ExxonMobil

Exxon Mobil Corporation, ամերիկյան ընկերություն, խոշորագույն նավթային ընկերություն ողջ աշխարհում, աշխարհի ամենամեծ կորպորացիաներից մեկը շուկայական կապիտալացման չափով ($417,2 միլիարդ 2013 թվականի հունվարի 28-ի տվյալներով[7], $336,5 միլիարդ՝ 2009 թվականի մայիսին FT 500-ի շուկայական կապիտալացման վարկանիշով[8]):

ExxonMobil
Изображение логотипа
Տեսակհանրային ընկերություն, բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն, բազմազգ ընկերություն և gas station chain?
Անվանված է ի պատիվExxon? և Mobil?
Հիմնադրված էօգոստոսի 5, 1882
ՀիմնադիրՋոն Դևիսոն Ռոքֆելլեր
ՎայրԻրվինգ (քաղաք), ԱՄՆ
Երկիր ԱՄՆ[1]
ՏնօրենDarren Woods?
Արդյունաբերություննավթարդյունաբերություն
Ընդհանուր ակտիվներ363 մլրդ $ (դեկտեմբերի 31, 2019)[2]
Հասույթ345 մլրդ $ (2023)[3]
Աշխատողների թիվ74 900 մարդ (դեկտեմբերի 31, 2019)[2]
Դուստր ընկերություններImperial Oil?, ExxonMobil Australia?, XTO Energy?, ExxonMobil Chemical?, ExxonMobil Research and Engineering?, ExxonMobil (Canada)?, ExxonMobil (United Kingdom)?, ExxonMobil Central Europe Holding?, ExxonMobil Refining and Supply Company?[4], ExxonMobil Fuels, Lubricants & Specialties Marketing Company?[4], ExxonMobil Fuels & Lubricants Company?[4] և Forbes Travel Guide?
ՆախկինExxon? և Mobil?
ՍեփականատերThe Vanguard Group[5] և BlackRock[5]
Կայքcorporate.exxonmobil.com(անգլ.)
ԲորսաNYSEXOM[6]
 ExxonMobil Վիքիպահեստում

2007 թվականին զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը Fortune 1000-ի խոշորագույն հանրային ամերիկյան կազմակերպությունների ցանկում և Fortune Global 500-ի խոշորագույն համաշխարհային կորպորացիաների շարքում (ցանկերը կազմվել են 2006 թվականի շահույթի չափի հաշվարկմամբ)։

Գլխավոր գրասենյակը գտնվում է Տեխաս նահանգի Դալաս քաղաքին մոտ գտնվող Իրվինգ քաղաքում։

Պատմություն

Ժամանակակից կազմակերպությունը ստեղծվել է 1999 թվականին ամերիկյան խոշորագույն նավթային ընկերությունների՝ Exxon-ի և Mobil-ի միավորումից։

Երկու ընկերություններն են Ջոն Ռոքֆելերի Standard Oil տրեստի ժառանգներն էին՝ 1911 թվականին նրա հարկադրական բաժանումից հետո։ Standard Oil ընկերությունը հիմնադրվել է 1870 թվականին, մոնոպոլացրել է ԱՄՆ նավթային արդյունաբերությունը և ձեռք է բերել այնքան վատ վարկանիշ, որ ԱՄՆ կառավարությունը դադարեցրել նրա գործունեությունը և բաժանել է այն 34 անկախ իրավաբանական անձանց։

Այդ 34 ընկերություններից երկուսը Jersey Standard-ը (Standard Oil Company of New Jersey)՝ ապագայում Exxon-ը, 7 Socony-ն էին (Standard Oil Company of New York)՝ ապագայում Mobil: Standard Oil of New Jersey (Jersey Standard) ընկերությունը ապրանքները վաճառում էր «իր» տարածքում Esso ապրանքանիշով, որը ձևավորվել էր «S» և «O» տառերի արտասանությամբ՚: Այն բանից հետո, ինչ 1972 թվականին Jersey Standard-ը փոխեց անվանումը՝ դարձնելով Exxon Corporation, այն սկսեց ԱՄՆ տարածքում օգտագործել նոր ապրանքանիշ՝ Exxon: Սակայն Եվրոպայի երկրներում և Կանադայում դուստ ընկերություննեը պահպանեցին Esso-ն։

1998 թվականին Exxon-ը և Mobil-ը համաձայնություն ստորագրեցին միավորման մասին՝ 73,7 մլրդ $ արժողությամբ և նոր ExxonMobil Corporation ընկերություն ստեղծելու մասին, որը խոշորագույնն էր ողջ աշխարհում։ Միավորումն ավարտվեց 1999 թվականի նոյեմբերի 30-ին։

Ղեկավարություն

Ընկերության հիմնական սեփականատերերը ներդրումային հիմնադրամներն են, ինստիտուցիոնալ և մասնավոր ներդրողները։

Ազատ շրջանառության մեջ է գտնվում բաժնետոմսերի 99,85 %-ը։ Ընկերության բաժնետոմսերը հաշվարկվում են Դոու Ջոնսի ինդեքսով։ Տնօրենների խորհրդի նախագահը և գլխավոր կառավարիչը Դարեն Վուդսն է։

2014 թվականի հունիսի 23-ին ընկերության բաժնետոմսերի գնանշումները հասան իրենց պատմական առավելագույնին՝ $104,38 մեկ բաժնետոմսի համար[9] առքուվաճառքի փակման ժամանակ։

ExxonMobil ընկերությունը շարունակում է աշխատանքը Կատրինա փոթորիկի ժամանակ՝ չնայած տանիքի բացակայությանը:

Բաժնետերեր

ExxonMobil-ի խոշորագույն բաժնետերերը 2016 թվականի դրությամբ հետևյալն են.

  • The Vanguard Group, Inc.` (6.62 %)
  • State Street Corporation` (4.47 %)
  • BlackRock Institutional Trust Company, N.A.` (2.67 %)
  • BlackRock Fund Advisors` (1.55 %)
  • The Bank of New York Mellon` (1.40 %)
  • Northern Trust Investments, N.A.` (1.30 %)
  • Bank of America` (1.22 %)
  • Wellington Management Company` (1.16 %)
  • T. Rowe Price Associates, Inc.` (0.90 %)
  • State Farm Mutual Automobile Insurance Co.` (0.90 %)[10][11]

Գործունեություն

Ընկերությունը նավթ է արդյունահանում աշխարհի տարբեր շրջաններում, ներառյալ՝ ԱՄՆ, Կանադան, Մերձավոր Արևելքը և այլն։ ExxonMobil-ը 45 նավթավերամշակող գործարանների բաժնետեր է 25 երկրներում, ավտոմեքենաների գազալցակայանների ցանց ունի ավելի քան 100 երկրներում։ Ապացուցված պաշարները կազմում են 22,4 միլիարդ նավթային բարելների էկվիվալենտ[7]։

Գործունեության ցուցանիշներ

2006 թվականին նավթի ու գազի արդյունահանումը կազմել է 2,681 միլիոն բարել օրական, ինչը համապատասխանում է տարեկան 133,5 միլիոն տոննա նավթին։

Անձնակազմի ընդհանուր թիվը 82 հազար մարդ է։

2008 թվականին ընկերության շահույթը կազմել $477,4 միլիարդ (2007 թվականին՝ $404,6), գործառնական եկամուտը՝ $84,1 միլիարդ ($71,9 միլիարդ), զուտ եկամուտը՝ $45,2 միլիարդ ($40,6 միլիարդ)[12]։

2013 թվականին ExxonMobil-ը գերազանցեց Apple-ին՝ բարձրանալով առաջին հորիզոնական աշխարհի ամենաթանկ ընկերությունների ցանկում։ Վաճառքների փակման պահին Apple-ի կապիտալացումը կազմում էր 413 միլիարդ դոլար, մինչդեռ Exxon Mobil-ի կապիտալացումը հասել էր 418,2 միլիարդ դոլարի։

Քննադատություն

«Էքսոն Վալդեզ» լցանավի ավերում

«Էքսոն Վալդեզ» լցանավի ավերման արդյունքում նավթի հոսքի հետևանքների վերացում

1989 թվականի մարտի 24-ին «Էքսոն Վալդեզ» նավթային լցանավըվթարի ենթարկվեց[13] Ալյասկայի մերձափնյա շրջանում (Արքայազն Վիլհելմի նեղուց)։ Վթարի արդյունքում մոտավորապես 10,8 միլիոն գալոն նավթ (մոտավորապես 260 հազար բարել կամ 40,9 միլիոն լիտր) արտահոսել էր ծովի մեջ՝ ձևավորելով նավթային բիծ՝ 28 հազար կիլոմետր քառակուսի երկարությամբ։ Դատական գործընթացների արդյունքում ընկերությունը վճարել է ավելի քան 300 միլիոն դոլար՝ որպես փոխհատուցում տեղի բնակիչներին և ընկերություններին[14], ինչպես նաև բողոքարկումների դիտարկումներից հետո պետք է վճարեր 507.5 մնիլիոն դոլար տուգանք՝ համաձայն ԱՄՆ Վերին ատյանի դատարանի որոշման[15]։

Սկանդալներ արտասահմանում

2003 թվականին Արտասահմանյան ակտիվների վերահսկողության ղեկավարությունը հայտնեց, որ Exxon Mobil-ը զբաղվում է ոչ օրինական առքուվաճառքով Սուդանի հետ և տասնյակ այլ ընկերությունների հետ ԱՄՆ կառավարությանը վճարեց $ 50 000[16]:

ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի 2003 թվականի սեպտեմբերի 18-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ Նյու Յորքի հարավային շրջանի դատախազը հայտարարեց, որ Ջ. Բրայան Ուիլյամսը՝ Mobil Oil-ի թոփ մենեջերը, երեք տարով և տասը ամսով ազատազրկվել է՝ ավելի քան $ 7 միլիոն հարկ չվճարելու համար՝ կապված Ղազախստանում Mobil ընկերության նավթային բիզնեսի հետ։ Փաստաթղթերի համաձայն՝ Ուիլյամսի եկամուտը ներառում էր միլիոնավոր դոլարներ կառավարությունների, ֆիզիկական և իրավաբանական անձնանցից վերցրած կաշառքների տեսքով, որոնց հետ Ուիլյամսը գործեր էր վարում Mobil-ում աշխատելու ընթացքում։ Բացի այդ ամենը՝ Ուիլյամսը պետք է տուգանք վճարեր 25 000 $-ի չափով և ավելի քան $ 3,5 միլիոն՝ որպես փոխհատուցում ԱՄՆ Հարկային վարչակազմին[17]։

«Անձնական կայսրություն. ExxonMobil և ամերիկյան իշխանություն»

2012 թվականի հուլիսին ամերիկացի լրագրող Սթիվ Քոլի «Անձնական կայսրություն. ExxonMobil և ամերիկյան իշխանություն» գրքի մասին The Daily Telegraph-ը գրեց, որ հեղինակը կարծում է, որ Exxon Mobil-ը «վերածվել է մոլորակի ամենաատելի կորպորացիաներից մեկի, որը որոշում է ամերիկյան արտաքին քաղաքականությունը և ողջ ազգի ճակատագիրը»։ Սթիվ Քոլը նկարագրում է Լի Ռեյմոնդին՝ մինչև 2005 թվականը կորպորացիայի գործադիր տնօրենին, որպես «հանրահայտ թերահավատի՝ եղանակի փոփոխությունների առումով, և մարդու, որը չի սիրում պետության միջամտությունը ցանկացած մակարդակում»[18]։

Բարեգործություն

Ընկերությունը հանդիսանում է Ամերիկայի ձեռնարկատիրության ինստիտուտի աջակից ընկերություններից մեկը[19]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ExxonMobil» հոդվածին։