Ֆրեդերիկ Վեսելի

Ալբանացի ֆուտբոլիստ

Ֆրեդելիկ Վեսելի (ալբ․՝ Frédéric Veseli, նոյեմբերի 20, 1992(1992-11-20)[1][2], Renens, Ouest Lausannois District, Վո, Շվեյցարիա), ալբանացի ֆուտբոլիստ, շվեյցարական «Լուգանո» ակումբի և Ալբանիայի հավաքականի պաշտպան։ Ծնվել է Ռենան քաղաքում, հանդես է եկել շվեյցարական «Ռենան» և «Լոզաննա-Սպորտ» ակումբներում։ 2008 թվականին տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի», ավելի ուշ՝ «Մանչեսթեր Յունայթեդ» և «Իպսվիչ Թաուն», սակայն չի ընդգրկվել այդ ակումբների հիմնական կազմերում։ 2013/14 միցաշրջանի երկրորդ կեսում վարձավճարով սկսել է խաղալ «Բերի» ակումբում, իսկ 2014/15 մրցաշրջանի սկզբում վարձավճարով տեղափոխվել է «Պորտ Վեյլ»։ 2015 թվականի հուլիսից շվեյցարական Սուպերլիգայի «Լուգանո» ակումբի հիմնական խաղացող է։

Ֆրեդերիկ Վեսելի
Frédéric Veseli
Անձնական տվյալներ
ՔաղաքացիությունըԱլբանիա Ալբանիա
Շվեյցարիա Շվեյցարիա
ՄականունՖրեդի
Ծննդյան ամսաթիվնոյեմբերի 20, 1992 (31 տարեկան)
ԾննդավայրՌենան, Վո, Շվեյցարիա
Հասակ183 սմ
Քաշ80 կիլոգրամ
Դիրքպաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբՇվեյցարիա Լուգանո
Համար13
Պատանեկան կարիերա
2005-2008Շվեյցարիա Լոզաննա-Սպորտ
2008-2010Անգլիա Մանչեսթեր Սիթի
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2012-2013Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ0 (0)
2013-2015Անգլիա Իպսվիչ Թաուն0 (0)
2014 Անգլիա Բերի18 (0)
2014 Անգլիա Պորտ Վեյլ15 (0)
2015Անգլիա Պորտ Վեյլ22 (1)
2015-այժմՇվեյցարիա Լուգանո33 (0)
Ազգային հավաքական
2007Շվեյցարիա Շվեյցարիա (մինչև 15)4 (0)
2007-2008Շվեյցարիա Շվեյցարիա (մինչև 16)8 (0)
2008-2009Շվեյցարիա Շվեյցարիա (մինչև 17)6 (0)
2009-2010Շվեյցարիա Շվեյցարիա (մինչև 18)12 (0)
2010-2011Շվեյցարիա Շվեյցարիա (մինչև 19)9 (0)
2011-2012Շվեյցարիա Շվեյցարիա (մինչև 20)7 (1)
2012Շվեյցարիա Շվեյցարիա (մինչև 21)1 (0)
2015-այժմԱլբանիա Ալբանիա3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ֆրեդերիկ Վեսելին Շվեյցարայի ազգային հավաքականում հանդես է եկել գրեթե բոլոր մակարդակներում։ 2009 թվականին որպես թիմի ավագ մասնակցել է մինչև 17 տարեկանների առաջնությանը, որն ավարտվել է շվեյցարացիների հաղթանակով։ Վեսելին հրաժարվել է խաղալ Կոսովոյի հավաքականում, իսկ 2015 թվականի նոյեմբերին ընդունել է Ալբանիայի հավաքականում խաղալու առաջարկը։ 2016 թվականի մայիսի 31-ին Վեսելին ընդգրկվել է հավաքականի կազմում, որ պիտի մասնակցեր 2016 թվականի Եվրոպայի առաջնությանը[3]։

Ակումբային կարիերա

Վաղ տարիներ

Իր ֆուտբոլային կարիերան Վեսելին սկսել է «Ռենան» ակումբում։ 2005 թվականին տեղափոխվել է «Լոզաննա Սպորտ» ակումբ, որտեղ խաղացել է մինչև 2008 թվականը, երբ տեղափոխվել է Անգլիա և ընդունվել «Մանչեսթեր Սիթիի» ակադեմիա։ 4 մրցաշրջանների ընթացքում նա խաղացել է ակումբի պահեստային կազմում։ 2010 թվականի սեպտեմբերի 22-ին Ռոբերտո Մանչինին Վեսելիին ընդգրկել է Ֆուտբոլային լիգայի գավաթի 3-րդ փուլի շրջանակներում «Վեստ Բրոմվիչ Ալբիոն» ակումբի դեմ խաղին մասնակցության հայտում[4]։ 2011/2012 մրցաշրջանում Վեսելին ակումբի կազմում հայտագրվել է մասնակցելու World Football Challenge-ին, սակայն մասնակցել է միայն մեքսիկական «Ամերիկա» ակումբի դեմ խաղին[5][6][7]։

2012 թվականի հունվարի 31-ին՝ տրանսֆերային պատուհանի վերջին օրը, Վեսելին՝ որպես ազատ գործակալ, տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»[8][9]՝ բացատրելով դա նրանով, որ այնտեղ ավելի մեծ շանս ունի ընդգրկվելու հիմնական կազմում[10], սակայն 2013 թվականի հուլիսին պայմանագրի ժամկետը լրացել է, և ակումբը հրաժարվել է խաղացողից[11]։

«Իպսվիչ Թաուն»

2013 թվականի հուլիսին Վեսելին տեղափոխվել է Չեմպիոնշիփի «Իպսվիչ Թաուն» ակումբ՝ ստորագրելով 2 տարվա պայմանագիր[12]։ Օգոստոսի 6-ին նա ակումբի կազմում առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ «Բլոդհոլ Ուեյ» մարզադաշտում՝ մասնակցելով Ֆուտբուլային լիգայի գավաթի շրջանակններում անցկացվող «Սթիվենիջ» ակումբի դեմ խաղին, որն ավարտվեց «Իպսվիչ Թաունի» պարտությամբ 2:0 հաշվով[13]։ 2013 թվականի դեկտեմբերի 31-ին Վեսելին վարձավճարով մեկ ամսով տեղափոխվել է երկրորդ Ֆուտբոլային լիգայի «Բերի» ակումբ[14], սակայն այնտեղ մնացել է 93 օր, մինչ «Գիգ Լեյն» մարզադաշտի վերանորոգման ավարտը։ Նա ակումբի կազմում մասնակցել է 18 խաղի և օգնել է թիմին գրավել 11-րդ տեղը։ Ակումբի մարզիչ Դևիդ Ֆլիթքրոֆթը Վեսելիին Պաբլո Միլսի ու Ջեյմս Մաքնալթիի հետ ընդգրկել է պաշտպանական եռյակում։ Վեսելիի մասնակցած 18 խաղերից 10-ում «Բերիի» դարպասը մնացել է աննվաճ[15]։

«Պորտ Վեյլ»

2014 թվականի հուլիսին Վեսելին վարձավճարի մասին համաձայնություն է կնքել Առաջին Ֆուտբոլային լիգայի «Պորտ Վեյլ» ակումբի հետ 2014/2015 միցաշրջանի առաջին կեսի վերաբերյալ։ Ակումբի մարզիչ Միքի Ադամսը Վեսելիին դրել է աջ պաշտպան Ադամ Յեյտսի փոխարեն[15][16]։ Սակայն սեպտեմբերին նա ստացել է կողերի կոտրվածք և բաց է թողել 2 շաբաթ[17]՝ հիմնական կազմ վերադառնալով նոյեմբերի 15-ին «Ռոչդեյլի» դեմ խաղում, որ տեղի է ունեցել «Վեյլ Պարկ» մարզադաշտում և ավարտվել է «Պորտ Վեյլի» հաղթանակով 0:1 հաշվով[18]։ Մեկ շաբաթ անց նրանք հաղթեցին նաև «Միլթոն Քինս Դունսի» դեմ խաղում, իսկ Վեսելին դարձավ հանդիպման լավագույն խաղացող[19]։

2015 թվականի հունվարի 7-ին ալբանացին վերջնականապես տեղափոխվեց «Պորտ Վեյլ»[20]։ Փետրվարի 21-ին Վեսելին խփեց իր ակումբային կարիերայի առաջին գոլը՝ տնային խաղում գրավելով «Դոնկաստեր Ռովերսի» դարպասը մոտավորապես 27 մետրից (խաղն ավարտվեց «Պորտ Վեյլի» հաղթանակով 3:0 հաշվով)[21], և այդ գոլի շնորհիվ ընդգրկվեց շաբաթվա խորհրդանշական հավաքականում[22]։

«Լուգանո»

2015 թվականի հուլիսին Վեսելին որոշեց չերկարացնել պայմանագիրը անգլիական ակումբի հետ և մեկ տարվա պայմանագիր կնքեց շվեյցարական Սուպերլիգայի «Լուգանու» ակումբի հետ[23]։ Նա մասնակցեց առաջնության 36 խաղերից 33-ին, և թիմը մեկ միավորով առաջ անցավ Սուպերլիգայից դուրս մնացած «Ցյուրիխ» ակումբից։

Կարիերան հավաքականում

Վեսելին Շվեյցարիայի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի 2009 թվականի առաջնությանը և հասել մինչև եզրափակիչ (առաջնությունն անցկացվել է Գերմանիայում)։ 2009 թվականի հոկտեմբերին նա ակումբի հետ մասնակցել է աշխարհի՝ մինչև 17 տարեկանների առաջնությանը, որ անցկացվել է Նիգերիայում. Վեսելին մասնակցել է 6 խաղի և եղել է թիմի ավագը։ Եզրափակիչ խաղում ակումբը 1:0 հաշվով հաղթել է առաջնության տերերին[24]։

Վեսելին, ունենալով շվեյցարական քաղաքացիություն, հրաժարվել է խաղալ Շվեյցարիայի հավաքականում՝ հայտարարաելով, որ կցանկանար խաղալ Ալբանիայի՝ իր պատմական հայրենիքի հավաքականում[25]։ Մի քանի անգամ նրան առաջարկել են խաղալ Կոսովոյի հավաքականում (այդ մասին նրան խնդրել է անձամբ հավաքականի մարզիչ Ալբերտ Բունյակին), սակայն Վեսելին հայտարարել է, որ ոչ մի կապ չունի Կոսովոյի հետ։ 2015 թվականի նոյեմբերի 7-ին Վեսելին Ալբանիայի հավաքական մարզիչ Ջանի Դե Բիազի կողմից կանչվել է մասնակցելու Կոսովոյի և Վրաստանի հավաքականների դեմ ընկերական խաղերին[26]։ Ալբանիայի հավաքականի կազմում Վեսելին առաջին անգամ խաղացել է Կոսովոյի հավաքականի դեմ խաղում (դուրս է եկել փոխարինման)[27]։ 2016 թվականի մայիսի 31-ին Ջանի Դե Բյազին Վեսելիին ընդգրկել է Եվրոպայի առաջնության մասնակիցների հայտագրում[28]։

Խաղաոճ

2014 թվականի հուլիսին Միքի Ադամսը հարցազրույցի ժամանակ ասել է, թե Վեսելին արագ խաղացող է, որ ունի բավական փորձ[29]։

Վիճակագրություն

2016 թվականի հունիսի 1-ի դրությամբ
ՄրցաշրջանԱկումբԴիվիզիոնԼիգաԳավաթԼիգայի գավաթԱյլ առաջ.Ընդհանուր
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
2010/2011[30]Մանչեսթեր ՍիթիԱնգլիայի Պրեմիեր Լիգա0000000000
2011/2012[31]Անգլիայի Պրեմիեր Լիգա0000000000
Ընդհանուր0000000000
2011/2012[31]Մանչեսթեր ՅունայթեդԱնգլիայի Պրեմիեր Լիգա0000000000
2012/2013[32]Անգլիայի Պրեմիեր Լիգա0000000000
Ընդհանուր0000000000
2013/2014[33]Իպսվիչ ԹաունՉեմպիոնշիպ0000100010
2013/2014[33]Բերի (վարձավճար)Երկրորդ Ֆուտբոլային լիգա180000000180
2014/2015[34]Իպսվիչ ԹաունՉեմպիոնշիպ0000000000
Ընդհանուր0000100010
2014/2015[34]Պորտ ՎեյլԱռաջին Ֆուտբոլային լիգա371001000381
2015/2016[35]ԼուգանոՇվեյցարական Սուպերլիգա330500000380
Ընդհանուր կարիերայի ընթացքում881502000951

Հավաքականում

Ֆրեդերիկ Վեսելիի խաղերն ու գոլերը Ալբանիայի հավաքականի կազմում[36]
ԱմսաթիվՎայրՀակառակորդՀաշիվԳոլերՄրցություն
113 նոյեմբերի, 2015Քաղաքային մարզադաշտ, Պրիշտինա Կոսովո2:2Ընկերական խաղ
216 նոյեմբերի, 2015Քեմալ Ստաֆա, Տիրանա Վրաստան2:2Ընկերական խաղ
329 մարտի, 2016Ժոզի Բարտել, Լյուքսեմբուրգ (քաղաք) Լյուքսեմբուրգ2:0Ընկերական խաղ

Ընդհանուր՝ 3 խաղ / 0 գոլ[36]

Ձեռքբերումներ

Շվեյցարիայի հավաքական (մինչև 17)
  • Աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնության հաղթող - 2009[37]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ