Flashlight (երգ, Ջեսսի Ջեյ)

«Flashlight», բրիտանացի երգչուհի Ջեսսի Ջեյի երգը, որը հանդիսանում է «Կատարյալ ձայն 2» ֆիլմի սաունդթրեքը։ Երգը գրվել է Սիա Ֆուրլերի, Քրիստիան Գուզմանի, Ջեյսոն Մուրի և Սեմ Սմիթի կողմից։ ԱՄՆ-ում այն թողարկվել է 2015 թվականի ապրիլի 23-ին, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 2015 թվականի մայիսի 11-ին։ Երգը Ավստրալիայում գրավել է երկրորդ հորիզոնականը, իսկ Նոր Զելանդիայում՝ 7-րդ հորիզոնականը։

«Flashlight»
«Flashlight» սինգլի շապիկը (Ջեսսի Ջեյ, 2015)
Ջեսսի Ջեյի սինգլը
«Pitch Perfect 2: Original Motion Picture Soundtrack» ալբոմից
Թողարկվածապրիլի 23, 2015
Ֆորմատթվային ներբեռնում
Ժանրփոփ
Տևողություն3:29
ԼեյբլRepublic
Ջեսսի Ջեյի սինգլների ժամանակագրություն
«Masterpiece»
(2015)
«Flashlight»
(2015)
«Ain't Been Done»
(2015)

Տեսահոլովակը

Տեսահոլովակը Յություբում տեղադրվել է 2015 թվականի ապրիլի 23-ին[1]։ Տեսահոլովակում Ջեսսի Ջեյը ղեկավարում է Barden-ի համալսարանը, որտեղ նա ուսանողների շրջանում կատարում է բալլադը։

Հիթ շքերթներ

Երգը Billboard Hot 100-ում հայտնվել է 2015 թվականի մայիսի 28-ին և գրավել է 68-րդ հորիզոնականը[2][3] ։ Իսկ UK Singles Chart-ում հայտնվել է 2015 թվականի մայիսի 24-ին և գրավել է 62-րդ հորիզոնականը (այժմ 13-րդ հորիզոնականում է)։ "Flashlight" ARIA Charts-ում հայտնվել է 2015 թվականի մայիսի 18-ին, սկզբում եղել է 15-րդ հորիզոնականում, իսկ 2015 թվականի հունիսի 8-ին՝ 2-րդ հորիզոնականում։

Հիթ շքերթ (2015)Զբաղեցրած
տեղ
Ավստրալիա (ARIA)2
Ավստրիա (Ö3 Austria Top 40)37
Բելգիա (Ultratip Flanders)8
Կանադա (Canadian Hot 100)57
Գերմանիա (Official German Charts)38
Իռլանդիա (IRMA)31
Նիդերլանդներ (Single Top 100)55
Նոր Զելանդիա (Recorded Music NZ)7
Նորվեգիա (VG-lista)29
Շոտլանդիա (Official Charts Company)9
Շվեդիա (Sverigetopplistan)54
Շվեյցարիա (Schweizer Hitparade)28
UK Singles (Official Charts Company)13
US Billboard Hot 10061

Թողարկման պատմություն

ԵրկիրԱմսաթիվՁևաչափԼեյբլ
 ԱՄՆ[4]ապրիլի 23, 2015Թվային ներբեռնումRepublic Records
 Մեծ Բրիտանիա[5]Մայիսի 11, 2015

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ