Boeing 747-ի ավիավթար Բիշքեկի մոտ
Boeing 747-ի ավիավթար Բիշքեկի մոտ, խոշոր ավիավթար, որը տեղի է ունեցել 2017 թվականի հունվարի 16-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկի մոտ՝ Մանաս օդանավակայան չհասած, երբ ինքնաթիռը պատրաստվում էր վայրէջք կատարել։ Turkish Airlines ավիաընկերության Boeing 747-400F բեռնատար ինքնաթիռը, որը կատարում էր Հոնգկոնգ-Բիշքեկ-Ստամբուլ ավիաթռիչքը, ընկել է ամառանոցային ավանի վրա։ Մահացել է 37 մարդ[3], այդ թվում՝ անձնակազմի 5 անդամ[4][5]։
Boeing 747-ի ավիավթար Բիշքեկի մոտ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Տեսակ | ինքնաթիռի կործանում |
Թվական | հունվարի 16, 2017[1] |
Վայր | Բիշքեկ, , Ղրղզստան |
Չվերթ | TK6491 |
Թռիչքի վայր | Հոնգկոնգի միջազգային օդանավակայան[1] |
Վերջնական կետ | Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայան[1] |
Զոհվածներ | 39 մարդ[1] |
Վիրավորներ | 36[1] |
Aviation Safety Network ID | 20170116-0 |
Օդանավ | |
Ավիաընկերություն | MyCargo Airlines? |
Կողային համար | TC-MCL[2] |
Կենդանի մնացած | 0 |
Turkish Airlines Flight 6491 Վիքիպահեստում |
Ինքնաթիռ
Ինքնաթիռը՝ Boeing 747-400F, գրանցված էր որպես TC-MCL, սերիական համարը՝ 32897[6]։ Կառուցվել է 2003 թվականին և սկզբնապես գործարկվել Singapore Airlines Cargo ավիաընկերության կողմից։ 2015 թվականին այն ձեռք բերեց MyCargo Airlines-ը և սկսեց շահագործել Թուրքական ավիաընկերության կողմից։
Իրադարձությունների ժամանակագրություն
Ավիավթարը տեղի է ունեցել տեղի ժամանակով 7։31-ին։ Ինքնաթիռն ընկել է ամառանոցային ավանի բնակելի տների վրա՝ Մանաս օդանավակայանից ոչ հեռու։ Ավերվել է 32 տուն, ինքնաթիռի ընկնման վայրում հրդեհ է բռնկվել։ Ավիավթարի արդյունքում մահացել է 37 մարդ[3], այդ թվում՝ 6 երեխա[4]։ Ինքնաթիռի 4 օդաչուները մահացել են անմիջապես, հինգերորդը՝ մահացել է հիվանդանոցի ճանապարհին[7]։ Եվս 11 անձ բազմաթիվ ծանր վնասվածքներով տեղափոխվել է Բիշքեկի հիվանդանոցներ[8]։
Արձագանք
2017 թվականի հունվարի 17-ը Ղրղզստանում հայտարարվել է սգո օր[8]։