France Football

France Football, ֆրանսիական ամենշաբաթյա շաբաթաթերթ (թողարկվում է ամեն երեքշաբթի և ուրբաթ) ողջ աշխարհի ֆուտբոլային նորությունների վերաբերյալ, հրատարակվում է 1946 թվականից սկսած։ Եվրոգավաթների վիճակագրական տվյալները և եվրոպական առաջնությունները ֆոտոլրագրության միջոցով լուսաբանող ամենահեղինակավոր սպորտային հրատարակչություններից մեկն է Եվրոպայում[2]։

France Football
ֆր.՝ France Football[1]
Изображение логотипа
Տեսակհանդես և սպորտային ամսագիր
ՀապավումFF
ԼեզուՖրանսերեն
Հիմնադրվել է1946
ԵրկիրՖրանսիա
ԳրասենյակԲուլոն Բիյանկուր
ISSN0015-9557
Կայքfrancefootball.fr
 France Football Վիքիպահեստում

France Football ամսագիրը «ծնունդ է առել» «Football» ամսագրից, որը թողարկվել է 1927-1944 թվականներին, ինչպես նաև ժամանակավոր եղել է Ֆրանսիայի ֆուտբոլի Ֆեդերացիայի տպագիր մարմինը[3]։ Առաջին համարը լույս է տեսել 1946 թվականի հունվարի 8-ին, իսկ 1977 թվականի փետրվարից արդեն թողարկվում էր գունավոր կազմով և ամրակցված էջերով տարբերակը։ Ներսի էջերը շարունակում էին տպագրվել սև-սպիտակ տպագրությամբ, սակայն վերջին 10 տարվա ընթացքում էջերի մեծամասնությունը սկսեցին տպագրվել գունավոր նկարազարդմամբ։ 1998 թվականի հուլիսի 14-ին Ֆրանսիայի՝ աշխարհի առաջնության գավաթին տիրանալուց 2 օր հետո ամսագիրը իր վաճառքի ծավալով ռեկորդ սահմանեց (520000 վաճառված օրինակ)։

2008 թվականի նոյեմբերի 3-ից Francefootball.fr վեբ կայքում թողարկվում է ամսագրի տեղեկագիրը։

Մրցանակներ

«Ոսկե գնդակ» մրցանակի կազմակերպիչը հանդիսանում է France Football-ի գլխավոր խմբագիր Գաբրիել Անոն, վերջինս 1956 թվականին խնդրել էր իր կոլեգաներին քվեարկել Եվրոպայի լավագույն խաղացողի օգտին (առաջին մրցանակակիրը դարձավ «Բլեքփուլի» ֆուտբոլիստ Սթենլի Մեթյուզը[4]1959 թվականից France Football -ը սկսեց քվեարկություն անցկացնել՝ որոշելու Ֆրանսիայի տարվա ֆոուտբոլիստին[5], իսկ 1970 թվականից՝ Ֆրանսիայի տարվա մարզչին (այս պարգևի վերջին մրցանակակիրը դարձավ Լորան Բլանը1968-1990 թվականներին պարգևատրվեց նաև Տարվա եվրոպական թիմը ֆր.՝ Challenge Européen de Football[6]։

Աֆրիկական ոսկե գնդակ մրցանակը շնորհվում էր 1970-1994 թվականների յուրաքանչյուր տարվա վերջնամասում։ Այս մրցանակը ներկա ժամանակում շնորհվում է Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի կողմից[7]։

2020 թվականի «երազանքի թիմ»

2020 թվականին ավանդական Ոսկե գնդակ մրցանակի շնորհման փոխարեն ամսագիրը կազմակերպեց քվեարկություն համաշխարհային առաջատար ԶԼՄ-ների 117 լրագրողների միջև՝ «երազանքի թիմը» պարզելու նպատակով։

«Երազանքի թիմը» այն խորհրդանշական հավաքականն է, որը իր մեջ ներառում է ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողներին[8]։ Անցած տարվա դեկտեմբերին France Football-ը ներկայացրեց միանգամից 3 «երազանքի թիմ»[9][10][11][12][12][13][14]։

«Երազանքի թիմ» № 1
«Երազանքի թիմ» № 2
«Երազանքի թիմ» № 3

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «France Football» հոդվածին։