AMD

Advanced Micro Devices, Inc. (AMD), կիսահաղորդչային ընկերություն է հիմնադրված Կալիֆոռնիա նահանգի Սանիվեյլ քաղաքում։ Ընկերությունը առավել հայտնի է որպես համակարգչի մշակիչներ և գրաֆիկական համակարգերի արտադրող։ Նրա հիմնական արտադրանքները հանդիսանում են միկրոպրոցեսորներ, մայր տպասալի չիպեր, ներդրված պրոցեսորներ, գրաֆիկական պրոցեսորներ սերվերների, աշխատակայանների և անհատական համակարգիչների համար, ինչպես նաև՝ պրոցեսորների տեխնոլոգիաներ ձեռքի սարքերի, թվային հեռուստատեսության, ավտոմեքենաների, խաղերի ղեկավարման համակարգերի և այլ ներդրված համակարգերով սարքերի համար։

AMD
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և տեխնոլոգիական ընկերություն
Երկիր ԱՄՆ[1]
ՆախորդողATI Technologies?, NexGen? և Alchemy Semiconductor?
Հիմնադրվածմայիսի 1, 1969
Գլխադասային գրասենյակՍանիվեյլ, ԱՄՆ և Սանտա Կլարա, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Անձնակազմ15 500 մարդ (2021)[2]
ՀիմնադիրՋեք Գիֆորդ, Ջերի Սանդերս և Edwin Turney?
Կայքamd.com

AMD-ն՝ Ինտել կորպորացիայից հետո հանդիսանում է երկրորդ ամենամեծ ընկերությունը (մոտ 20% տոկոս համաշխարհային շուկայում), որը մատակարարում է միկրոպրոցեսորներ՝ հիմնված x86 ճարտարապետության վրա, ինչպես նաև հանդիսանում է երկրորդ ամենամեծ (մոտ 40 % համաշխարհային շուկայում) ընկերությունը Nvidia-ից հետո, որը մատակարարում է դիկրետ գրաֆիկական մշակման հանգույցներ։

Պատմություն

AMD ընկերության տարածքը Օնտարիոում
AMD ընկերության շենքը Տեխասում

Առաջին տասներկու տարին

AMD ընկերությունը պաշտոնապես հիմնադրվել է 1969 թվականի մայիսի 1-ին Ջերի Սանդերսի կողմից իր յոթ Fairchild Semiconductor ընկերության կոլեգաների հետ միասին[3][4]։ Մասնագիտությամբ ինժեներ-էլեկտրիկ Սանդերսը Fairchild ընկերության մարքեթինգի գծով տնօրենն էր, գնալով հիասթափվում էր ընկերության աջակցության, հնարավորության և ճկունության աճի պակասից, և որոշեց հեռանալ և հիմնել սեփական կիսահաղորդչային ընկերությունը[5]։ Նախորդ տարի Ռոբերտ Նոյսը, ով ստեղծել էր առաջին ինտեգրալային միացմամբ միկրոչիպը 1959 թվականին Fairchild ընկերությունում[6] լքել էր Fairchild ընկերությունը Գորդոն Մուռի հետ միասին և 1968 թվականի հուլիսին ստեղծել էր Intel կիսահաղորդչային ընկերությունը[7]։

1969 թվականի սեպտեմբերին AMD-ին իր ժամանակավոր գտնվելու վայրից՝Սանտա Կլարա շրջան (Կալիֆոռնիա)ից տեղափոխվեց Սաննիվեյլ[8]։ Անմիջապես երաշխավորեց հաճախորդների բազան և ի սկզբանե դարձավ Fairchild և National Semiconductor ընկերությունների կողմից նախագծվող միկրոչիպերի երկրորդական հումքի մատակարարը[9][10] AMD first focused on producing logic chips.[11]։ Ընկերությունը երաշխավորում էր MIL-STD-883 ստանդարտի որակը, որը առավելություն էր վաղ համակարգչային արդյունաբերության մեջ, միկրոչիպերի անհուսալիությունը հստակ խնդիր էր հաճախորդների համար, ներառյալ համակարգիչների արտադրության, հեղահաղորդակցության արտադրության և սարքավորումների արտադրության մեջ ու նրանք ցանկանում էիր խուսափել[9][12][13][14]։

1969 թվականի նոյեմբերին ընկերությունը արտադրեց իր առաջին արտադրանքը՝ Am9300, որը աշխատում էր 4 թիբ ինտեգրալային միացումով և հերթափոխով գրանցումով, սկսվեց վաճառվել 1970 թվականին[14][15]։ Ինչպես նաև 1970 թվականին ընկերությունը արտադրեց սեփական առաջին արտադրանքը՝ Am2501 տրամաբանական հաշվիչը, որը մեծ հաջողություն ունեցավ[16][17]։ 1971 ամենաշատ վաճառվող արտադրանքը եղավ Am2505-ը՝ հնարավոր ամենաարագ բազմապատկիչը[16][18]։

1971 թվականին AMD ընկերությունը մտավ RAM չիպերի շուկա, իր Am3101 64 բիթ արագությամբ երկբևեռ RAM ունեցող արտադրանքով[18][19]։ Այդ տարի AMD ընկերությունը մեծապես աճեցրեց իր ինտեգրալային շրջանակների վաճառքը,և նրա տարեկան վաճառքը հասավ 4.6 մլն դոլարի[16][20]։

1972 թվականի սեպտեմբերի AMD ընկերությունը դուրս եկավ հանրային շուկա[9][21][22]։ Ընկերությունը 1973 թվականին Intel-ի շրջանակների երկրորդ աղբյուրն էր, իր Am14/1506 և Am14/1507, dual 100 բիթ արագությամբ հերթափոխով գրանցումով արտադրանքներով[23][24]։ 1975 թվականին ընկերությունը ուներ 212 արտադրանք, որից 49-ը սեփական ստեղծածն էր[25] և երեք ցածր արագությամբ ինտեգրալային շրջանակներ՝Am25LS07, Am25LS08, Am25LS09[26]։

1971 թվականին Intel ընկերությունը ստեղծեց առաջին միկրոպրոցեսորը[27][28]։ 1975 թվականին AMD ընկերությունը խուժեց միկրոպրոցեսորների շուկա իր Am9080[29][30][31] և Am2900 արտադրանքներով[30]։ 1976 թվականի հոկտեմբերին AMD ընկերությունը ստացավ լիազորագիր միկրոպրոցեսորների և արտաքին սարքավորումների արտադրության համար[26][32][33][34][35]։

1978 թվականի ֆինանսական տարու ընդհանուր արդյունքերը հասան 100 մլն դոլարի[17][17][36], և 1981 թվականին սկսեց կիսահաղորչային գործարանի կառուցումը Սան Անտոնիո նահանգում[37]։ 1980 թվականին AMD ընկերությունը սկսեց աջակցելհեռահաղորդակցության համար կիսահաղորչային արտադրանքներին, և դրա արդյունաբերությունը արագորեն ընդլայնվեց ու զարգացավ[38]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ