D.O.

Դո Կյոնգ Սու (հանգըլ՝ 도경수, հանջա՝ 都敬秀, կորեերենի նոր ռոմանականացում՝ Do Gyeong-su, հունվարի 12, 1993(1993-01-12), Գոյանգ, Գյոնգի, Հարավային Կորեա, առավել հայտնի բեմական D.O.Դի Օ (հանգըլ՝ 디오) անվամբ), հարավկորեացի երգիչ և դերասան։ EXO բոյ-բենդի անդամ է։

D.O
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն디오
Ի ծնե անուն도경수 ― Դո Կյոնգ Սու
Ծնվել էհունվարի 12, 1993(1993-01-12) (31 տարեկան)
Գոյանգ, Գյոնգի, Հարավային Կորեա
Երկիր Հարավային Կորեա
Ժանրերփոփ, Contemporary R&B, պարային, Electronic music
Մասնագիտություներգիչ, դերասան, մոդել, պարող, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
Գործունեություն2012 - ներկա
ԼեյբլS.M. Entertainment (Հարավային Կորեա)
Avex Trax (Ճապոնիա)
ԿրթությունPungsan Elementary School?, Baeksin Middle School?, Baekseok High School? և Կյոնգ Հվի համալսարան
ԱնդամակցությունEXO, EXO-K և SM Town
ԿապվածS.M. Town
EXO
EXO-K
ԿայքEXO-յի պաշտոնական կայք
Ստորագրություն
Ստորագրություն
 D.O. Վիքիպահեստում
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Կենսագրություն

D.O.-ն ծնվել է 1993 թվականի հունվարի 12-ին Հարավային Կորեայի Գոյանգ քաղաքում։ Հաճախել է Գոյանգ Փունգսան տարրական, Բեքշին միջին և Բեքսոկ ավագ դպրոցները։ Ուներ ավագ եղբայր, ով 3 տարով մեծ էր նրանից։ D.O.-ն երգել սկսել է տարրական դպրոցում՝ մասնակցելով զանազան մրցույթների և դրանով կերտելով երգչի կարիերան։

2010 թվականին տեղական երաժշտական ֆեստիվալում հաղթելուց հետո երաշխավորվում է S.M. Entertainment ընկերության կողմից[1]։ Հետագայում ավագ դպրոցում 2 տարի սովորելուն զուգընթաց S.M. ընկերության սան էր։ Նա կատարել է Նա Յուն Քվոնի «Anticipation» և Browneyed Soul-ի «My Story» երգերը S.M. ընկերության կազմակերպած լսումներին[1]։

Կարիերա

Անհատական գործունեություն

2013 թվականին D.O.-ն պիտակվել է f(x)-ի «Pink Tape» նոր ալբոմում «Goodbye Summer» երգում։ Որպես դերասան դեբյուտել է 2014 թվականին Cart ֆիլմում, որի շնորհանդեսը տեղի է ունեցել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնին։ Ավելի ուշ նկարահանվել է SBS ընկերության «Ամեն ինչ լավ է, սա սեր է» դորամայում, որտեղ խաղացել է Հան Կվանգ Ուի դերը, ով երազում էր գրող դառնալ և երջանկացնել մորը[2]։

Ֆիլմագրություն

Հեռուստատեսություն

ՏարիՎերնագիրԴեր
2014Ամեն ինչ լավ է, սա սեր էՀան Կվանգ Ու

Ֆիլմեր

ՏարիՎերնագիրԴեր
2014CartՉոի Տե Յունգ

Սկավառակագրություն

Համագործակցություններ և սաունդթրեքներ

ՎերնագիրՏարիԶբաղեցրած հորիզոնականԱլբոմ
Gaon Chart
[3]
Baidu Chart
[4]
Billboard K-pop
[5]
«Dear My Family» (SM Town-ի հետ)2012---I AM. OST
«Goodbye Summer» (f(x)-ը D.O.-ի հետ)201371726Pink Tape
«Scream»201422-*Cart OST
«-» նշանակում է, որ երգը հորիզոնական չի զբաղեցրել այդ հիթ շքերթում կամ չի թողարկվել այդ երկրում։
«*» Billboard Korea K-Pop հիթ շքերթը 2014 թվականի հուլիսից այլևս գոյություն չունի։

Մրցանակներ և առաջադրումներ

ՏարիՄրցանակաբաշխությունԱնվանակարգՆերկայացված աշխատանքԱրդյունք
2014Սեուլի երիտասարդական ֆիլմերի 16-րդ փառատոնԼավագույն երիտասարդ դերասանԱմեն ինչ լավ է, սա սեր էՀաղթանակ
APAN Star 3-րդ մրցանակաբաշխությունԼավագույն նոր դերասան

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «D.O.» հոդվածին։