21 Savage

Շայա Բին Աբրահամ-Ջոզեֆ (անգլ.՝ Shayaa Bin Abraham-Joseph, հոկտեմբերի 22, 1992(1992-10-22)[2][3], Plaistow, Նյուհեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1][4]), առավել հայտնի է 21 Savage (Թուենի-ուան Սևիջ) անվամբ, ամերիկացի ռեփեր, երգերի հեղինակ և երաժշտական պրոդյուսեր։

21 Savage
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ 21 Savage
Ի ծնե անունանգլ.՝ Shéyaa Bin Abraham-Joseph[1]
Նաև հայտնի է որպես21 Savage
Ծնվել էհոկտեմբերի 22, 1992(1992-10-22)[2][3] (31 տարեկան)
Plaistow, Նյուհեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1][4]
Երկիր Միացյալ Թագավորություն[5][6] և Գրին քարտ[7]
Ժանրերհիփ հոփ, Թրեպ երաժշտություն, Գենգստա ռեփ և հորորքոր
Մասնագիտությունռեփեր, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, երաժիշտ և երգերի հեղինակ
Գործիքներվոկալ
ԼեյբլEpic Records և Slaughter Gang
ԿրթությունՀարավային Գվինեթի ավագ դպրոց
Կայք21savage.com
shop.21savage.com
 21 Savage Վիքիպահեստում

Մանկություն և պատանեկություն

Ծնվել է 1992 թվականի հոկտեմբերի 22-ին Լոնդոնում[8][9]։ Նրան դաստիարակել իր մայր Հեդերը, ով դոմինիկուհի է, մեծացել է չորս եղբայրների և վեց քույրերի շրջապատում[10]։ Եղբայրներից մեկը մահացել է կրակոցների ժամանակ, որը թմրանյութային վաճառքի հետ էր կապված[11]։ Լինելով յոթերորրդ դասարանի աշակերտ, Շիան հեռացվել է DeKalb շրջանի բոլոր դպրոցներից, քանի որ իր մոտ ապօրինի հրազենային զենք էր պահում[12]։ Մեծանալով միանում է Bloods հանցավոր խմբին, որոնց հետ համատեղ կատարել է մի շարք հանցագործություններ[13]։ 2013 թվականին, իր 21-ամյակին, գողություն կատարելու ընթացքում նրա վրա կրակում են վեց անգամ, իսկ լավագույն ընկերոջը սպանում են[14]։ Միջադեպից հետո Շիան որոշում է ամբողջովին նվիրվել երաժշտությանը։

Կարիերա

2014-2015. Վաղ նախագծեր

2014 թվականի նոյեմբերին 21 Savage-ը հրապարակեց «Picky» դեբյուտային սինգլը, որի պրոդյուսերը DJ Plugg-ն է[15]։ Ավելի ուշ, 2015 թվականի գարնանը, հրապարակեց «The Slaughter Tape» անվամբ դեբյուտային միքսթեյփը[16]։ 2015 թվականի ամռանը 21 Savage-ը Sonny Digital երաժշտական պրոդյուսերի հետ համատեղ հրապարակեց «Free Guwop» անվամբ մինի ալբոմ, որը նվիրված է թրեպ կատարող Գուչի Մենին[17]։ Նույն թվականի ձմռանը արտիստը ներկայացրեց իր երկրորրդ միքսթեյփը «Slaughter King» անվամբ[18]։

2016-2017. Savage Mode և Issa Album

2016 թվականի հունիսին XXL ամսագիրը 21 Savage-ին ընդգրկել է ամենամյա «Freshman» ցանկում[19], իսկ ամռան կեսերին արտիստը, Metro Boomin երաժշտական պրոդյուսերի հետ համատեղ, թողարկել է «Savage Mode» մինի ալբոմը, որը հասել է միջազգային հաջողության և դեբյուտ է կատարել Billboard 200 չարթի 23-րդ հորիզոնականում, իսկ «X» երգը ստացել է պլատինե հավաստագիր[20][21]։ 2017 թվականի ձմռանը երաժիշտը հայտարարել է, որ միացել է Epic Records ձայնագրման լեյբլին[22]։ Արտիստի դեբյուտային ստուդիական ալբոմը՝ «Issa Album»-ը թողարկվել է հուլիսի 7-ին և դեբյուտ է կատարել Billboard 200 չարթի երկրորրդ հորիզոնականում[23], իսկ «Bank Account» սինգլը զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը Billboard Hot 100 չարթում[24]։

2018-ի վերջ-ներկա. I Am > I Was

Դեկտեմբերի 21-ին թողարկվել է նոր ալբոմ «I Am > I Was» անվամբ։ Ալբոմը ներառում է համատեղ երգեր ՝ Ջեյ Քոուլ-, Post Malone-ի, Gunna-ի, Lil Baby-ի, Project Pat-ի, Սքուլբոյ Քյուի, Դոնալդ Գլովերի և Օֆսեթի հետ։ Դեկտեմբերի 24-ին թողարկվել է Թրևիս Սքոթի հետ համատեղ «Out For The Night Pt 2» անվամբ բոնուսային երգը։

Երաժշտական ոճ

2017 թվականի ամռանը, 21 Savage-ը Complex ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ իրեն համարում է թրեպ կատարող։

Միայն այն պատճառով, որ ինչ որ երգ հնչում է 808-ականների ոճով, այդ փաստը այդ երգին չի դարձնում թրեպ երգ... Եթե ես ստանամ Նյու-Յորքի բիթը և երգեմ ռոքի մասին, դա կլինի՞ հիփ հոփ։ Եթե ռոք աստղը ներկայանա Ջեյ Զիի բիթով և երգի ռոք երգ, դա կլինի՞ հիփ հոփ։ Միայն այն պատճառով, որ ինչ որ մեկը կարդա 808-ականների ոճով, այդ երգը թրեպ չի դառնա։ Այդ մարդիկ ոչինչ չգիտեն թրեպ ժանրի մասին։ Թրեպը, դա Ատլանտայի երաժշտությունն է... իմ, Յանգ Թագի, Migos-ի, Future-ի և Թու Չեյնսի։ Որպեսզի կատարես թրեպ ժանրի երգ, դու պետք է Ատլանտան ներկայացնես։ Բիթը կարևոր չէ, կարևորը այն է, թե ինչ ես դու քարոզում։
- 21 Savage

Բացի այդ, նա T.I.-ին, Յանգ Ջիզիին և Գուչի Մենին համարում է թրեպ ժանրի պիոներներներ[25]։

Անձնական կյանք

21 Savage-ը Ifá-ի հետևորդ է, որը հիմնականում հանդիպում է Նիգերիայի ժողովրդի շրջանում[10][26][27]։ Աբրահամի աչքերի միջև դաշույնի տեսքով դաջվածք կա, որը նվիրված է իր մահացած եղբոր հիշատակին, որը նմանատիպ դաջվածք ուներ[10]։

2017 թվականի ամռանը սիրավեպ է սկսել մոդել Էմբեր Ռոուզի հետ։ Զույգը բաժանվել է 2018 թվականի մարտին[28]։

Նաև հայտնի է, որ ռեփերը երեք երեխա ունի[29]։

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմներ

  • Issa Album (2017)
  • I Am > I Was (2018)

Մրցանակներ

ՏարեթիվՄրցանակԱնվանակարգԱռաջադրված աշխատանք
2018Billboard Music Award[30]Լավագույն ռեփ երգ«Rockstar» (Post Malone–ի հետ համատեղ)
MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխություն[31]Տարվա երգ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «21 Savage» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան