Ֆրանսուա Մինիե
Ֆրանսուա Օգյուստ Մարի Մինիե (ֆր.՝ François-Auguste-Marie Mignet, մայիսի 8, 1796[1][2][3][…], Էքս-ան-Պրովանս - մարտի 24, 1884[1][2][3][…], rue d'Aumale, Փարիզի 9-րդ շրջան[4][5]), ֆրանսիացի պատմաբան, Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1836)։ Կրթությամբ իրավաբան։
Ֆրանսուա Մինիե François Mignet | |
---|---|
Ծնվել է | մայիսի 8, 1796[1][2][3][…] Էքս-ան-Պրովանս |
Մահացել է | մարտի 24, 1884[1][2][3][…] (87 տարեկան) rue d'Aumale, Փարիզի 9-րդ շրջան[4][5] |
Գերեզման | Saint-Pierre Cemetery |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | լրագրող, պատմաբան, իրավաբան, գրող և փաստաբան |
Պաշտոն(ներ) | Perpetual Secretary of the Academy of Moral and Political Sciences? և seat 20 of the Académie française? |
Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա[6], Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա, Ֆրանսիայի պատմության ընկերություն և Թուրինի գիտությունների ակադեմիա[5] |
Ալմա մատեր | Lycée Mistral? (1815), Պրովանսի համալսարան (1818) և Պոլ Սեզանի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1][7] |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
François-Auguste Mignet Վիքիպահեստում |
Մասնակցել է 1830 թվականի Հուլիսյան հեղափոխությանը։ Օ. Թիերիի, Ֆ. Գիզոյի և Անրի Թիերիի հետ հիմնել է պատմագրության մեջ նոր ուղղություն, որը դասակարգային պայքար դիտել է որպես պատմական իրադարձությունների գլխավոր շարժիչ ուժ։ Գրել է «Ֆրանսիական հեղափոխության պատմությունը» (1824), որտեղ Ֆրանսիական հեղափոխությունը համարել է անխուսափելիություն, քանի որ ավատատիրական կարգը դադարել էր համապատասխանել զարգացող բուրժուազիայի պահանջներին, իսկ յակոբինյան դիկտատուրան՝ հեղափոխության կարևոր փուլ։ Դասակարգային պայքարն ընդունել է այնքան ժամանակ, քանի դեռ այն մղել է բուրժուազիան ֆեոդալների դեմ, սակայն խստորեն քննադատել է պրոլետարիատի պայքարը ընդդեմ բուրժուազիայի։
Երկեր
- Histoire de la Révolution française, v. 1-2, P;, 1824
Ծանոթագրություններ
Գրականություն
- Petit E., Fr. Mignet, P., 1889
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսուա Մինիե» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 559)։ |