի տունը Ֆորլիում
    • La Rinascente Հռոմում (տարածքային մրցանակ IN/ARCH Լացիոյի համար 1963[4])
  • Միլանի մետրոյի Մոլինո Դորինո կայարան (1980-1985)[3]
  • Eremitani տաճարին կից համանուն թանգարան[2] (1982-1985)[3]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Helg (hèlġ), Franca, Enciclopedie on line, from the site of the Enciclopedia Italiana Treccani (իտալերեն)
  • Franca Helg, da Scienza A Due Voci, women in Italian science from the Settecento to the Novecento (Università di Bologna) (իտալերեն)
  • Kesman, Cecilia. «Franca Helg 1920-1989». Un día / una arquitecta. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկա Հելգ» հոդվածին։