Ֆրեդի Հայմոր

Թոմաս (Ֆրեդի) Ալֆրեդի Հայմոր (անգլ.՝ Alfred Thomas "Freddie" Highmore, ծնվ. փետրվարի 14, 1992-ին, Լոնդոն, Անգլիա,) անգլիացի դերասան։

Ֆրեդի Հայմոր
անգլ.՝ Freddie Highmore
Ծնվել էփետրվարի 14, 1992(1992-02-14)[1] (32 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԷմանուել քոլեջ, Հայգեյթի դպրոց և Քեմբրիջի համալսարան
ՔաղաքացիությունՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան
ԸնտրանիԼավ բժիշկը, Չառլին և շոկոլադի գործարանը և Բեյթս մոթել
Ծնողներհայր՝ Էդվարդ Հայմոր
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0383603

Կենսագրություն

Ծնվել է Լոնդոնում, ընտանիքում, որը մոտ է կինոյի աշխարհին։ Նրա հայրը դերասան է, մայրը՝ տաղանդներ գտնելու գործակալ։ Ֆրեդին սկսեց հայտնվել հեռուստատեսությամբ յոթ տարեկանից, կատարելով ոչ մեծ դերեր սերիալներում։ Ֆրեդիի առաջընթացը եղավ 2004 թվականին, երբ նա խաղաց Պիտեր Լլևելին-Դևիսի դերը «Կախարդական երկիր» ֆիլմում։ Հայմորը այդ դերի շնորհիվ ստացավ մի քանի մրցանակներ և անվանակարգեր։ Նկարահանումների ժամանակ նա նաև ընկերացավ ֆիլմում իր գործընկերոջ՝ Ջոնի Դեփի հետ։ Երիտասարդ դերասանի մյուս կարևոր դերը կարիերայի համար դարձավ Ռաուլի դերը «Երկու եղբայր» ֆիլմում, որտեղ նա նկարահանվեց վագրի ձագի հետ տեսարաններում։ Մեծ վագրի հետ տեսարանները նկարահանվել էին համակարգչային անիմացիայի միջոցով։

Նկարահանվել է «Չառլին և շոկոլադի գործարանը» ֆիլմում։ 2008 թվականին նա շարունակում է նկարահանվել ֆանտազտիկ ժանրի ֆիլմերում և կատարում էր միանգամից 2 դեր «Սպայդերվիկ․ ժամանակագրություններ» ֆիլմում խաղալով երկու զույգերի դերը։ 2011 թվականին Ֆրեդին նկարահանվեց «Տնային առաջադրանք» ֆիլմում Էմմա Ռոբերթսի հետ։

2010 թվականին Հայմորը դարձավ ուսանող Քեմբրիջի համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում, նա ուսումնասիրում է իսպաներեն և արաբերեն լեզուները։

2013 թվականին սկսեց նկարահանվել «Մոթել Բեյստ» ֆիլմում Նորման Բեյսթի դերում։

Այժմ Ֆրեդին ապրում է Լոնդոնի ամենաթանկ արվարձաններից մեկում։

Ֆիլմագրություն

ՏարեթիվըԱնվանումԲնօրինակ լեզվովԴերը
2016Ֆրենկի սպանությունըKilling FrankՌոբերտ
2016Կենտերվիլյան ուրվականըThe Canterville Ghost... (ձայնավորում)
2013-2015Մոթել ԲեյստBates MotelՆորման Բեյստ
2011Տնային առաջադրանքThe Art of Getting ByՋորջ Զինովոի
2010Արթուրը և երկու աշխարհների պատերազմըArthur et la guerre des deux mondesԱրթուր
2010ՏոսթToastՆայջել
2009Արթուրը և Ուրդալակի վրեժըArthur et la Vengeance de MaltazardԱրթուր
2009Աստրոբոի (մուլտֆիլմ, 2009)Astro BoyАстробой (озвучка)
2008Սպայդերվիկ․ ժամանակագրություններThe Spiderwick ChroniclesՋարեդ Գրեյս
2007Ոսկե կողմնացույցThe Golden CompassПантелемон (озвучка)
Ավգուստ ՌաշAugust RushԱվգուստ Ռաշ
2006Արթուրը և մինիպուտներըArthur et les minimoysԱրթուր
Լավ տարի (ֆիլմ)A Good YearԵրիտասարդ Մաքս
2005Չառլին և շոկոլադի գործարանըCharlie and the Chocolate FactoryՉարլի Բակետ
2004Հինգ երեխա և կաղարդանքFive Children and ItՌոբերտ
Երկու եղբայրTwo BrothersԵրիտասարդ Ռաուլ
Կախարդական երկիրFinding NeverlandՊիտեր Լլևելին-Դևիս
2001Ավալոնի մառախուղներըThe Mists of AvalonԱրթուր արքան մանուկ հասակում
1999Կանացի բամբասանքներWomen Talking DirtyՍեմ
Ֆրեդի Հայմորը «Սպայդերվիկ․ ժամանակագրություններ» ֆիլմում

Մրցանակներ

2006 Broadcast Film Critics Association Awards

2005 MTV Movie Awards

  • Լավագույն տղամարդկային առաջընթաց «Կախարդական երկիրը» ֆիլմում խաղացած դերի համար՝ նոմինացիա

«Սատուրն» մրցանակ

  • 2005 Լավագույն տղամարդկային առաջընթաց «Կախարդական երկիրը» ֆիլմում խաղացած դերի համար՝ նոմինացիա
  • 2008 Երիտասարդ դերասանի լավագույն խաղ Ավգուստ Ռաշ ֆիլմում՝ դափնեկիր

2005 Young Artist Awards

  • Տարվա հայտնություն «Կախարդական երկիրը» 2005 Satellite Awards ֆիլմի համար՝ դափնեկիր

2005 Screen Actors Guild Awards

  • Դերասանի ակնառու խաղ «Կախարդական երկիրը» ֆիլմում՝ նոմինացիա

2005 Satellite Awards

  • Ակնառու նոր տաղանդ՝ դափնեկիր

2005 Broadcast Film Critics Association Awards

  • Երիտասարդ դերասանի լավագույն խաղ «Կախարդական երկիրը» ֆիլմում՝ դափնեկիր

2005 Las Vegas Film Critics Society Awards

  • Երիտասարդ դերասանի լավագույն խաղ «Կախարդական երկիրը» ֆիլմում՝ դափնեկիր

2004 Phoenix Film Critics Society Awards

  • Երիտասարդ դերասանի լավագույն խաղ «Կախարդական երկիրը» ֆիլմում՝ դափնեկիր

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդի Հայմոր» հոդվածին։