Ինդի-խաղ

Ինդի-խաղ (անգլ.՝ Indie game, անգլ.՝ independent video game-ից թարգմանվում է ինչպես «անկախ համակարգչային խաղ»), համակարգչային խաղ ստեղծված առանձին ծրագարվորողի կամ փոքր կոլեկտիվի կողմից առանց ֆինանսական հովանավորման։ Ինդի-խաղերը մեծ աճ գրանցեցին մասնավորապես 2000-ական թվականների երկրորդ կեսից։

Ինդի խաղերի շարքին են պատկանում այնպիսի խաղեր, ինչպիսք են Braid, World of Goo[1], Super Meat Boy և Minecraft-ը[2][3]։ Այդ թվում վերջինը ստեղծվել է մի ծրագրավորողի կողմից, և վաճառվել է տասնյակ միլլիոնավոր օրինականերով։ Այդ խաղը սահմանել է ռեկորդ, դառնալով ամենաշատ վաճառված ինդի-խաղը[4][5]։

Ընդհանուր բնութագիր

Ինդի-խաղերի համար չկա համընդհանուր սահմանում, սակայն կան որոշ յուրահատկությունները, որը ունեն այս տիպի խաղերը[6][7][8][9]։ Որպես կանոն ինդի-խաղերը ստեղծվում են անհատի, ոչ մեծ կոլեկտիվի կամ փոքր անկախ ընկերության կողմից[7][10]։ Ինչպես նաև խաղերը այնքան մասշտաբային չեն, ինչպես ֆինանսական հովանավորմամբ ստեղծվածները։ Ինդի-խաղեր մշակողները չեն ունենում ֆինանսական ապահովածություն հրատարակության կողմից, և սովորաբար ունենում են փոքր բյուջե կամ ընդհանրապես չեն ունենում ֆինանսական միջոցներ[6][7][9][11][12]։ Անկախ ինդի-մշակողները չունեն գործառական[8] կամ ստեղծագործական սահմանափակումներ[7][9][13] և հրատարակողի համաձայնության կարիքը չունեն[6], նույնը չենք կարող ասել մասշտաբային խաղերի մասին։ Նույն կերպ խաղային դիզայներների որոշումները նույնպես չեն սահմանափակվում նախագծի բյուջեով[13]։ Բացի դա, որքան փոքր է կոլեկտիվը, այնքան ավելի վառ է արտահայտվում կոնկրետ մշակողի ինքնությունը[14]։ Ոչ մեծ կոլեկտիվը, լայն հնարավորությունները և սահմանափակումների բացակայությունը հիանալի պայմաններ են ստեղծում ինդի խաղերի համար[6][10][14][15][16][17][18] ref name="GameTunnelInnovation"/>[19]։

Մշակում

Ֆինանսական աղբյուր գտնելու նպատակով, մշակողնեը կարող են դիմել քրաուդֆանդինգի, հրատարակչի փնտրմանը[11][20][21] կամ ստեղծել խաղի մշակմանը օգնող համայնք[22]։ Եթե նախագիծը չի ունենում հրատարակիչ, մշակողները օգտագործում են համացանցով առաջարկվող թվային դիստրիբուտացիան[23]։

Չի կարելի ինդի-ծրագրավորողներին շփոթել սիրողական-մշակողների հետ քանի-որ, եթե վերջինիս համար սա հոբբի է ապա ինդի-մշակողները նպատակաուղղված են նոր ապրանքի թողարկմանը[8]։ Բազմաթիվ սիրողական մշակողները ստեղծում են հավելյալ ֆայլեր արդեն իսկ ստեղծված խաղի համար։

Ծանոթագրություններ

» {{cite web}}: line feed character in |quote= at position 77 (օգնություն)
  • 13,0 13,1 Kelly, Kevin (2009 թ․ մարտի 17). «SXSW 2009: Being Indie and Successful in the Video Game Industry». Joystiq.
  • 14,0 14,1 Crossley, Rob (2009 թ․ մայիսի 19). «Indie game studios 'will always be more creative'». Market for Home Computing and Video Games.
  • Diamante, Vince (2007 թ․ մարտի 7). «GDC: The Future of Indie Games». Gamasutra.
  • Gamasutra staff (2007 թ․ հոկտեմբերի 4). «Q&A: Independent Game Creators On Importance Of Indie Movement». Gamasutra.
  • Cobbett, Richard (2010 թ․ սեպտեմբերի 19). «Is indie gaming the future?». TechRadar. էջ 1.
  • Irwin, Mary Jane (2008 թ․ նոյեմբերի 20). «Indie Game Developers Rise Up». Forbes.
  • Diamante, Vincent (2007 թ․ մարտի 6). «GDC: Analyzing Innovation in Indie Games». Gamasutra.
  • Thompson, Michael (2010 թ․ հունվարի 18). «Searching for gold: how to fund your indie video game». Ars Technica.
  • Hietalahti, Juuso (2006 թ․ մայիսի 19). «The Basic Marketing Plan For Indie Games». Gamasutra.
  • Marsh, David (2008 թ․ փետրվարի 26). «Nine Paths To Indie Game Greatness». Gamasutra.
  • Jan, Matej (2012 թ․ հունիսի 27). «Congratulations, Your First Indie Game is a Flop». Gamasutra.
  • Ստացված է «https:https://www.search.com.vn/wiki/index.php?lang=hy&q=Ինդի-խաղ&oldid=9492750» էջից
    🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան