Gamasutra

Gamasutra, վեբ-կայք նվիրված համակարգչային խաղերի մշակմանը։ Կայքում հրապարակվում են նորություններ վերաբերվող համակարգչային խաղերի արտադրությանը, վիճակագրական հոդվածներ, ինչպես նաև խաղերի մշակման թափուր աշխատատեղերի ցանկ։


Изображение логотипа
gamedeveloper.com(անգլ.)
Տեսակլրատվական կայք համակարգչային խաղերի մասին և կազմակերպություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Լեզուանգլերեն
ՍեփականատերInforma Tech?
Բացված1997
 Game Developer (website) Վիքիպահեստում

Gamasutra-ն հրապարակում է խաղերի մշակողներից վերցված բացառիկ հարցազրույցներ և խաղային արտադրության այլ նորություններ[1][2][3]։

Gamasutra կայքում կան հղումներ տարբեր տպված և օնլայն ռեսուրսներ, որոնք վերավերվում են համակարգչային խաղերի և ՏՏ ոլորտին։ Նրա վարկանիշները, գծապատկերները և ցանկերը, ինչպես նաև վիճակագրական հոդվածները հայտնություն են վայելում և հեղինակություն են այլ հայտնի հրատարկչություններում[4][5][6][7][8]։

Gamasutra-ն և նրա հոդվածագրերի թիմը 2006 և 2007 թվականներին հաղթել են Webby Awards մրցույթի ժամանակ։ 2006 թվականի պարգևատրման ժամանակ կայքի կարգախոսը ՝ «Heart plus science equals games» (Սիրտ գումարած գիտությունն հավասար է խաղի), իսկ 2007 թվականին՝ «Art plus science, still games» (Արվեստ գումարած գիտություն հավասար է խաղեր)[9]։

Կայքը հիմնադրվել է 1997 թվականին։ Այն պատկանում և ղեկավարվում է Think Services-ի կողմից, որը համարվում է United Business Media ընկերության մասնաճյուղը։

IndieGames.com

IndieGames.com կայքը գործում է 2005 թվականից։ Համարվում է Gamasutra-ի դուստր կայք։ Այնտեղ կարելի է հանդիպել անկախ խաղերի մասին ակնարկներ։ 2011 թվականին GameSetWatch կայքի փակումից հետո, կայքը դարձավ UBM TechWeb նորությունների հիմնական կայքը[10]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ