Future plc

Future plc, բրիտանական մեդիաընկերություն։ Մեծ Բրիտանիայում 2006 թվականին զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը տարվա ծավալով։ Հրատարակում է ավելի քան 150 ամսագիր տեսախաղերի, տեխնիկաների, մեքենաների, մոտոսպորտի, երաժշտության և այլնի մասին[1]։ Future plc-ը համավում է երեք հիմնական խաղային համակարգերի պաշտոնական հրատարակիչը[2]։ Ունի իր տեղն Լոնդոնյան ֆոնդային բորսայում (FUTR)[3]։

Future plc
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և հանրային ընկերություն
Հիմնադրված է1985
ՀիմնադիրՔրիս Անդերսոն
ՎայրԲաթ, Սոմերսեթ, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Արդյունաբերությունհրատարակչություն
Աշխատողների թիվ2395 մարդ (2021)
Կայքfutureplc.com
ԲորսաԼոնդոնի ֆոնդային բորսա
 Future plc Վիքիպահեստում

Պատմություն

Քրիս Անդերսոն (2007 թվական)

Ընկերությունը հիմնադրվել է 1985 թվականին Քրիս Անդերսոնի կողմից Սոմերսեթում[4]։ Ընկերության կողմից նորարարությունը դարձավ, անվճար ծրագրայի ապահովում պարունակող սկավառակը, որը փակցված էր լինում ամսագրին։ Future plc-ը, առաջին ընկերությունն է, որն օգտագործել է նման մոտեցում[4]։

Future plc գրասենյակներից մեկը

Անդերսոնը 1994 թվականին, վաճառեց Future plc-ը Pearson PLC ընկերությանը £52.7 միլլիոնով, սակայն 1988 թվականին հետ գնեց ընկերությունը[4]։ 2001 թվականին Անդերսոնը լքեց ընկերությունը[5]։

Future plc-ի բրենդներ

Մեդիաընկերությանն է պատկատում ավելի քան 150 բրենդներ, այդ թվում տպագիր և էլեկտրոնային հրատարակչություններ։ Ամսագրերի մեծ մասը տեղակայված են Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում, սակայն կան նաև հրտարակչություններ Ավստրալիայում և այլ երկրերում[6]։

Future US

Future US-ի գլխավոր գրասենյակը տեղակայված է Սան Ֆրանցիսկոյում

Future plc-ի ամերիկյան շուկա տեղափոխվելուց հետո, մեդիահոլդինգի կազմը համալրեց, Անդերսոնի կողմից գնված GP Publications հրատարակչությունը, որը թողարկում էր ընդամենը մեկ ամսագիր՝ Game Players[7]։ Գլխավոր գրասենյակը տեղակայված է Սան Ֆրանցիսկոյում[8]։

Ծանոթագրություններ