Լիլ Բեյբի

(Վերահղված է Lil Babyից)

Դոմինիք Արմանի Ջոնս[2] (անգլ.՝ Dominique Armani Jones, դեկտեմբերի 3, 1994(1994-12-03)[1], Ատլանտա), առավել հայտնի Լիլ Բեյբի (Lil Baby) բեմական անվամբ, ամերիկացի ռեփեր, երգիչ և երգերի հեղինակ։ Նախնական ճանաչման է արժանացել «Perfect Timing» միքսթեյփով։ Հայտնի է նաև «Drip Too Hard», «Yes Indeed», «My Dawg», «Freestyle», «Close Friends», «Woah», «Sum 2 Prove» և այլ սինգլներով[3]։

Լիլ Բեյբի
Ի ծնե անունանգլ.՝ Dominique Armani Jones
Նաև հայտնի է որպեսLil Baby
Ծնվել էդեկտեմբերի 3, 1994(1994-12-03)[1] (29 տարեկան)
Ատլանտա
Երկիր ԱՄՆ
Ժանրերհիփ հոփ, Թրեպ երաժշտություն, Atlanta hip hop? և հարավային հիփ հոփ
Մասնագիտությունռեփեր և երգերի հեղինակ
Գործիքներվոկալ
ԼեյբլQuality Control Music, Motown և Capitol Records
ԿրթությունՎաշինգտոնի ավագ դպրոց և Գյումրու 3 ավագ դպրոց
Կայքiamlilbaby.com
 Lil Baby Վիքիպահեստում

Վաղ կյանք

Դոմինիք Ջոնսը ծնվել է Ջորջիա նահանգի վարչակենտրոն Ատլանտա քաղաքում[4]։ Նա 2 տարեկան էր, երբ նրա հայրը հեռացել է ընտանիքից, թողնելով միայնակ մորը իր և կրտսեր եղբոր հետ։ Ջոնսը բազմիցս հայտնվել է դժվարությունների մեջ, ինչի արդյունքում նա տասներորդ դասարանում թողել է միջնակարգ դպրոցը։ Ջոնսը միշտ հարգանքով է վերաբերվել իր շրջանի ավագ տղաներին։ Նրա մայրը և եղբայրները պատմում էին այն մասին, որ նա շատ զբաղված էր, և որ նա միշտ իրարանցում էր և գումար էր ստանում[5]։

2012 թվականի սկզբին, նրան մեղադրանք է առաջադրվել զենք պահելու համար՝ այն վաճառելու մտադրությամբ։ Նրա նախնական փաստաբանը համոզում էր նրան 2 տարի ժամկետով մեղքի ճանաչման գործարք կնքել, սակայն Ջոնսը հրաժարվել է և նոր փաստաբանի վարձել։ Այս նոր փաստաբանը Ջոնսին նեռգրավել է նրան հատուկ ծրագրում, որօ օգնությամբ նրան կպահեն ընդամենը մեկ տարի[6]։ Լինելով այս ծրագրում՝ նա վեճի է բռնվել սպիտակամորթ բանտարկյալի հետ ռասայական մեկնաբանությունների պատճառով։ Դրանից հետո Ջոնսի դատավճիռը փոխարինվել է նախնական գործարքով 2 տարով։ Ավելի ուշ՝ 2013 թվականին, նրան մեղադրանք է առաջադրվել մարիխուանա պահելու համար՝ մեկ ունցից պակաս։ Այնուհետև, 2014 թվականին, նրան ևս մեկ մեղադրանք է առաջադրվել մարիխուանա պահելու համար՝ այն վաճառելու մտադրությամբ։ Երկու տարի բանտարկվելուց հետո, նա սկսել է իր ռեփ կարիերան 4PF-ի (4 Pockets Full) և Quality Control Music-ի հետ[7][8]։

Կարիերա

2016-2018․ Կարիերայի սկիզբ և «Harder Than Ever»

Lil Baby-ի ելույթն Openair Frauenfeld փառատոնի ժամանակ Շվեյցարիայում, 2019, հուլիս

Երկու տարի անց, Lil Baby-ն թողարկել է իր միքսթեյփը՝ «Perfect Timing»-ը։ Նա թողարկել է այդ միքսթեյփը իր գործընկերոջ՝ ռեփեր Young Thug-ի օգնությամբ, ով նույնպես Ատլանտայից էր՝ 4PF (4 Pockets Full), Wolfpack և Quality Control Music լեյբլերում։ Միքսթեյփին մասնակցել են որոշ հայտնի արտիստներ, ինչպիսիք են Lil Yachty-ն, Thug-ը և մի քանի ոչ այդքան հայտնի տեղի արտիստներ։ Չնայած դրան, որ միքսթեյփը քիչ է գովազդվել, այն լավ է ընդունվել և ուշադրություն է ստացել Ատլանտայի ռեփ բեմի ներսում և դրսում։ «Perfect Timing»-ի թողարկումից հետո, նա թողարկել է իր երկրորդ միքսթեյփը՝ «Harder Than Hard»-ը, 2017 թվականի հուլիսի 18-ին։ Միքսթեյփը դարձրել է Baby-ին ավելի հայտնի և բերել է նրան ավելի լայն հռչակ՝ «My Dawg» առաջնային սինգլի աջակցությամբ։ 2017 թվականի հոկտեմբերի 9-ին Baby-ն թողարկել է համագործակցական միքսթեյփ իր մտերիմ ընկերոջ՝ Marlo-ի հետ, «2 The Hard Way» անվանմամբ։ Այս միքսթեյփը այդքան հաջող չէր, ինչքան նախորդները, բայց նույնպես որոշ ուշադրության է արժանացել։ Baby-ն, ի վերջո, սկսել է հայտնի դառնալ զանգվածների մեջ, «Too Hard» միքսթեյփի շնորհիվ, որի գլխավոր սինգլը «Freestyle»-ն էր։ Այն թողարկվել է տեսահոլովակի հետ նրա միքսթեյփում նոյեմբերի 5-ին։ Սինգլի հաջողության շնորհիվ, Baby-ն մեծ ուշադրության է արժանացել։ Այս միքսթեյփը շատ ուժեղ է ազդել Baby-ի հետագա կարիերայի վրա։ 2018 թվականի մայիսին Baby-ն թողարկել է իր առաջին ստուդիական ալբոմը՝ «Harder Than Ever»-ը, որը դեբյուտել է ամերիկյան Billboard 200 չարթի երրորդ հորիզոնականին[9]։ Ալբոմն աջակցվել է «Southside» և «Yes Indeed» (Դրեյքի հետ) սինգլներով։ Վերջինս զբաղեցրել է Billboard Hot 100 չարթի վեցերորդ հորիզոնականը[10]։

2018-ներկա․ «Street Gossip», «Street Gossip» և «My Turn»

Այն բանից հետո, երբ նա թողարկել է «Harder Than Ever»-ը, 2018 թվականի հոկտեմբերի 5-ին լույս է տեսել նրա «Drip Harder» համագործակցական միքսթեյփը իր մտերիմ ընկերոջ՝ Gunna-ի հետ։ Միքսթեյփը շատ լավ է ընդունվել։ Այն մի շարք համագործակցություններ է ներառել հայտնի ռեփերների հետ․ «Off White VLONE»՝ Lil Durk-ի և Nav-ի մասնակցությամբ, «My Style»՝ Young Thug-ի մասնակցությամբ և «Never Recover»՝ Դրեյքի հետ։ Միքսթեյփը մի քանի հիթեր է ներառել և Baby-ին լայն հռչակ բերել։ Գլխավոր սինգլը՝ «Drip Too Hard»-ը՝ միայն Baby-ի և Gunna-ի մասնակցությամբ, RIAA-ի կողմից պլատինե է հավաստագրվել[11][12]։ Միքսթեյփը թողարկվել է Quality Control, YSL Records և Motown/Capitol լեյբլներում։

2018 թվականի սեպտեմբերին Baby-ն հայտնվել է Adult Swim-ի «FishCenter Live» հեռուստասերիալում[13][14]։ 2018 թվականի նոյեմբերին նա թողարկել է իր «Street Gossip»[15] միքսթեյփը, և 2018 թվականի դեկտեմբերին, Baby-ն համագործակցել է Yung Gravy-ի հետ «Alley Oop» սինգլում[16]։

Նա դեր է կատարել «Որքան բարձր է 2» ֆիլմում՝ 2001 թվականի «Որքան բարձր է» ֆիլմի սիքվելին, որի պրեմիերան կայացել է 2019 թվականի ապրիլի 20-ին MTV-ում[17]։ 2019 թվականի հունիսի 21-ին Baby-ն և Future-ը թողարկել են «Out the Mud» սինգլը, որը համարվում էր նույնանուն ալբոմի սինգլը, սակայն, Baby-ն դա հերքել է[18]։ 2019 թվականի նոյեմբերի 8-ին Baby-ն թողարկել է իր սինգլը՝ «Woah»-ը, որպես իր «My Turn» ալբոմի առաջնային սինգլ[19]։ Նա նաև թողարկել է «Toast Up»-ը նույն օրը Spark the Beat-ի հաղթողներ Ալի Թոմինիքի և Shad on The Beat-ի հետ։ Առաջինի հետ նա նաև հայտնվում է Նեթֆլիքսի «Ռիթմ և հոսք»-ում[20]։

2019 թվականի նոյեմբերի 15-ին Baby-ն թողարկել է «Քուին և Սլիմ» ֆիլմի համար «Catch the Sun» երգը, որը նույնպես ընդգրկվել է նրա երկրորդ ստուդիական ալբոմում՝ «My Turn»-ում, որպես գովազդային սինգլ։ 2020 թվականի հունվարի 10-ին Baby-ն թողարկել է իր երկրորդ սինգլը՝ «Sum 2 Prove»-ը, իր ալբոմի համար։ «My Turn» ալբոմը թողարկվել է 2020 թվականի փետրվարի 28-ին և դեբյուտել է Billboard 200-ի առաջին հորիզոնականին[21]։ Ալբոմի առևտրային հաջողությունից հետո, 12 երգեր դրանից ընդգրկվել են Billboard Hot 100 չարթում, ինչը հասցրել է նրա չարթերում ընդգրկված երգերի քանակը 47-ի՝ հավասարեցնելով նրան ռոք աստղ Փրինսի և The Beatles խմբի անդամ Փոլ ՄաքՔարթնիի հետ[22]։

Կրակոցներ Բիրմինգհեմում

Lil Baby-ի Բիրմինգհեմում համերգի ժամանակ, 2020 թվականի մարտի 8-ին, բեմի անկյունից կրակոցներ են արձակվել, ինչը ստիպել է Baby-ին և լսարանի մեծ մասին փախչել անվտանգության համար։ Թվիթթերում տեսանյութ է հայտնվել, որում ցուցադրվել է միջադեպը, երբ երկու տղամարդ մտել են բեմի կուլսիներ։ Նրանց հայտնվելուց գրեթե անմիջապես հետո հրազենից կրակոցներ են հնչել[23]։ Հաղորդվում է, որ նրանցից մեկը հիվանդանոց է տեղափոխվել փոխհրաձգությունից հետո[24][25]։ Ոստիկանության աշխատակցի խոսքով՝ տուժածի վնասվածքները կյանքին վտանգ են ներկայացնում։ Մինչ օրս ոչ մի կասկածյալ չի ձերբակալվել[26]։

Անձնական կյանք

2018 թվականին Ջոնսը սկսել է հանդիպել իր նախկին ընկերուհու՝ Ջայդա Չիվսի հետ, և, 2019 թվականի փետրվարի 18-ին նրանք երեխա են ունեցել[27]։

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմներ

Ստուդիական ալբոմների ցանկ
ԱնվանումՆկարագրությունԱմենաբարձր հորիզոնական
USUS R&B/HHCANNLD[28]
Harder Than Ever[29]32

[30]

9129
My Turn[31]
  • Թողարկվել է՝ Փետրվարի 28, 2020
  • Լեյբլներ՝ 4PF, Wolfpack, Quality Control, Motown
  • Ձևաչափ՝ Թվային ներբեռնում, սթրիմինգ
1

[32]

2

[33]

14

Միքսթեյփեր

Միքսթեյփերի ցանկ
ԱնվանումՆկարագրությունԱմենաբարձր հորիզոնական
US[34]US R&B/HH[34]AUS[35]CAN[36]IRENLD[28]NOR[37]SWE[38]UK[39]
Perfect Timing[40]
  • Թողարկվել է՝ Ապրիլի 14, 2017
  • Լեյբլ՝ 4PF, Wolfpack, Quality Control
  • Ձևաչափ՝ Թվային ներբեռնում
Harder Than Hard[41]
  • Թողարկվել է՝ Հուլիսի 18, 2017
  • Լեյբլ՝ 4PF, Wolfpack, Quality Control
  • Ձևաչափ՝ Թվային ներբեռնում
2 The Hard Way[42]
  • Թողարկվել է՝ Հոկտեմբերի 9, 2017
  • Լեյբլ՝ 4PF, Wolfpack, Quality Control
  • Ձևաչափ՝ Թվային ներբեռնում
Too Hard[43]
  • Թողարկվել է՝ Դեկտեմբերի 1, 2017
  • Լեյբլ՝ 4PF, Wolfpack, Quality Control
  • Ձևաչափ՝ Թվային ներբեռնում
8033
Drip Harder[44]
  • Թողարկվել է՝ Հոկտեմբերի 5, 2018[45]
  • Լեյբլ՝ Quality Control, YSL, Motown, Capitol
  • Ձևաչափ՝ Թվային ներբեռնում
4

[46]

2

[47]

45339

[48]

2018

[49]

2612
Street Gossip[50]
  • Թողարկվել է՝ Նոյեմբերի 30, 2018[51]
  • Լեյբլ՝ Quality Control, Motown, Capitol
  • Ձևաչափ՝ Թվային ներբեռնում
2

[52]

789

[53]

3135

[54]

55

[55]

50
«—» նշանակում է, որ ալբոմը չի թողարկվել կամ ընդրգկվել այդ տարածաշրջանի չարթերում։

Մրցանակներ և պարգևներ

ՄրցանակՏարեթիվԱշխատանքԱնվանակարգԱրդյունքԾան.
BET Awards2019ԻնքըԼավագույն արտիստՀաղթանակ
Ինքը և Gunna-նԼավագույն խումբԱռաջադրված[56]
BET Hip Hop Awards2019«Drip Too Hard» (Gunna-ի հետ)Լավագույն դուո/խումբ/համագործակցությունԱռաջադրված[57]
2020 Grammy Awards2020«Drip Too Hard» (Gunna-ի հետ)Լավագույն ռեփ ելույթԱռաջադրված[58]

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլ Բեյբի» հոդվածին։