Activision

Activision Publishing, Inc. (կրճատ՝ Activision), ամերիկյան ընկերություն, որը զբաղվում է տեսախաղերի ստեղծմամբ և հրապարակմամբ։ Հիմնադրվել է 1979 թվականին հոկտեմբերի 1-ին։ Ընկերությունը դարձել է առաջին, ոչ կախյալ ընկերությունը, որ զբաղվում էր խաղերի մշակմամբ և տարածմամբ։ Ընկերության առաջին արտադրանքը դարձավ Atari 2600-ի համար ստեղծված խաղային քաթրիջը։ Ընկերության կենտրոնները գտնվում են Սանտա Մոնիկայում, Կալիֆոռնիայում, բացի դա կան մասնաճյուղեր 16 երկրերում։

Activision
Изображение логотипа
Տեսակհամակարգչային խաղերի հրատարակիչ, տեսախաղեր մշակող և դուստր կազմակերպություն
Հիմնադրված էհոկտեմբերի 1, 1979
ՀիմնադիրԲոբի Կոտիկ, Լարրի Կապլան, Բոբ Ուայթհեդ և David Crane?
ՎայրՍանտա Մոնիկա, ԱՄՆ[1]
Երկիր ԱՄՆ
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն[2]
Հասույթ8,8 մլրդ $ (2021)[3]
Աշխատողների թիվ9800 մարդ (2021)[4]
Մայր ընկերությունActivision Blizzard
Դուստր ընկերություններRadical Entertainment, Infinity Ward, Beenox, Raven Software, Sledgehammer Games, Treyarch, Toys For Bob և Demonware
ՍեփականատերActivision Blizzard, Վիվենդի և Bertelsmann SE & Co. KGaA
Կայքactivision.com(անգլ.)
Մասնակից էՎայ-Ֆայ Դաշինք[5]
 Activision Վիքիպահեստում

Պատմություն

Մինչ Activision-ի ստեղծում խաղերի համար ծրագրային ապահովումը կարող էին թողարկել բացառապես ստեղծող ընկերությունների համակարգը, որոնց կողմից թողարկվել էին տվյալ խաղերը։ Օրինակ՝ Atari-ին Atari 2600-ի համար միակ խաղեր թողարկող ընկերությունն է։ Սա խաղեր մշակողների մոտ դժգոհություն էր առաջացնում քանի-որ նրանք մեծ պարգևատրում չէին ստանում հիանալի ստեղծված խաղերի համար, և նույնիսկ փաստաթղթերի մեջ չէին հիշատանում նրանց։ Այն բանից հետո երբ որոշ խաղերը դարձան բեսթելլերններ և բերեցին միլլիոնավոր դոլլարի շահույթ, որոշ ծրագրավորողները լքեցին ընկերությունը։

Activision-ը հիմնադրվել է Ջիմ Լեվի կողմից, և ևս 4 ծրագարվորողների կողմից, ովքեր հեռացել էին Atari-ից ՝ Դէվիդ Քրէյն, Լարրի Կապլան, Ալան Միլեր և Բոբ Ուայթհենդ։ Լեվին աջակցեց մոտեցմանը, որ խաղի հեղինակի անունը պետք է նշվի և շոշափվի խաղի հետ միասին։

Երբ խաղային համակարգերի շուկան անկում ապրեց, Activision-ը որոշեց բացել ընկերություն, որ կզբաղի տնային համակարգիչների համար խաղեր ստեղծելով։

1982 թվականին Activision-ը թողարկեց Pitfall! խաղը, որը համարվում է առաջին պլատֆորմեր խաղը, և որը դարձավ ամենաշատ վաճառք ունեցող խաղը Atari 2600-ի համար (վաճառվել է ավելի քան 4 մլն օրինակ)։ Չնայած նրան, որ թիմը արդեն ցույց էր տվել թիմի բացառիկությունը, Pitfall!-ը ընկերությանը բերեց մեծ հաջողություն։ Խաղը ոչ միայն ստեղծեց մի քանի օրինակները, այլև դարձավ պլատֆորմերի համար նախատեսված ընդհանուր ժանր։

1985 թվականին ընկերությունը միացավ դժվարությունների միջով անցնող Infocom ընկերությանը։ Ջիմ Լեվին հանդիսանում էր Infocom-ի խաղերի մեծ երկրպագու և ցանկացնում էր, որ ընկերությունը շարունակի իր գործունեությունը։ Սակայն, այս միացումից 6 ամիս անց Activision-ի տնօրեն դարձավ Բրյուս Դէվիսը։ Նա դեռ միացման սկզբից դեմ էր եղել։ Նա արդեն փոփոխությունների էր ենթարկել ընկերության մարկեթինգային քաղաքականությունը և դրա պատճառոց էլ Infocom-ի խաղերի վաճառքը ընկել էր։ Արդյունքում 1989 թվականին Activision-ը փակեց Քեմբրիջում գտնվող Infocom-ի ստուդիան և 26 աշխատակիցներից 11-ին հրավիրեց աշխատանքի Սիլիկոնային հովտում, նրանցից 5-ը ընդունեցին առաջարկը։

1988 թվականին ընկերությունը բացի վիդեո-խաղեր մշակելուց սկսեց ծրագրելը բիզնես-հավելվածներ։ Դրա համար ընկերությունը անգամ փոխեց անվանումը Mediagenic, սրանով իսկ փորձելով ընդգծել ընկերության բազմաբնույթ գործունեությունը։ Չնայած անվան մեջ փոփոխության, Mediagenic շարունակում էր օգտագործել Activision բրենդը խաղեր ստեղծելու համար։

Mdeiahenic-ի անհաջողության մատնումը, բերեց ընկերությանը The Disc Company-ին։ 1992 թվականի դեկտեմբերին սննկացման պրոցեսսից դուրս գալուց հետո ընկերությունը նորից փոխեց անվանումը Activision-ի։ Այդ ընթացքում գլխավոր-գրասենյակը տեղափոխվել էր Հարավային Կալիֆոռնիա։

Vivendi ընկերության հետ հարաբերություններ

2007 թվականի դեկտեմբերին հայտարարվեց, որ Activision միաձուլվում է Blizzard-ին պատկանող Vivendi Games ընկերության հետ։ Նոր ընկերությունը կրել է Activision Blizzard անունը, իսկ գլխավոր տնօրենը դարձավ Activision-ի նախկին՝ Բոբբի Կոտիկը։ Vivendi-ին նոր ընկերության ամենամեծ բաժնետերն է։ Նոր ընկերության արժեքը գնահատվում է 18,9 միլլիարդ դոլլար։

2013 թվականի հուլիսի 26-ին Activision գնեց իր բաժնետոմսերը Vivendi-ից 8 միլլիարդ դոլլարով[6]։ Vivendi-ին դեռ 2013 թվականի հունիսին գնահատելով իր ֆինանսական վիճակը պատրաստ էր վաճառել իր բաժնետոմսերը[7], անգամ անց կացվեցին մի քանի հանդիպումներ հնարավոև գնորդների հետ[8]։ Վերլուծաբանները եկել էին այն եզրակացության, որ պատմությունը կզարգանա հետևյալ պլանով՝ Activisio-ը ով տիրապետում էր ընկերության բաժնետոմսերի մեծ մասին կգնի Vivendi-ին ում այդ փողերը անհրաժեշ էին[9]։

Գնումներից հետո որոշ բաժնետերեր դատական գործ հարուցեցին Activision, Vivendi և Բոբբի Կոտիկի դեմ, հայտարարելով, որ ընկերությունը դիտավորյալ իջեցրել է բաժնետոմսերի գները, ինչն էլ գնորդներին թույլ է տվել խնայել 644 միլլիոն դոլլար[10]։ Գործի քննման վերջնաժամկետ է ընտրվում 2013 թվականի հոկտեմբերի 10-ը[11]։ Եվ 2013 թվականի հոկտեմբերի 11-ին Activision կրկին դառնում է անակախ ընկերություն[12]։ Իսկ 2014 թվականի նոյեմբերի 19-ին ավարտվեց դատական գործը Activision-ի և բաժնետերերի միջև[13]։

Դուստր ձեռնարկություններ

Հայտնի խաղերի ցանկ

  • Boom boom!!! (1980)
  • Kaboom! (1981)
  • Barnstorming (1981)
  • River Raid (1982)
  • Pitfall! (1982)
  • Pitfall II: Lost Caverns (1984)
  • Hacker (1985)
  • DeathTrack (1989)
  • Galaxy 5000 (1991)
  • The Lost Treasures of Infocom (1991), The Lost Treasures of Infocom II (1992)
  • MechWarrior 2: 31st Century Combat (1995)
  • Quake (1996)
  • Interstate '76 (1997)
  • Battlezone (1998)
  • Civilization: Call to Power (1999)
  • Tony Hawk (1999)
  • Call of Duty (2003)
  • Rome: Total War (2004)
  • Vampire: The Masquerade – Bloodlines (2004)
  • Sekiro: Shadows Die Twice (2019)

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Activision» հոդվածին։