Ֆրանց Յոզեֆ I

Ֆրանց Յոզեֆ I (օգոստոսի 18, 1830, Վիեննա, Ավստրիա - նոյեմբերի 21, 1916, Վիեննա, Ավստրիա) Ավստրիայի թագավորության, հետագայում նաև Ավստրո-Հունգարիայի կայսր՝ Հաբսբուրգների արքայատոհմից։ Ծնվել է 1830 թվականին։ Նրա կառավարման տարիները համընկնում են Ավստրո-Հունգարիայում բռնկված հեղափոխության հետ։ Ավստրիայի ամենաերկար կառավարած կայսրն է։ Կառավարման առաջին տարիներին Ավստրիան սահմանադրական միապետություն էր, սակայն կառավարման կեսերին ղեկավարել է միահեծան կերպով՝ ցրելով Ռայխստագը։ 1860-1870 թվականներին կայսրը երկրում տիրող խառնակ շրջանը ցրելու նպատակով կատարում է բարենորոգումներ։ 1916 թվականին մահանում է, և գահը անցնում է որդուն։

Ֆրանց Յոզեֆ I
Դրոշ
Դրոշ
Ավստրիայի կայսր
Դրոշ
Դրոշ
դեկտեմբերի 2, 1848 - նոյեմբերի 21, 1916
ՆախորդողՖերդինանդ I
ՀաջորդողԿարլ I
 
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ և միապետ
Ազգությունավստրիացի
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օրօգոստոսի 18, 1830(1830-08-18)[1][2][3][…]
ԾննդավայրՇյոնբրուն պալատ, Հիտցինգ, Վիեննա, Ավստրիական կայսրություն[4]
Վախճանի օրնոյեմբերի 21, 1916(1916-11-21)[1][2][3][…] (86 տարեկան)
Վախճանի վայրՇյոնբրուն պալատ, Հիտցինգ, Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4]
ԹաղվածԿայսերական դամբարան
ԴինաստիաՀաբսբուրգներ
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն,  Ցիսլեյտանիա,  Հունգարիայի թագավորություն և  Տրանսլեյտանիա
ՀայրՖրանց Կարլ
ՄայրՍոֆիա Բավարիացի
ԱմուսինԵլիզավետա Բավարիացի
ԶավակներՍոֆյա Ֆրիդերիկա Ավստրիացի, Ավստրիայի էրցհերցոգուհի Գիզելա, Ռուդուլֆ և Ավստրայի էրցհերցոգուհի Մարիա Վալերիա
 
ԻնքնագիրИзображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն

Ֆրանց Յոզեֆ I-ը Ֆրանց Կարլի ավագ որդին է և կայսր Ֆերդիանդ I-ի կրտսեր եղբայրը։ Նրա մայրը գերմանացի արքայադուստր Սոֆյա Բավարիացին է։ Ավստրիական հեղափոխության շրջանում (1848 թվական), նրա հայրը հրաժարվեց Ավստրիայի գահից՝ այն հանձնելով իր տասնութամյա որդուն՝ Ֆրանց Յոզեֆին և 18-ամյա Ֆրանցը հայտնվեց բազմազգ Հաբսբուրգյան պետության գահին։

Անձնավորություն

Կայսրը հայտնի էր իր պահպանողական հայացքներով, հասարակ կենցաղով և ուշադրություն էր դարձնում էթիկային ու ավանդույթներին։ Իրեն անվանում էր «հին դպրոցի վերջին միապետ»։ Այն բանից հետո, երբ եղբայրը գնդակահարվեց Մեքսիկայում, կայսրը մինչև կյանքի վերջ՝ շուրջ 50 տարի, չէր ընդունում մեքսիկացի պատվիրակների։ Նա այդպես էլ հեռախոս թույլ չտվեց օգտագործել պալատում և մեծ դժվարությամբ համաձայնեց էլեկտրաէներգիայի կիրառմանը։ Երբ որդին մահացավ ինքնասպանության նմանվող հանգամանքներում, Ֆրանց Յոզեֆը գրեց եվրոպական բոլոր միապետներին, որ որդու մահվան պատճառը որսի ժամանակ պատահական արձակված գնդակն էր, սակայն Լեո XIII Հռոմի պապին հայտնեց իր կասկածների մասին առ այն, որ որդին ինքնասպան է եղել։

Կոչումներ

Կոչումներ

  • - Ավստրիական մարշալ (դեկտեմբերի 2, 1848 թվական)
  • - Պրուսիական գեներալ-մարշալ (փետրվարի 27, 1895 թվական)
  • - Բրիտանական մարշալ (սեպտեմբերի 1, 1903 թվական)

Պատկերասրահ

Նախնիներ

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանց Յոզեֆ I» հոդվածին։