Amazon Appstore

Amazon Appstore, առցանց խանութ, որը նախատեսված է Android և Windows 11 օպերացիոն համակարգերի համար, մշակված է Amazon ընկերության կողմից։

Amazon Appstore
Изображение логотипа
Տեսակծրագրերի խանութ
Հիմնադրված է2010
Կայքamazon.com/appstore/
 Amazon Appstore Վիքիպահեստում

Պատմություն

Խանութը բացվել է 2011 թվականի մարտի 22-ին և հասանելի է գրեթե 200 երկրերում[1]։ Մշակողները վճարվում են հավելվածների վաճառքի 70% տոկոսի չափով[2]։

2011 թվականի սեպտեմբերի 28-ին Amazon ընկերությունը թողարկում է Kindle Fire պլանշետը, որում հավելվածներ ներբեռնելու համար նախատեսված էր Amazon Appstore, Google Play-ի փոխարեն[3]։

2019 թվականի հոկտեմբերի 9-ին խանութում հասանելի էր ավելի քան 487 083 հավելված[4]։

2021 թվականի հուլիսի 25-ին Microsoft ընկերությունը կոնֆերանսի ժամանակ ներկայացրեց Windows 11 օպերացիոն համակարգը, որի վրա հասանելի էին Android հավելվածները, իսկ որպես հիմնական խանութ այդ հավելվածների ներբեռնման համար ծառայում էր Amazon Appstore-ը[5][6]։

Ծանոթագրություններ