Excuse Me, I Love You (ֆիլմ)

Ariana Grande՝ Excuse Me, I Love You (փոքրատառերով), ամերիկյան համերգային ֆիլմ, որը 2019 թվականին Sweetener World Tour համաշխարհային շրջագայության ժամանակ ներկայացրել է Արիանա Գրանդեին բեմում և կուլիսներում[1]։

Excuse Me, I Love You
անգլ.՝ Ariana Grande: Excuse Me, I Love You և անգլ.՝ Excuse Me, I Love You
Երկիր ԱՄՆ
Ժանրվավերագրական ֆիլմ, համերգային ֆիլմ և երաժշտական ֆիլմ
Թվականդեկտեմբերի 21, 2020
Լեզուանգլերեն
ՌեժիսորՓոլ Դագդեյլ
ԴերակատարներԱրիանա Գրանդե
ԵրաժշտությունԱրիանա Գրանդե
ԿինոընկերությունRepublic Records և PolyGram
Տևողություն97 րոպե

Ֆիլմը թողարկվել է 2020 թվականի դեկտեմբերի 21-ին Netflix-ում՝ շրջագայության ավարտից մեկ տարի անց[2][3]։ Ֆիլմի թողարկմանը նախորդել է K Bye for Now (SWT Live) (2019) համերգային ալբոմը, որում ներկայացված են Sweetener World Tour համաշխարհային շրջագայության ձայնագրությունները։

Նախապատմություն

2020 թվականի դեկտեմբերի 8-ին Գրանդեն առաջիկա համերգային ֆիլմը ներկայացրել է երեք թվիթներով, որոնք հրապարակվել են Twitter-ի էջում[4]։ 2020 թվականի դեկտեմբերի 9-ին Գրանդեն իր Twitter-ի էջում հաստատել է, որ առաջիկա համերգային ֆիլմը  թողարկվելու է Netflix սթրիմինգային ծառայության միջոցով, ինչպես նաև հաստատել է թողարկման ամսաթիվը՝ 2020 թվականի դեկտեմբերի 21-ին[1]։ 2020 թվականի դեկտեմբերի 10-ին  «Excuse Me, I Love You» ֆիլմի պաշտոնական թրեյլերը թողարկվել է Netflix-ում, ապա Twitter-ում, Instagram-ում և YouTube-ում[5][6]։ Դեկտեմբերի 14-ին Netflix-ը հայտարարել է, որ ֆիլմի թողարկման հետ Netflix-ի օգտատերերին հասանելի կլինեն Գրանդեի պրոֆիլային լուսանկարները[7]։

Ֆիլմի հեղինակներ

«Excuse Me, I Love You» ֆիլմի պրոդյուսերն է Պոլ Դագդեյլը, գործադիր պրոդյուսերը՝ Արիանա Գրանդեն, ինչպես նաև Սքուտեր Բրաունը, Ալիսոն Քեյը, Սքոթ Մանսոնը SB Projects-ի համար, և Ջեսսի Իգնջատովիչը և Էվան Պրագեր Den of Thieves-ի համար։ Սայմոն Ֆիշերը, Լիզ Գարբուսը և Դեն Կոգանը պրոդյուսերներն են, իսկ Փոլ Դագդեյլը, Ռեյ ռոքը և Ջեյմս Շինը՝ համակատարողները[1][8]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ