Beabadoobee

Բեաթրիս Քրիսթի Լաուս (անգլ.՝ Beatrice Kristi Laus; հունիսի 3, 2000(2000-06-03), Iloilo City), նաև հայտնի է որպես Բեա Քրիսթի կամ beabadoobee[13], ֆիլիպինցի-բրիտանացի ինդի երգչուհի և երգերի հեղինակ։ 2018 թվականին ի վեր նա թողարկել է 5 մինի ալբոմներ Dirty Hit լեյբլում, և պլանավորում է աջակցել The 1975 խմբին իրենց 2020 թվականի փետրվարի Music for Cars շրջագայության բրիտանական մասում այնպես, ինչպես 2020 թվականի ապրիլի Հյուսիսային Ամերիկայով նրանց Notes on a Conditional Form շրջագայությանը։ 2020 թվականի մարտի դրությամբ Beabadoobee-ն ավելի քան 300 միլիոն սթրիմներ է հավաքել Spotify-ում։

beabadoobee
beabadoobee-ն 2019 թվականի օգոստոսին
Բնօրինակ անունանգլ.՝ Beatrice Kristi Laus[1][2]
Ի ծնե անունԲեաթրիս Քրիսթի Լաուս
Նաև հայտնի է որպես
Ծնվել էհունիսի 3, 2000 (23 տարեկան)[8][9]
Իլոյո, Ֆիլիպիններ[10]
Երկիր{{{2}}} Մեծ Բրիտանիա
Ժանրեր
Մասնագիտություն
Գործիքներ
Գործունեություն2017-այժմ
ԼեյբլDirty Hit
ԿրթությունSacred Heart High School?
Կայքbeabadoobee.com
 Beabadoobee Վիքիպահեստում

Քրիսթին առաջադրվել է 2020 թվականի Brit Awards-ի աճող աստղի մրցանակին և նշվել է, որպես 2020 թվականի բեկումնային արտիստ BBC-ի կողմից կազմակերպված «2020 թվականի ձայն» հարցման արդյունքում։

Վաղ տարիներ

Լաուսը ծնվել է Ֆիլիպինների Իլոիլո քաղաքում 2000 թվականի հունիսի 3-ին և շուտով տեղափոխվել է Լոնդոն իր ծնողների հետ։ Նա մեծացել է Արևմտյան Լոնդոնում, ֆիլիպինական երաժշտություն և 1980-ական թվականների փոփ և ռոք լսելով։ Դեռահաս լինելով, նա լսում էր այնպիսի ինդի ռոք արտիստներին, ինչպիսիք են Քարեն Օն, Yeah Yeah Yeahs-ը, Florist-ը և Ալեքս Ջին։ Նա հաճախում էր Sacred Heart High School ավագ դպրոցը և Hammersmith ակադեմիան։ Քրիսթին 7 տարի ջութակ է սովորել նվագել, մինչև 17 տարեկանում իր առաջին սեքնդ-հենդ կիթառ գնելը։ Նա ինքնուրույն սովորել է այդ գործիքը նվագել ՅուԹյուբի տարբեր տեսահոլովակների օգնությամբ։ Երաժշտությամբ զբաղվելու որոշումը նա ընդունել է Քիմյա Դոուսոնից ոգեշնչված։

Ազդեցություն

Քրիսթին նշել է Էլիոթ Սմիթին, The Mouldy Peaches-ին, Pavement-ին, Mazzy Star-ին, The Beatles-ին, Simon and Garfunkel-ին և Դանիել Ջոնսթոնին որպես իր վրա ազդեցություն ունեցած արտիստների։

Քալիդը, Ջեյդեն Սմիթը և Մաթի Հիլին The 1975 խմբից համարում են իրենց Beabadoobee-ի երկրպագուներ[14][15]։

Սկավառակագրություն

Մինի ալբոմներ

Մինի ալբոմների ցանկ
ԱնվանումՄանրամասնություններԲարձրագույն դիրքեր չարթերում
UK
Breakers
[16]
Lice
Patched Up
  • Թողարկվել է՝ Դեկտեմբերի 7, 2018[18]
  • Լեյբլ՝ Dirty Hit
  • Ձևաչափեր՝ LP, կասետ, թվային ներբեռնում, սթրիմինգ
Loveworm
  • Թողարկվել է՝ Ապրիլի26, 2019[19]
  • Լեյբլ՝ Dirty Hit
  • Ձևաչափեր՝ LP, կասետ, թվային ներբեռնում, սթրիմինգ
Loveworm (Bedroom Sessions)
  • Թողարկվել է՝ Հուլիսի 9, 2019[20]
  • Լեյբլ՝ Dirty Hit
  • Ձևաչափեր՝ թվային ներբեռնում, սթրիմինգ
Space Cadet
  • Թողարկվել է՝ Հոկտեմբերի 15, 2019[21]
  • Լեյբլ՝ Dirty Hit
  • Ձևաչափեր՝ LP, թվային ներբեռնում, սթրիմինգ
14
Spotify Singles
  • Թողարկվել է՝ Նոյեմբերի 20, 2019
  • Լեյբլ՝ Dirty Hit
  • Ձևաչափեր՝ Սթրիմինգ

Սինգլներ

Որպես առաջնային արտիստ

ՏարեթիվԱնվանումԲարձրագույն դիրքեր չարթերումԱլբոմ
BEL
(FL)

[22]
2017CoffeeՈչ ալբոմային սինգլներ
The Moon Song
2018Susie May
Dance with MePatched Up
2019If You Want To
DisappearLoveworm
She Plays BassSpace Cadet
I Wish I Was Stephen Malkmus

Որպես մասնակցող արտիստի

ՏարեթիվԱնվանումԲարձրագույն դիրքեր չարթերումՀավաստագրումներԱլբոմ
UK
[23]
AUS
[24]
CAN
[25]
FIN
[26]
IRE
[27]
NL
[28]
NOR
[29]
NZ
[30]
SWE
[31]
US
[32]
2020Death Bed
(Powfu՝ Beabadoobee-ի մասնակցությամբ)
751697
[33]
281451530Ոչ ալբոմային սինգլներ

Շրջագայություններ

Աջակցող

  • Clairo՝ Immunity Tour (2019)
  • The 1975՝ Music for Cars Tour (2020)
  • The 1975՝ Notes on a Conditional Form Tour (2020)

Մրցանակներ և անվանակարգեր

ՏարեթիվԿազմակերպությունՄրցանակԱշխատանքԱրդյունքԾան․
2019NMEThe NME 100ԻնքըՆերառված է[37]
UK Music Video AwardsԼավագույն ռոք տեսահոլովակ՝ նորեկ«Disappear»Առաջադրված[38]
Amazon MusicԴիտելու արտիստ 2020ԻնքըՆերառված է[39]
DIYClass of 2020Ներառված է[40]
DorkՀայփ լիստ 2020Ներառված է[41]
2020Brit AwardsԱճող աստղԱռաջադրված[42]
BBC2020 թվականի ձայնՆերառված է[43]
NME AwardsRadar AwardՀաղթանակ[44]

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Beabadoobee» հոդվածին։