Ջանլուիջի Բուֆֆոն

իտալացի ֆուտբոլիստ

Ջանլուիջի Մասոկոռ Բուֆֆոն (իտալ.՝ Gianluigi Buffon, հունվարի 28, 1978(1978-01-28)[3][4][5][…], Կարրարա, Մասսա-Կարարա, Տոսկանա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, ֆրանսիական Պարի Սեն-Ժերմենի դարպասապահ։ Աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը։ Իտալիայի հավաքականի նախկին ավագ։ 2006 թվականին Իտալիայի հավաքականի հետ միասին դարձել է աշխարհի չեմպիոն։ Այդ մրցաշարից հետո նա նաև դարձավ ըստ ՖԻՖԱ-ի տարվա լավագույն դարպասապահ։

Ջանլուիջի Բուֆֆոն
իտալ.՝ Gianluigi Buffon
Անձնական տվյալներ
ԱզգությունըԻտալացի
Քաղաքացիությունը Իտալիա
Մականուն

Ջիջի (իտալ.՝ Gigi)
Սուպերմեն (իտալ.՝ Superman)
Էլ-Բուֆ (իտալ.՝ El Buff)
Բեթմեն[2]

"Բուֆոնիշե"
Ծննդյան ամսաթիվհունվարի 28, 1978(1978-01-28)[3][4][5][…] (46 տարեկան)
ԾննդավայրՄասս-Կարրառա, Տոսկանա, Իտալիա
Հասակ191 սմ[1]
Քաշ83 կգ[1]
ԴիրքԴարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբՖրանսիա Պարի Սեն-Ժերմեն
Պատանեկան կարիերա
1990—1991Իտալիա Բոնասկոլա
1991—1995Իտալիա Պարմա
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1995—2001Իտալիա Պարմա168 (-159)
2001–2018Իտալիա Յուվենտուս470 (-357)
2018–ներկաՖրանսիաՊարի Սեն-Ժերմեն9 (-4)
Ազգային հավաքական
1993—1994 Իտալիա Իտալիա Մ 163 (-2)
1993—1994 Իտալիա Իտալիա Մ 173 (-1)
1994—1995 Իտալիա Իտալիա Մ 183 (-1)
1995—1997 Իտալիա Իտալիա Մ 2111 (-7)
1994—1995 Իտալիա Իտալիա Մ 234 (-1)
1997–2017Իտալիա Իտալիա176 (-140)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 29 ապրիլի 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 14 նոյեմբեր 2017

2006 թվականին Բուֆֆոնը Ոսկե Գնդակի համար պայքարում գրավեց 2-րդ տեղը, զիջելով միայն Ֆաբիո Կանավարոյին[8]։

2002/2003 մրցաշրջանում Բուֆֆոնը արժանացավ Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։ Սա միակ դեպքն է, որ Չեմպիոնների լիգայի լավագույնի կոչմանն արժանանում է դարպասապահը։ 2003[9], 2004[10], 2006[11] և 2007[12] ըստ ՄՖՖՊԻՎ-ի արժանացել է աշխարհի լավագույն դարպասապահի կոչմանը։ 2011 թվականի փետրվարի 7-ին Բուֆֆոնը ճանաչվել է ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահը[13]։

Բուֆֆոնը գտնվում է 50 այն ֆուտբոլիստների ցուցակում, ովքեր անցկացրել են ամենաշատ հանդիպումները Սերիա Ա-յում։ Իտալիայի հավաքականում անցկացրել է 176 հանդիպում։

2001 թվականին Բուֆֆոնը դարձավ ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերային արժեք ունեցող դարպասապահը։ Տեղափոխությունը Պարմայից Յուվենտուս արժեցավ 32 մլն ստերլինգ։

Կենսագրություն

Ջանլուիջի Բուֆֆոնը ծնվել է սպորտային ընտանիքում։ Նրա մայրը՝ Մարիա Ստելա Մազոկոն, Իտալիայի գնդակի և սկավառակի նետման չեմպիոն է։ Նրա հայրը՝ Դանթե Մազոկոն, բասկետբոլիստ էր և խաղում էր Իտալիայի Ա Սերիայում[14]։

Ակումբային կարիերա

Պարմա

1991 թվականի հունիսի 13-ին գնվեց իտալական Պարմայի կողմից։ Բուֆֆոնի տրանսֆերը կայացավ 15 մլն լիրի դիմաց։ Ակումբն այդ գումարը վճարեց 2 տարվա ընթացքում՝ առաջին տարում 3 մլն լիր, երկրորդում 12 մլն։ Իսկ 14 տարեկանում Բուֆֆոնը կանգնում էր երիտասարդական հավաքականի դարպասին։

1995 թվականի նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ Բուֆֆոնի դեբյուտը հիմնական կազմում՝ Միլանի դեմ հանդպման ժամանակ։ Այդ խաղն ավարտվեց 0-0 հաշվով։ Հաջորդ խաղում, որը Յուվենտուսի հետ էր՝ բաց է թողում րի առաջին գնդակը Սերիա Ա-ում։ Նրա դարպասին գոլ խփեց Չիրո Ֆերրերան։ Հաջորդ մրցաշրջանում դարձավ Պարմայի հիմնական կազմի դարպասապահ և անցկացրեց 27 հանդիպում։ 1997 թվականին տեղի ունեցավ Բուֆֆոնի դեբյուտը եվրագավաթներ։ Դա տեղի ունեցավ սեպտեմբերի 24-ին Վիտորիա Գիմառաշի հետ հանդիպման ժամանակ, որտեղ Պարման պարտվեց 2-0 հաշվով։ Այդ թվականին տեղի ունեցավ նաև նրա դեբյուտը Իտալիայի հավաքականում։ 1999 թվականին Բուֆֆոնը Պարմայի հետ միասին հաղթեց ՈՒԵՖԱ-ի գավաթը, իսկ հաջորդ տարում Իտալիայի գավաթն ու սուպերգավաթը։

Յուվենտուս

2001 թվականին Բուֆֆոն գնվեց Յուվենտուսի կողմից։ Տրանսֆերը կազմեց 75 մլրդ լիր և խաղացող Ջոնաթան Բակինի, որի տրանսֆերային արժեքը կազմել է 30 մլրդ լիր։ Այսպիսով այս տրանսֆերը դարձավ ֆուտբոլի պատմության դարպասապահի համար ամենաշատ վճարված գումարը։ Այդ ժամանակ Յուվենտուսի նախագահը՝ Ումբերտո Անյելին էր։ Այդ մրցաշրջանը Ջիջիյի համար հաջող էր։ Առաջին իսկ մրցաշրջանում Յուվենտուսը հաղթեց Իտալիայի առաջնությունը, հենց վերջին խաղում տանելոով հաղթանակ Իտալիայի ուժեղ թմերից մեկի՝ Ինտերի հանդեպ։ 2002-2003 մրցաշրջանը Բուֆֆոնն անցկացրեց շատ հաջող։ Յուվեն հաղթեց Իտալիայի առաջնությունը և Սուպերգավաթը։ Դրա հետ միաժամանակ Յուվեն դոուրս եկավ Չեմպիոննռրի Լիգայի եզրափակիչ, սակայն սյնտեղ պարտվեց Միլանին։ Չնայած այդ պարտությանը Բուֆֆոնը ճանաչվեց Չեմպիոնների Լիգայի լավագույն ֆուտբոլիստ։

2006 թվականին դատական գործից հետո ուղարկվեց Սերիա Բ և սկսեց հանդես գալ այնտեղ։ Այդ ժամանակ Բուֆֆոնը դժվարին որոշում կայացրեց, մնալով թիմում, չնայած նրան որ նրանով հետաքրրված էին Ինտերն ու Միլանը։

Բուֆֆոնը 2006/2007 մրցաշրջանում

2008 թվականի նոյեմբերին Մանչեսթեր Սիթին Բուֆֆոնի համար առաջարկեց 75 մլն եվրո և տարեկան 15 մլն եվրո, որը նրան կդարձներ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Որոշ բանակցություններից հետո Յուվենտուսը մերժեց Սիթիի առաջարկը։

2012 թվականի հոկտեմբերի 28-ին Կատանիայի դեմ հանդիպման ժամանակ Բուֆֆոնը նշեց իր 500-րդ հանդիպումը Իտալիայի առաջնությունում։

Բուֆֆոնը Չեմպիոնների Լիգայում Ռեալի դեմ հանդիպման ժամանակ

2013 թվականի հունվարի 23-ին Ջանլուիջին երկարաձգեց պայմանագիրը Յուվենտուսի հետ մինչև 2015 թվականը։ Նրա աշխատավարձը հիմա կազմում է 4 մլն եվրո, սակայն հենց ինքը՝ Բուֆֆոնը առաջարկել է նվազեցնել իր աշխատավարձը մինչև 2 մլն եվրո, որպեսզի ակումբի համար ֆինանսական խնդիրներ չառաջանան։

Իտալիայի հավաքական

Բուֆֆոնը հանդես է եկել երիտասարդական բոլոր հավաքականներում՝ սկսած 15 տարեկաններից մինչև 23 տարեկանների հավաքական։ 1995 թվականին հասել է Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության եզրափակիչ։ 1996 թվականին հաղթել մինչև 21 տարեկանների թիմի հետ հաղթել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

Բուֆֆոնը ընկերների հետ տոնում է 2016 թվականի ԱԱ-ի Չեխիայի հավաքականի դեմ խաղում տարած հաղթանակը

Առաջին թիմի կազմում նորամուտը նշել է 1997 թվականի հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի հավաքականի դեմ խաղում, որտեղ պետք է որոշվեր հանդես են գալու ԱԱ-ում թե ոչ։ Նա խաղադաշտ դուրս եկավ Ջանուլկի Պալյուկի փոխարեն, ով վնասվածք էր ստացել։ Խաղը ավարտվեց 1:1, իսկ արդեն պատասխան խաղում 1:0 հաղթելով Իտալիան հասավ եզրափակիչ, որտեղ էլ հաղթեց։ ԱԱ-ին Իտալիան մասնակցում էր 3 դարպասապահներով, և Բուֆֆոնը 3-րդն էր, սակայն շուտով վնասվածք ստացավ Անջելո Պերուցին և նա դարձավ 2-րդը[15]։ 20 տարեկանում Բուֆֆոնը դարձավ հիմնական թիմի դարպասապահ։ Հիմնական կազմում նա մասնակցեց Եվրո 2000-ին, որտեղ Իտալիան երկրորդ տեղը զբաղեցրեց, իսկ ինքը՝ Բուֆֆոնը ստիպված էր մնալ Իտալիայում ձեռքի վնասվածքի պատճառով[16][17]։ Դրանից հետո Բուֆֆոնը խաղացել է 2002 թվականի աշխարհի առաջնությունում և Եվրո 2004-ում, որտեղ բաց է թողել 5 գոլ:

Բուֆֆոնը Եվրո 2012-ում

2006 թվականի ԱԱ-ին Բուֆֆոնը ընդամենը 2 գոլ է բաց թողել, որոնցից մեկը ինքնագոլ էր Քրիստիան Ձակկարդոյի կողմից[18],իսկ երկրորդը եզրափակչում 11 մետրանոցից խփել է Զինեդին Զիդանը[19]։ Մինչև այդ պահը Բուֆֆոնը գոլ բաց չէր թողել 418 րոպե, և առաջնությունում նրանից առաջ միայն Վալտեր Ձենգան էր, ով դարպասը անառիկ էր պահել 518 րոպե։ 2006 թվականի հուլիսի 9-ին Բուֆֆոնը դարձավ Աշխարհի առաջնության հաղթող։ Առաջնությունից հետո պարգևատրվեց Յաշինի անվան մրցանակով, որը տրվում է աշխարհի լավագույն դարպասապահին։

Եվրո 2008-ին Բուֆֆոնը անցկացրել է 4 խաղ, բոլորը ավագի թևկապով։ Ավագի թևկապը ստացել է այն ժամանակ, երբ վնասվածք էր ստացել Ֆաբոի Կանավառոն։ Առաջնության 4 խաղերում բաց թողեց 4 գոլ։ Բայց Ռումինիայի հավաքականի դեմ խաղում իր վարպետության շնորհիվ հետ մղելով Ադրիան Մուտուի իրացրած 11 մետրանոցը, թիմին օգնեց դուրս գալ 1/4 եզրափակիչ, որտեղ Իսպանիայի հավաքականի դեմ խաղում հիմնական ժամանակում գոլ բաց չթողեց, իսկ արդեն ավելացված ժամանակում հետ մղեց Դանիել Գուիսայի իրացրած 11 մետրանոցը, սակայն ինչը թիմին չօգնեց փրկվել պարտությունից։ 2009 թվականի Կոնֆեդերացիաների Գավաթում Բուֆֆոնը անցկացրել է 3 խաղ, որտեղ բաց է թողել 5 գոլ, իսկ Իտալիան իր 3 խաղերից 2-ում պարտվել է։

2010 թվականի ԱԱ-ում խաղացել է միայն առաջին խաղում՝ Պարագվայի դեմ։ Բուֆֆոնը առաջին խաղակեսից հետո փոխարինվեց, քանի որ ստացել էր միջողային սկավառակի աղեթափություն, և դարձավ Իտալիայի հավաքականի պատմության առաջին դարպասապահը, ով փոխարինվել է ԱԱ-ի խաղում[20]։

Եվրո 2012-ի ժամանակ Բուֆֆոնը հավաքականի ավագն էր, ով առաջնորդեց հավաքականին մինչև եզրափակիչ։ Ինքը՝ դարպասապահը 6 խաղում 7 գոլ է բաց թողել։ 1/4 եզրափակչում Անգլիայի հավաքականի դեմ խաղում հիմնական և ավելացված ժամանակում գոլ բաց չթողեց, իսկ արդեն խաղավերջյան 11 մետրանոցների ժամանակ հետ մղեց Էշլի Քոուլի իրացրած հարվածը։ Իսպանացիների դեմ եզրափակչում 4 գոլ բաց թողեց, սակայն այս գոլերից ոչ մեկը չխփվեց դարպասապահի սխալի պատճառով։

2013 թվականի Կոնֆեդերացինաների գավաթի ժամանակ Ջիջին անցկացրեց առաջնության բոլոր 5 խաղերը, ինչի ժամանակ բաց թողեց 10 գոլ։ Կիսաեզրափակչում ԱԱ-ի գործող չեմպիոնների դեմ խաղում Ջանլուիջիին հաջողվեց դարպասը անառիկ պահել հիմանական և ավելացված ժամանակում, սակայն իսպանացիները իտալացիներից լավ դրսևորեցին իրենց 11 մետրանոցների ժամանակ։ Միայն Լեոնարդո Բոնուչին վրիպեց։ Կիսաեզրափակչում պարտվելուց հետո Իտալիան 3-րդ տեղը որոշեց Ուրուգվայի հավաքականի դեմ խաղում։ Հիմնական ժամանակում գոլ չարձանագրվեց և տեղի ունեցավ խաղավերջյան 11 մետրանոցների իրացում։ Այստեղ Ջիջին իրեն դրսևորեց ինչպես իսկական ավագ, և ուրուգվայցիների իրացրած 5 11 մետրանոցներից 3-ը հետ մղեց։ Այսպիսով Բուֆֆոնը իր հավաքականին «դարձրեց» բրոնզե մեդալակիր։

2014 թվականի ԱԱ-ի ժամանակ Բուֆֆոնը ստիպված էր բաց թողնել առաջնության առաջին խաղը՝ Անգլիայի դեմ։ Նրա փոխարեն դարպասում կանգնեց Սալվատորե Սիրիգուն։ Խաղը ավարտվեց իտալացիների հաղթանակով՝ 2:1 հաշվով։ Հաջորդ երկու խաղերում՝ Կոստա Ռիկայի և Ուրուգվայի դեմ Բուֆֆոնը մասնակցեց։ Երկու խաղն էլ ավարտվեց իտալացիների պարտությամբ 1:0 հաշվով։ Արդյունքում նրանք խմբում զբաղեցրեցին 3-րդ հորիզոնականը և ավարտեցին իրենց ելությները մունդիալում։

Եվրո 2016-ի ժամանակ Ջիջին անցկացրեց 4 հանդիպում, որոնց ժամանակ բաց թողեց ընդամենը 1 գոլ։ Հավաքականը առաջին գոլը բաց թողեց իռլանդացիներից, և հավաքականը պարտվեց նվազագույն 1:0 հաշվով, սակայն այդ ժամանակ դարպասին Բուֆֆոնը չէր։ Իտալիան խմբից առաջին տեղով դուրս գալու խնդիրը լուծել էր դեռևս Բելգիայի (2:0) և Շվեդիայի (1:0) հավաքականների դեմ խաղերում։ 1/8-րդում Իտալիան հանդիպեց Իսպանիային։ Խաղերի արդյունքում իտալացիները դուրս եկան հաջորդ փուլ, որտեղ հանդիպեցին գործող չեմպիոն Գերմանիային։ Հիմնական ժամանակում Բուֆֆոնի դարպասը կարողացավ գրավել Մեզութ Օզիլը (ով վերջին անգամ նրա պաշտպանած դարպասը գրավել էր 4 տարի առաջ), սակայն 11 մետրանոցի շնորհիվ իտալացիները հավասարեցրեցին հաշիվը։ Տեղի ունեցավ խաղավերջյան 11 մետրանոցներ, ինչի ժամանակ Մատտեո Դարմիանի վրիպումը ճակատագրական եղավ իտալացիների համար։ Իտալիան առաջին անգամ միջազգային առաջնություններում պարտվեց գերմանացիներին, և դուրս մնաց առաջնությունից։

Վիճակագրություն

Ջանլուիջի Բուֆֆոնի հանդես գալու վիճակագրությունը ակումբներում/span>
ՄրցաշրջանԱկումբԼիգաԱռաջնությունԳավաթԵվրագավաթներԱրդյունքում
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
1995-1996 ՊարմաՍերիա Ա9-600009-6
1996-1997 ՊարմաՍերիա Ա27-17001?28-18
1997-1998 ՊարմաՍերիա Ա32-336?8?46-33
1998-1999 ՊարմաՍերիա Ա34-366?11?51-36
1999-2000 ՊարմաՍերիա Ա32-36009-941-45
2000-2001 ՊարմաՍերիա Ա34-312-27-743-40
2001-2002 ՅուվենտուսՍերիա Ա34-231-110-1245-36
2002-2003 ՅուվենտուսՍերիա Ա32-230015-1647-39
2003-2004 ՅուվենտուսՍերիա Ա32-41006-638-47
2004-2005 ՅուվենտուսՍերիա Ա37-230011-648-29
2005-2006 ՅուվենտուսՍերիա Ա18-122-34-624-21
2006-2007 ՅուվենտուսՍերիա Բ37-213-40040-25
2007-2008 ՅուվենտուսՍերիա Ա34-301-10035-31
2008-2009 ՅուվենտուսՍերիա Ա23-262-25-430-32
2009-2010 ՅուվենտուսՍերիա Ա27-331-27-835-43
2010-2011 ՅուվենտուսՍերիա Ա16-17100017-17
2011-2012 ՅուվենտուսՍերիա Ա35-16000035-16
2012-2013 ՅուվենտուսՍերիա Ա32-191-210-843-29
2013-2014 ՅուվենտուսՍերիա Ա33-201014-1348-33
2014-2015 ՅուվենտուսՍերիա Ա30-17007-546-26
Ամբողջ կարիերայի ընթացքում589-48332-35125-117760-644

Հաջողություններ

Ակումբային

«Պարմա»

  • Իտալիայի գավաթակիր՝ 1999
  • ՈՒԵՖԱ-ի գավաթակիր՝ 1999
  • Իտալիայի սուպերգավաթակիր՝ 1999

«Յուվենտուս»

«Իտալիա»

  • Աշխարհի առաջնության չեմպիոն՝ 2006
  • Եվրոպայի փոխչեմպիոն՝ 2012
  • Կոնֆեդերացիաների գավաթի բրոնզե մեդալակիր՝ 2013
  • Երիտասարդների մեջ Եվրոպայի չեմպիոն՝ 1996
  • Միջերկրածովյան խաղերի հաղթող

Անձնական

  • Ըստ ՊՎՄՖՖ-ի 21 դարի առաջին տասնամյակի լավագույն դարպասապահ
  • Իտալիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ 1999, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2008, 2012, 2014
  • Աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ՝ 1999
  • Ըստ ՊՎՄՖՖ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ 2003, 2004, 2006, 2007
  • Ըստ ՈՒԵՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ 2003
  • Ըստ ՈՒԵՖԱ-ի տարվա լավագույն ակումբային ֆուտբոլիստ՝ 2003
  • Չեմպիոնների Լիգայի լավագույն դարպասապահ՝ 2003, 2006
  • Ըստ Onze d’Or-ի աշխարհի լավագույն դարպասապահ՝ 2003, 2006
  • Երկրպագուների կարծիքոով աշխարհի լավագույն ֆուտբոլային դարպասապահ՝ 2006, 2007, 2008, 2009, 2011, 2012, 2013
  • Լև Յաշինի անվան մրցանակակիր (աշխարհի առաջնության լավագույն դարպասապահ)՝ 2006
  • ՊՖՄՖԱ(չաշխատող հղում) հավաքականի անդամ՝ 2006, 2007

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջանլուիջի Բուֆֆոն» հոդվածին։