2 Cool 4 Skool

2 Cool 4 Skool, BTS բոյ բենդի դեբյուտային սինգլային ալբոմ։ Ալբոմը թողարկվել է 2013 թվականի հունիսի 12-ին` Big Hit-ի կողմից և տպագրվել է Loen-ի կողմից։ Ալբոմում կային երկու գլխավոր սինգլ՝ «No More Dream»-ը և «We Are Bulletproof Pt.2»-ը։ Առևտրային տեսանկյունից, ալբոմը գրավեց Gaon Music Chart-ի հինգերորդ հորիզոնականը և Հարավային Կորեայում թողարկումից ի վեր վաճառեց ավելի քան 230,000 տարբերակ։

2 Cool 4 Skool
BTS
ԹողարկվածՀունիսի 12, 2013
Ձայնագրված2013
ԺանրՀիփ հոփ, Քեյ-փոփ
Տևողություն27:13
ԼեզուԿորեերեն, Անգլերեն
ԼեյբլBig Hit Entertainment
ՊրոդյուսերPdogg, "Hitman" Bang, Slow Rabbit, Supreme Boi, RM, Ջեյ Հոփ, Շուգա
BTS-ի ալբոմների ժամանակագրություն
O!RUL8,2?

(2013)

Նախապատմություն և թողարկում

2013 թվականի մայիսի 21-ին Big Hit Entertainment-ը տեղադրեց հետհաշվարկ ժամացույց։ Ժամացույցի հաշվարկի ավարտից հետո պաշտոնական BTS կայքում դեբյուտ թրեյլերը թողարկեցին։ Թրեյլերը իր մեջ ներկայացնում է հիփ-հոփ ժանրի երաժշտություն, իսկ տեսահոլովակում գրված է «Finally BTS will make their debut!» բառերը[1][2][3]։ Big Hit Entertainment-ը թրեք լիսթը թողարկեց սպասվող ալբոմի համար իրենց թվիթթերյան էջում, ու թողարկեցին ալբոմի դիզայնը և մանրամասնությունները[4][5]։ Շուտով առաջին թիզերը թողարկեցին, բացահայտելով որ «No More Dream» անունով երգը կլինի գլխավոր սինգլը[6][7]։

Տեսահոլովակ

«No More Dream»-ի տեսահոլովակը թողարկվել է 2013 թվականի հունիսի 12-ին[8]։ «No More Dream» երգի խորեոգրաֆիան թողարկվել է 2013 թվականի հունիսի 16-ին[9][10]։ Պարը ստեղծել է Սոն Սոնդեուկը, իսկ տեսահոլովակները ստեղծել է Zanybros-ը[11]։

Փրոմոուշեն

Խումբը մամուլի ասուլիս անցկացրեց 2013 թվականի հունիսի 12-ին` որտեղ երգեցին «No More Dream» և «We Are Bulletproof Pt.2» երգերը[12][13]։ Ավելի ուշ` 2015 թվականին, BTS-ը անցկացրեց հատուկ համերգ` 2 Cool 4 Skool և O!RUL8,2? ալբոմներին հիշատակելու համար։ 2015 BTS Live Trilogy Episode I: BTS Begins համերգը անցկացվեց Օլիմպիական դահլիճում 2015 թվականի մարտի 28-ին[14]։

Առևտրային առաջնթաց

BTS-ը առաջին անգամ մուտք գործեց Billboard World Digital Songs չարթում՝ «No More Dream» սինգլով 2013 թվականի հունիսի 29-ին։ Երգը երեք շաբաթ անընդմեջ մնաց չարթում[15] List of Gaon Album Chart number ones of 2013 չարթում 2 Cool 4 Skool-ը գրավեց 5-րդ հորիզոնականը[16]։ Հուլիսին՝ թողարկումից մեկ ամիս հետո ալբոմը հասավ 10-րդ հորիզոնականին[17][18]։

Երգացանկ

Բոլոր երգի կրեդիտները հարմարեցված են Կորեայի երաժշտական հեղինակային իրավունքի ասոցիացիայի տվյալներից[19]։

# ԱնվանումՊրոդյուսեր Տևողություն
1. «Intro: 2 Cool 4 Skool» (featuring DJ Friz)Supreme Boi 1:03
2. «We Are Bulletproof Pt.2»  Pdogg 3:45
3. «Skit: Circle Room Talk»  Pdogg 2:11
4. «No More Dream»  Pdogg 3:42
5. «Interlude»  Slow Rabbit 0:52
6. «좋아요» (Joayo / I Like It)Slow Rabbit 3:51
7. «Outro: Circle Room Cypher»  Pdogg 5:21
20:44
Ֆիզիկական ալբոմ
# ԱնվանումՊրոդյուսեր Տևողություն
8. «Skit: On the Start Line»  "hitman" bang 2:33
9. «길» (Gil / Path)
  • RM
  • Ջեյ Հոփ
  • Շուգա
  • "hitman" bang
  • Pdogg
3:48
27:13

Անձնակազմ

  • RM – լիդեր, ռեփեր, երգերի հեղինակ, կրկներգ
  • Ջին – վոկալիստ
  • Շուգա – ռեփեր, երգերի հեղինակ
  • Ջեյ Հոփ – ռեփեր, երգերի հեղինակ, պարող
  • Ջիմին – վոկալիստ, պարող
  • V – վոկալիստ
  • Չոնգուկ – վոկալ, ռեփեր, կրկներգ, պարող
  • Pdogg – պրոդյուսեր, ստեղնաշար, սինթեզատոր, վոկալ և ռեփ դասավորումներ
  • "Hitman" Bang – պրոդյուսերներ, երգերի հեղինակ, գործադիր պրոդյուսեր
  • Slow Rabbit – պրոդյուսեր, երգերի հեղինակ, ձայնագրություն, ստեղնաշար, սինթեզատոր
  • Supreme Boi – պրոդյուսեր, ձայնագրություն, սինթեզատոր, կրկներգ
  • DJ Scratch – սքրեչինգ
  • Յանգ Չանգ Վոն – միքս, ձայնագրություն
  • Ջեյմս Ֆ. Ջեյնոլդզ – միքս
  • Նամ Յոնգ Վու – ձայնագրություն
  • Քրիս Գեհրինգեր – միքս
  • Չոյ Հյո Յոնգ – միքս

Չարթեր

Ալբոմ

Շաբաթական չարթ

Չարթ (2013-2020)Հորիզոնական
Belgian Albums (Ultratop Flanders)[20]174
Հարավային Կորեա Gaon Music Chart[16]5
US World Albums (Billboard)[21]12

Ամսական չարթ

Չարթ (2013)Բարձրագույն
հորիզոնական
Հարավային Կորեա Gaon Music Chart[17]10

Տարեկան չարթ

ՉարթՀորիզոնական
Հարավային Կորեա 2013 Gaon Music Chart[22]65
Հարավային Կորեա 2014 Gaon Music Chart[23]106
Հարավային Կորեա 2015 Gaon Music Chart[24]96
Հարավային Կորեա 2016 Gaon Music Chart[25]90
Հարավային Կորեա 2017 Gaon Music Chart[26]98
Հարավային Կորեա 2018 Gaon Music Chart[27]85
Հարավային Կորեա 2019 Gaon Music Chart[28]76

Սինգլ

Billboard World Digital Songs (2020)[15]Բարձրագույն
հորիզոնական
No More Dream2

Վաճառք և հավաստագրեր

ՉարթՎաճառք
Հարավային Կորեա (Gaon)231,521[29]

Թողարկման պատմություն

ԵրկիրԱմսաթիվՁևաչափԼեյբլ
Հարավային ԿորեաՀունիս 12, 2013CD, հոսքային մուլտիմեդիա
ԲազմազանՀոսքային մուլտիմեդիա

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ