Վինդոուզ 11

Windows 11, օպերացիոն համակարգ անհատական համակարգիչների համար, մշակված Microsoft, ընկերության կողմից, որպես Windows 10-ի փոխարինող։ Այն ներկայացվել է Microsoft-ի միջոցարման ժամանակ 2021 թվականի հուլիսի 24-ին[3]։ Թողարկվել է 2021 թվականի հոկտեմբերի 5-ին, Microsoft Office 2021-ի հետ միասին[4][5][6]։

Վինդոուզ 11
Изображение логотипа
ՏեսակՕՀ և վկայագրված ծրագրային ապահովում
ՍտեղծողՄայքրոսոֆթ
ԸնտանիքWindows NT
Հիմք են ծառայելWindows 10
Առաջին թողարկումհոկտեմբերի 5, 2021[1]
Առկա էբազմալեզու, անգլերեն[2], աֆրիկաանս[2], ալբաներեն[2], ամհարերեն[2], արաբերեն[2], հայերեն[2], ասսամերեն[2], ադրբեջաներեն, Bangala?, բասկերեն, բելառուսերեն, բոսնիերեն, բուլղարերեն, կատալաներեն, շէրոքի լեզու, պարզեցված չինարեն, ավանդական չինարեն, խորվաթերեն, չեխերեն, դանիերեն, էստոներեն, ֆիլիպիներեն, ֆիններեն, ֆրանսերեն, գալիսերեն, վրացերեն, գերմաներեն, հունարեն, գուջարատի, եբրայերեն, հինդի, հունգարերեն, իսլանդերեն, ինդոնեզերեն, իռլանդերեն, իտալերեն, ճապոներեն, կաննադա, ղազախերեն, կհմերերեն, կոնկանի, կորեերեն, լատիշերեն, լիտվերեն, լյուքսեմբուրգերեն, մակեդոներեն, մալայերեն, մալայլամ, մալթայերեն, մաորի, մարաթհի, նեպալերեն, բուկմոլ, նյունորսկ, օրիա, պարսկերեն, լեհերեն, բրազիլիական պորտուգալերեն, եվրոպական պորտուգալերեն, փենջաբերեն, կեչուա լեզուներ, ռումիներեն, ռուսերեն, գելական շոտլանդերեն, սերբերեն, սլովակերեն, սլովեներեն, իսպաներեն, շվեդերեն, թամիլերեն, թաթարերեն, տելուգու, թայերեն, թուրքերեն, ուկրաիներեն, Ուրդու, ույղուրերեն, ուզբեկերեն, վալենսերեն, վիետնամերեն և վալլիերեն
ԻնտերֆեյսFluent Design System?
Արտոնագիրօգտվելու համաձայնագիր
ՆախորդWindows 10
ՀաջորդWindows 12?
Կայքmicrosoft.com/windows/windows-11
 Microsoft Windows 11 Վիքիպահեստում

Մշակում

Windows 10 օպերացիոն համակարգի թողարումից հետո, Microsoft ընկերությունը հայտարարեց, որ այն կլինի վերջին տարբերակը[7][8]։ Ենթադրվում էր, որ օպերացիոն համակարգը կփոխարինվի «Windows֊ը ինչպես ծառայություն» սխեմային, և ժամանականի ընթացքում կթողարկվեն ոչ թե նոր տարբերակներ այլ, նոր հավաքածուներ և թարմացումներ։ Այն բանից հետո, որ Microsoft ընկերությունը հրապարակեց թափուր աշխատատեղերի ցանկը, որում նշված էր Windows-ի «արմատական թարմացման» մասին, ենթադրություններ ի հայտ եկան նոր տարբերակի կամ Windows-ի դիզայի փոփոխման մասին[9]։ Ենթադրվում է, որ «Sun Valley» կոդային անունով նախագիծը թարմացվեց օգտատիրոջ ինտերֆեյսային համակարգը թարմացնելու համար[10]։ 2021 թվականի հուլիսի 15-ին համացանցնում հայտնվեց տեղեկություն Windows 11-ի բետա-տարբերակի մասին, ցուցադրվեց ինտերֆեյսը, որը նման էր Windows 10X-ին, ինչպես նաև արտաքին տեսքը և Windows 11-ի ապրանքային նշանը[11]։

Microsoft Build 2021-ի ժամանակ Microsoft ընկերության գլխավոր տնօրեն՝ Սատյա Նադելլան ներկայացրեց Windows-ի հաջորդ սերունդը։ Նա հայտարարեց, որը մի քանի ամիս շարունակ աշխատել է նոր օպերացիոն համակարգի ընդլայնված տարբերակի վրա, և հայտնեց, որ շուտով տեղի կունենա պաշտոնական անոնսը[12]։ Նադելլի ելույթից մեկ շաբաթ անց Microsoft ընկերույթունը սկսեց տարածել հղղում, որով հրավիրում էր 2021 թվականի հուլիսի 24-ին կայանալիք, Windows-ին նվիրված ինչ-որ միջոցառման[13]։ Միջոցառման սկիզբը նշանակված էր արևմտյան ժամանակով 11-ին, ինչը արտասովոր էր Microsoft-ի միջոցառումների համար։ Հուլիսի 10-ին YouTube կայքում Microsoft ընկերությունը տեղադրեց 11 րոպե տևողությամբ տեսահոլովակ՝ Windows օպերացիոն համակարգի մեկնարկային ձայնով, որը կարելի է ընդունել որպես հղղում նոր օպերացիոն համակարգի թվին[14][15]։

Հուլիսի 21-ին Microsoft ընկերությունը աջակցության փաստաթղթերում պատահաբար բացահայտեց, որ աշխատանքներ է կատարվում Windows 11 օպերացիոն համակարգի վրա[16]։

Հուլիսի 24-ին տեղի ունեցավ Windows 11-ի պաշտոնական ցուցադրումը։ Միջոցառումը սկսվեց Նյու Յորքի ժամանակով ժամը 11։00-ին։

2021 թվականի հոկտեմբերի 5-ին թողարկվեց նոր օպերացիոն համակարգը։

Ծանոթագրություններ