Ֆրեդ Ուիպլ
Ֆրեդ Ուիպլ (անգլ.՝ Fred Lawrence Whipple, նոյեմբերի 5, 1906[1][2][3][…], Red Oak, Այովա, ԱՄՆ - օգոստոսի 30, 2004[1][2][3][…], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի աստղագետ, աշխատել է Հարվարդի աստղադիտարանում։
Ֆրեդ Ուիպլ Fred Lawrence Whipple | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 5, 1906[1][2][3][…] Red Oak, Այովա, ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 30, 2004[1][2][3][…] (97 տարեկան) Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Հարվարդի համալսարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Օքսիդենթալ քոլեջ |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[4][5] |
Եղել է գիտական ղեկավար | Joseph Veverka? |
Պարգևներ | |
Fred Lawrence Whipple Վիքիպահեստում |
Ծնվել է Ռեդ-Օուկում (Այովա նահանգ), 1927 թվականին ավարտել է Կալիֆոռնիայի համալսարանը Լոս Անջելեսում։ 1927-1929 թվականներին դասավանդել է Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանում, 1930-1931 թվականներին աշխատել է Լիկի աստղադիտարանում։ 1931 թվականից աշխատել է Հարվարդի համալսարանում և Հարվարդի աստղադիտարանում (1950-1977 թվականներին աստղագիտության պրոֆեսոր), որտեղ աշխատել է ընդհանուր առմամբ ավելին քան 70 տարի։ 1955-1970 թվականներին եղել է Սմիթսոնյան աստղաֆիզիկական աստղադիտարանի տնօրեն։
Հիմնական գիտական աշխատությունները վերաբերվում են գիսաստղերին, աստղաքարերին, մոլորակային միգամածություններին, աստղային էվոլյուցիայի խնդիրներին և Արեգակնային համակարգին։ 1933 թվականին հայտնաբերել է (1252) Սելեստիա աստերոիդը։ Հայտնաբերել է նաև 6 գիսաստղեր, որոնցից մեկը 1933 V-ը պարբերական է և անվանվել է նրա անունով։ Առաջարկել է գիսաստղերի միջուկի սառույցի և աստերոիդային նյութի խառնուրդից կազմության բացատրությունը։
1962-1973 թվականներին ղեկավարել է աստղաքարերի լուսանկարման և ընկած աստղաքարերի որոնման ծրագիրը, որն իրականացվում էր ՆԱՍԱ-ի կողմից։ 1958-1972 թվականներին եղել է ՆԱՍԱ-ի գիտական խորհրդական և այդ կազմակերպության բազմաթիվ ծրագրերի ղեկավար։
ԱՄՆ գիտությունների ակադեմիայի անդամ (1959), բազմաթիվ գիտությունների ակադեմիաների և գիտական կազմակերպությունների անդամ։
Նրա պատվին են անվանվել (1940) Ուիպլ աստերոիդը, Ուիպլի անվան աստղադիտարանը Արիզոնայում, Ուիպլի վահանը և Ուիպլի տունը Բրիտանական Վիրջինյան կղզիներում։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդ Ուիպլ» հոդվածին։ |