Spotify

Spotify (հայերեն՝ Սպոթիֆայ), հոսանքային աուդիոծառայություն, որը թույլ է տալիս օրինական կերպով և անվճար լսել երաժշտական ստեղծագործություններ։ Ծառայությունը հասանելի է Ամերիկայում, Եվրոպայի երկրների մեծ մասում, Ասիայի մի քանի երկրներում, ինչպես նաև Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։

Spotify
Изображение логотипа
Spotify-ի iOS ՕՀ-ի սքրինշոթը
spotify.com
Տեսակհոսքային երաժշտական ծառայություն, podcast directory?, Համակարգչային ծրագիր, բջջային հավելված, առցանց համայնք և բրենդ
Լեզուգերմաներեն, անգլերեն, ավանդական չինարեն, հունգարերեն, չեխերեն, իսպաներեն, ֆիններեն, ֆրանսերեն, կանադական ֆրանսերեն, հունարեն, ինդոնեզերեն, իտալերեն, ճապոներեն, մալայերեն, հոլանդերեն, լեհերեն, բրազիլիական պորտուգալերեն, շվեդերեն, թայերեն, թուրքերեն, վիետնամերեն և արաբերեն
ՀեղինակDaniel Ek? և Martin Lorentzon?
Բացված2006
 Spotify Վիքիպահեստում

Սպոթիֆայը համարվում է առաջին սթրիմինգային ծառայութունը, որը թույլ է տալիս օնլայն լսել երաժշտություն, առանց այն համակարգչի մեջ ներբեռնելու։ Ինչպես նաև այն հասանելի է ժամանակակից սարքերի մեծ մասում, ներառյալ Windows, macOS, Linux, Android և iOS օպերացիոն համակարգերը, իսկ Spotify Connect («Սպոթիֆայ միացում») ֆունկցիան թույլ է տալիս օգտատերերին միանալու զվարճացնող համակարգերի շարքին[1][2]։ Օգտատերերը որոնման միջոցով կարող են գտնել արտիստներ, ալբոմներ, փլեյլիստեր և լեյբլեր։ Դրանց կողքին ծառայությունը թույլ է տալիս օգտատիրոջը ստեղծել, խմբագրել և ընկերների հետ կիսվել իր փլեյլիստով։ Սպոթիֆայն ներառում է ավելի քան 30 միլիոն երգ, որոնց թիվն օրեցօր աճում է։ Ըստ 2016 թվականի հունիսի տվյալների համակարգում գրանցված է ավելի քան 100 միլիոն մարդ, որոնցից 40 միլիոնն օգտվում են վճարովի ծառայություններից[3][4][5]։

Երաժշտական հոսանքային ասպարեզը, այդ թվում և Սպոթիֆայը, արտիստների և պրոդյուսերների կողմից ենթարկվում է խիստ քննադատության, որոնք դժգոհ են ծառայությունների կողմից տրվող ցածր փոխհատուցումից։ Իրենց հերթին, դրանք ազդում են այլ վաճառքների վրա[6]։ Այսպեր, ամերիկացի հեղինակ-կատարող Թեյլոր Սվիֆթը հանել է համակարգից իր ամբողջ սկավառակագրությունը, նշելով, որ «չի ցանկանում, որպեսզի իր ամբողջ կյանքի աշխատանքը մասնակցի մի «էքսպերիմենտում», որը համապատասխան կերպով չի վարձատրում արտիստններին, պրոդյուսերներին և երաժշտությունը ստեղծողներին»։ Որպես պատասխան Սպոթիֆայն ասել է, որ «նրանք օգուտ են տալիս ամբողջ երաժշտական ասպարեզին, քանի որ պաշտպանում են ծովահենությունից, իրենց օգտատերերին առաջարկելով վճարովի ծառայություններ»[7][8]։ Ի տարբերություն թվային ներբեռնումներից, երբ գնորդը յուրաքանչյուր ստեղծագործության դիմաց վճարում է սահմանված գին, Սպոթիֆայը արտիստներին վճարում է, հիմնվելով նրանց «շուկայական մասնաբաժնից» (մասնաբաժինը կախված է սթրիմերի ընդհանուր քանակից)։ Ստացված գումարի 70%-ը գնում է հեղինակային իրավունքների տերերին, ովքեր վճարում են իրենց արտիստներին նախապես պայմանավորված գնով[8]։

Հասանելիություն

Սպոթիֆայը հասանելի է Ամերիկայում, Ասիայի մի քանի և Եվրոպայի եկրների մեծ մասում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։

Այն երկրների ամբողջական ցանկը, որտեղ հասանելի է ծառայությունը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ավստրալիա, Ավստրիա, Անդորրա, Արգենտինա, Բելգիա, Բուլղարիա, Բոլիվիա, Բրազիլիա, Գվատեմալա, Գերմանիա, Դանիա, Դոմինիկյան Հանրապետություն, Էկվադոր, Էստոնիա, Թուրքիա, Ինդոնեզիա, Իռլանդիա, Իսլանդիա, Իսպանիա, Իտալիա, Լատվիա, Լեհաստան, Լիտվա, Լիխտենշտեյն, Լյուքսեմբուրգ, Կանադա, Կիպրոս, Կոլումբիա, Կոստա Ռիկա, Հոնդուրաս, Հոնկոնգ, Հունաստան, Հունգարիա, Ճապոնիա, Մալազիա, Մալթա, Մեծ Բրիտանիա, Մեքսիկա, Մոնակո, Նիդերլանդներ, Նիկարագուա, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Շվեդիա, Շվեյցարիա, Չեխիա, Չիլի, Պանամա, Պարագվայ, Պերու, Պորտուգալիա, Սալվադոր, Սինգապուր, Սլովակիա, Ուրուգվայ, Ֆիլիպիններ, Ֆինլանդիա, Ֆրանսիա[9]։

Տարածման պատմություն

Սպոթիֆայի հասանելիության քարտեզը

2008 թվականի հոկտեմբերին Սպոթիֆայը գործի անցավ Սկանդինավիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում, իսկ հաջորդ տարվա փետրվարին Մեծ Բրիտանիայում[10]։ 2010 թվականի մայիսին բացվեց Նիդերլանդներում[11], 2011 թվականի հուլիսին ԱՄՆ-ում[12], նույն թվականի նոյեմբերին Ավստրիայում, Բելգիայում և Շվեյցարիայում[13], հետո, 2012 թվականին հասանելի դարձավ Գերմանիայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Իռլանդիայում և Լյուքսեմբուրգում[14][15][16]։

2013 թվականին ծառայությունը շարունակեց աճեցնել իր ներկայությունը այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իտալիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Մեքսիկան, Հոնկոնգը, Մալազիան, Սինգապուրը, Լատվիան, Լիտվան, Իսլանդիան, Արգենտինան, Հունաստանը, Չինաստանի Հանրապետությունը և այլ կերկրներ։ 2014 թվականին համակարգը սկսեց գործել Ֆիլիպիններում, Բրազիլիայում և Կանադայում[17]։ 2016 թվականին միացան ասիական երկու հանրապետություններ Ճապոնիան և Ինդոնեզիան[18][19][20][21][22]։

Spotify-ը Ռուսաստանում

2014 թվականին համակարգը պատրաստ էր հայտնվել նաև Ռուսաստանում, իսկ ընկերությունը նույնիսկ հասցրել էր գրանցել իրավաբանական անձ՝ «Սպոթիֆայ» ՍՊԸ։ Գրասենյակի տնօրեն դարձավ Ալեքսանդր Կուբանեիշվիլին, որի հետ ընկերությունը հետո բաժանվեց[23][24]։

Արձակումը նշանակված էր 2015 թվականի առաջին կեսին, այնուհետև պլանները միանգամից փոխվեցին։ Նախնական տվյալներով ընկերությունը վախեցավ Ռուսաստանում քաղաքական և տնտեսական ճգնաժամից։ Ինչպես նաև նրանց զարմացնում էին ռուսական նոր օրենքները։ Իսկ քանի որ ընկերությունն այդ ժամանակ ժամանակավոր դադարեցրել էր միջազգային ընդարձակումը, այդ պատճառով որոշվեց դուրս չգալ Ռուսաստան։ Այսպես, երաժշտական լեյբլի թոփ-մենեջերներից մեկը նկատեց․ «Ռուս օգտատերերը այդքան էլ սովոր չեն վճարել օգտագործվող կոնտենտի համար։ Մի կողմից էլ նրանք սթրիմինգի կարգով սիրով երաժշտություն են լսում, ինչը նրանց սվորեցրել է «ՎԿ» սոցիալական ցանցը։ Սպոթիֆայի հաջողությունը կախված կլինի նրանից, թե արդյոք կհաջողվի ընկերությանը ապացուցել, որ իրենց ծառայությունը շահավետորեն տարբերվում է Apple Music-ից, Google Play-ից, Յանդեքս։ Երաժշտություն-ից, Deezer-ից և այլնից։ Չէ որ շատ շուկաներում Սպոթիֆայը եղել է առաջինների շարքում, իսկ Ռուսաստանում դուրս է գալիս ավենավերջիններից մեկը»[23]։

Մշակման առավելություններ

Ծառայության մշակման ժամանակ օգտագործվել է ծրագրային ապահովման այնպիսի ֆրեյմվորք, որը թույլ է տալիս մեծացնել Agile-ի սկզբունքները։ Այն ստացել է Spotify Model անվանումը[25][26]։

Սպոթիֆայ Մոդելը դարձել է երկարաժամկետ էքսպերիմենտի արդյունք, որն ացկացվել էր ընկերության ներսում։ Ստացված մասշտաբացված ծրագրային մշակման ապահովման ֆրեյմֆորքը հիմնված չէ որևիցե այլ հայտնի ֆրեյմվորքի վրա (SAFe, Disciplined Agile և այլն), այլ բազայացվում է հստակ որոշված սկզբունքների, դերերի և ստրատեգիաների միասնական աշխատանքների վրա։ Դերերի և սկզբունքների ինքնատիպ հավաքածուն թույլ տվեց Spotify-ին ստեղծել agile-մշակույթ, որը որոշում է շատ խնդիրներ, որոնք էլ բնորոշ են enterprise-մակարդակի ճկուն հրահանգներին։ Այդ հրահանգների, դերերի և փոխհարաբերությունների ուղիները համակարգված են բավականին մտածված և օրիգինալ։

Երաժշտության որակ

Spotify-ը մատուցում է հեռարձակման 3 տարբեր բիթրեյթեր Ogg Vorbis ձևաչափով, որը տալիս է ավելի որակով երաժշտություն, քան շուկայում եղած հիմնական մրցակիցները։

Հնչողության որակԲիթրեյթՀասանելիությունը անվճար տարբերակում
Normal Quality96Կբիթ/վԱյո
High Quality160Կբիթ/վԱյո
Extreme Quality320Կբիթ/վՈչ, միայն Premium փաթեթում

Առավելություններ

Կատալոգ

Ներկայումս Spotify-ը հնարավոր մուտք է ապահովում ավելի քան 30 միլիոն երգերի համար։ Օգատերերը կարող են որոնել նախընտրած կատարողին, ալբոմին, լեյբլին, ժանրին, ինչպես նաև մուտքի հնարավորություն ունեն մեծ և անկախ շատ լեյբլերի հետ[27]։

Spotify աշխատասեղանի համար տարբերակը թույլ է տալիս ներմուծել երգեր iTunes-ից և սինխրոնացնել բջջային սարքերի հետ։

Փլեյլիստեր

Օգտատերերը իրենք կարող են ստեղծել փլեյլիստեր, կիսվել դրանցող այլ օգտատերերի հետ, ինչպես նաև միասին խմբագրել դրանք։ Այս պահին Spotify-ում առկա են 2 միլիարդից ավելի փլեյլիստեր, որոնք ստեղծվել են ինչպես օգտատերերի, այնպես էլ երաժիշտների կողմից։

Ռադիո

Spotify-ն ունի ռադիոյի ֆունկցիա, որի երգերը կախված են օգտատիրոջ անձնական նախասիրություններից, ընտրած ժանրից, երգից, փլեյլիստից կամ արտիստից։

Տարբերանշան

2013 թվականին Spotify-ը փոխեց իր հին տարբերանշանը, որն օգտագործվում էր 2008 թվականից․ կանաչ քառակուսի կլորացված անկյուններով, որի վրա տեղակայված է «Spotify» գրվածքը վեր բարձրացված «O» տառով, որից դուրս են գալիս երեք ալիքներ։ 2013 թվականի լոգոն իրենից ներկայացնում էր կանաչ շրջան երեք սպիտակ ալիքներով և «Spotify» սև գրվածքով, հավաքված առանց նշանարումների տառաձևով։ 2015 թվականին Spotify-ը փոխեց լոգոյի գույնը, դարձնելով այն ավելի վառ, օգտագործելով վառ կանաչ գունապնակ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ