30 (ալբոմ)

Ադելի ստուդիական ալբոմ (2021)

«30»,, բրիտանացի երգչուհի, երգահան Ադելի չորրորդ ստուդիական ալբոմը։ Այն թողարկվել է 2021 թվականի նոյեմբերի 19-ին՝ Melted Stone and Columbia Records լեյբլների միջոցով։ Ադելը գրել և ձայնագրել է ալբոմը 2018-2021 թվականներին տարբեր պրոդյուսերների հետ, որոնք են՝ Գրեգ Կյուրստինը, Թոբիաս Ջեսսոն, Մաքս Մարտինը և Shellback-ը, որոնց հետ նա աշխատել է իր նախորդ՝ «25» ալբոմի վրա։

30
Ադելի ստուդիական ալբոմ
Թողարկված19 Նոյեմբերի 2021 (2021-11-19)
Ձայնագրված2018–2021
Ժանրփոփ[1], ջազ[1] և սոուլ[1]
Տևողություն3495 վայրկյան
Լեզուանգլերեն
Լեյբլ
Ադելի ալբոմների ժամանակագրություն
25
(2015)
30
(2021)
Սինգլներ 30  ալբոմից
  1. «Easy on me»
    Թողարկվել է՝ Հոկտեմբերի 15, 2021
  2. «Oh My God»
    Թողարկվել է՝ Նոյեմբերի 29, 2021
  3. «I Drink Wine»
    Թողարկվել է՝ Նոյեմբերի 4, 2022

Ալբոմի գլխավոր՝ «Easy on me» սինգլը թողարկվել է 2021 թվականի հոկտեմբերի 15-ին։

Նախապատմություն

2018 թվականին ԶԼՄ-ները պնդում էին, որ Ադելն աշխատում է իր չորրորդ ստուդիական ալբոմի վրա[2]։ 2019 թվականի մայիսի 5-ին, իր 31-րդ ամյակի առթիվ Ադելը իր ինստագրամյան էջում մի քանի սև ու սպիտակ լուսանկարներ է բեռնել և մակագրել է՝ «30-ը դրամ ընդ բեյս ձայնագրություն է լինելու»։ ԶԼՄ-ները հրապարակումն ընդունեցին որպես ակնարկ Ադելի սպասվող ալբոմին[3][4]։

2020 թվականի փետրվարի 15-ին Ադելn իր ընկերուհու հարսանիքի ժամանակ հայտարարել էր, որ իր չորրորդ ստուդիական ալբոմը թողարկվելու է 2020 թվականի սեպտեմբերին[5]։ Սակայն հետո նա հաստատել է, որ ալբոմի արտադրությունն ու թողարկումը հետաձգվել են COVID-19 համավարակի արդյունքում[6]։ 2021 թվականի հունվարին Ադելը բաժանվել է իր ամուսին և յոթամյա որդու հայր Սայմոն Կոնեցկիից[7]։ 2021 թվականի հոկտեմբերին հրապարակված Vogue ամսագրի համար հարցազրույցում Ադելը նշել է, որ «30»-ը ոգեշնչված է Կոնեցկիի հետ բաժանումից, փառքի գաղտնիքներից և մայրությունից[8]։

Առաջխաղացում և թողարկում

2021 թվականի հոկտեմբերի 1-ից սկսած «30» գրվածքով գովազդային վահանակներ են հայտնվել ամբողջ աշխարհում, ներառյալ Բուքինգհեմյան պալատում, Էյֆելյան աշտարակում, Էմփայր Սթեյթ Բիլդինգում, Կոլիզեումում և Լուվրում, որը ենթադրում էր Ադելի չորրորդ ալբոմի՝ «30»-ի թողարկման մասին[9]։ 2021 թվականի հոկտեմբերի 4-ին Ադելն իր սոցցանցերի գլխավոր լուսանկարները փոխարինում է մուգ կապույտ նկարով, ինչպես նաև թարմացնում է իր վեբկայքը, որպեսզի այն համընկնի լոգոտիպի հետ[10]։ Հաջորդ օրն Ադելը հայտարարում է, որ ալբոմի գլխավոր՝ «Easy on me» սինգլը թողարկվելու է հոկտեմբերի 15-ին[11]։ Սինգլը գլխավորել է 23 երկրների ազգային չարթերը, ներառյալ բրիտանական UK Singles Chart և ամերիկյան Billboard Hot 100 չարթերը[12][13]։

Ալբոմի երգացանկը ներկայացվել է 2021 թվականի նոյեմբերի 1-ին։ Target-ի հատուկ դելյուքս թողարկումը պարունակում է երկու բոնուսային երգ և «Easy on me» երգի դուետ տարբերակը ամերիկացի երգիչ-երգահան Քրիս Սթեփլթոնի հետ համատեղ[14][15]։

Առևտրային հաջողություն

2021 թվականի հոկտեմբերի 29-ին «30»-ը կոտրել է Apple Music-ի ռեկորդը որպես ամենաշատ նախավաճառքներ ունեցող ալբոմ տվյալ հարթակում, որը նախկինում պատկանում էր ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշի «Happier Than Ever» ալբոմին[16]։

Երգացանկ

Ստանդարտ տարբերակ
# Անվանում Տևողություն
1. «Strangers by Nature»    
2. «Easy on me»   3:44
3. «My Little Love»    
4. «Cry Your Heart Out»    
5. «Oh My God»    
6. «Can I Get It»    
7. «I Drink Wine»    
8. «All Night Parking» (Էրոլ Գարների հետ համատեղ)  
9. «Woman Like Me»    
10. «Hold On»    
11. «To Be Loved»    
12. «Love Is a Game»    
Target-ի դելյուքս տարբերակի երգեր (բոնուսային երգեր)
# Անվանում Տևողություն
13. «Wild Wild West»    
14. «Can't Be Together»    
15. «Easy on Me» (Քրիս Սթեփլթոնի հետ համատեղ)  

Թողարկման պատմություն

ՏարածաշրջանԱմսաթիվՁևաչափերԼեյբլԾան.
ՏարբերՆոյեմբերի 19, 2021Columbia[17]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ