Google Pixel

Google Pixel, Google ընկերության կողմից թողարկվող էլեկտրոնիկայի շարքը, որը իր մեջ ներառում է՝ սմարթֆոններ, պլանշետներ, դյուրակիր համակարգիչներ և աքսեսուարներ։ Տարբերվում են նրանով, որ սարքավորումների դիզայնով և մշակմամբ զբաղվում է հենց ընկերությունը[1][2]։

Логотип
Pixel լոգոտիպ

2018 թվականին ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում առկա սմարթֆոնների քանակի 2% կազմում էր Google Pixel-ը[3]։

Սմարթֆոններ

Pixel և Pixel XL

Pixel և Pixel XL, Pixel շարքի առաջին սմարթֆոններն են[4]։ Հավաքվում են HTC ընկերության կողմից[5], ներկայացվել են 2016 թվականի հոկտեմբերի 4-ին Սան Ֆրանցիսկոյում հատուկ ցուցադրման ժամանակ[6]։

  • Էկրանը ՝ 5 դյույմ (127,0000000 մմ), FHD Amoled, 441 ppi կամ 5,5 դյույմ (140 մմ) QHD Amoled 534 ppi
  • Հիշողությունը՝ 32 կամ 128 ԳԲ
  • Օպերատիվ հիշողությունը՝ 4 ԳԲ
  • Պրոցեսսորը՝ 2,15 ԳՀց + 1,6 ԳՀց, չորս միջուկ, 64-բիթ։

2017 թվականի հոկտեմբերի տվյալներով Ամերիկայում սմարթֆոնների շուկայում այս սմարթֆոնի բաժինը կազմում էր 0,7%[1][7]։

Pixel 2 և Pixel 2 XL

Pixel 2-ը ցուցադրվեց 2017 թվականի հոկտեմբերին երկու չափերով[8][9]։ Էկրանի տիպը՝ OLED, 5 կամ 6 դյույմ։ Էկրանը պատված է Corning Gorilla Glass 5։ Գլխավոր պրոցեսսորը՝ Qualcomm Snapdragon 835։ Սմարթֆոնները օժտված են 64 կամ 128 ԳԲ ներքին և 4 ԳԲ օպերատիվ հիշողությամբ։ Օպերացիոն համակարգը Android 8.0, ունակ թարմանալ մինչև Android 11։

2017 թվականին Pixel և Pixel 2 սմարթֆոնների թիվը հասավ 3,9 միլլիոնի[10]։

Pixel 3 և Pixel 3 XL

Pixel 3 սմարթֆոնը ներկայացվել է 2018 թվականի հոկտեմբերին երկու տարբերակով[11][12]։ Նրանում տեղադրված է Android 9.0 Pie օպերացիոն համակարգ։ Էկրանի տիպը OLED 5,5 կամ 6,3 դյույմ։ Պրոցեսսորը թարմացվել է մինչև Qualcomm Snapdragon 845-ի։ Սմարթֆոնը օժտված է 64 կամ 128 ԳԲ ներքին և 4 ԳԲ օպերատիվ հիշողությամբ։

Pixel 3a և Pixel 3a XL

Pixel 3a-ն ներկայացվեց 2019 թվականի մայիսի 7-ին երկու չափերով[13]։ Սմարթֆոները համարվում են Pixel 3-ի կրտսեր մոդելները, բայց նույն տեսախցիկներով։ Սմարթֆոնում տեղադրված է Android 9.0 օպերացիոն համակարգ, 5,6 կամ 6,0 դյույմ AMOLED էկրան։ Մարկոցի ծավալը կազմում է 3000 ՄՀժ։ Սմարթֆոնը աշխատում է Qualcomm Snapdragon 670-ով, 64ԳԲ ներքին և 4 ԳԲ օպերատիվ հիշողութուն։

Pixel 4-ի շարք

Pixel 4-ը ներկայացվեց 2019 թվականի հոկտեմբերի 15-ին երկու չափերով[14]։ Սմարթֆոնը աշխատում է Android 10 օպերացիոն համակարգով։ Էկրանի անկյունագիծը կազմում է 5,7 դյույմ (Pixel 4) և 6,3 դյույմ (Pixel 4 XL)։ Երկու սմարթֆոններն էլ ունեն 90 Հց էկրանի թարմացման հաճախականություն։ Սմարթֆոնները օժտված է Snapdragon 855 պրոցեսորով, 6 ԳԲ օպերատիվ և 64 կամ 128 ԳԲ ներքին հիշողությամբ։

Pixel 4a-ն ներկայացվեց 2020 թվականի օգոստոսի 3-ին, Pixel 4a 5G 2020 թվականի սեպտեմբերին։ Pixel 4a-ի էկրանի անկյունագիծը կազմում է 5,81 դյույմ, իսկ Pixel 4a 5G-ինը 6,2 դյույմ։

Երկու սմարթֆոններում էլ օգտագործվում է OLED էկրան (60 Հց)։ Pixel 4a-ում տեղադրված է Qualcomm Snapdragon 730G պրոցեսսոր, 6 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ներքին հիշողություն։ Իսկ Pixel 4a 5G-ում Qualcomm Snapdragon 765G, 6 օպերատիվ և 128 ԳԲ ներքին հիշողություն։ Pixel 4a-ի մարտկոցի ծավալը կազմում է 3140 ՄԱժ, իսկ Pixel 4a 5G-նը 3800 ՄԱժ, բայց 2 սմարթֆոներն էլ ապահովում են 18 Վտ արագ լիցքավորում։

Pixel 4a-ի գինը կազմում է 350 եվրո (349 դոլար), իսկ Pixel 4a 5G 499 եվրո (449 դոլար)։

Նոթբուքներ

Chromebook Pixel (2013)

Chromebook Pixel-ը դարձավ այս շարքի և Google ընկերության կողմից ստեղծված առաջին նոթբուքը։ Այն ցուցադրվեց 2013 թվականի փետրվարի 21-ին ընկերության բլոգում։

Նոթբուքը օժտված է SD միակցիչով, Mini-DisplayPort-ով, ականջակալների կամ բարձրախոսների համար նախատեսված, 2 USB միակցիչներով։ Որոշ սարքավորումներ ունեն նաև ստեղնաշարի լուսավորման հնարավորություն, թաչփադ, ստերիո բարձրախոսներ և երկու խոսափող։

  • Էկրան՝ 12,85 դյույմ
  • Պրոցեսսոր՝ Intel Core i5 3-րդ սերունդ
  • Հիշողությունը՝ 32 ԳԲ։ Գնելով նոթբուքը նվեր տրվում է 1ՏԲ հիշողություն Google Drive-ում։
  • Օպերատիվ հիշողություն՝ 4 ԳԲ։

Chromebook Pixel (2015)

Chromebook Pixel (2015), Pixel շարքի երկրորդ նոթբուքն է։ Նույնպես ցուցադրվել է ընկերության բլոգում, 2015 թվականի մարտի 11-ին։

  • Էկրանը՝ 12,85 դյույմ
  • Պրոցեսսորը՝ Intel Core i5 կամ i7 5-րդ սերունդ
  • Ներքին հիշողությունը՝ 32 ԳԲ կամ 64 ԳԲ։ Գնելով նոթբուքը նվեր տրվում է 1ՏԲ հիշողություն Google Drive-ում։
  • Օպերատիվ հիշողությունը՝ 8 կամ 16 ԳԲ
  • Միկացիչները՝ USB-C (2 հատ), USB 3.0 (2 հատ), SD քարտի և ականջակալների միակցիչներ։
  • Լուսավորվող ստեղնաշար, թաչփադ, ստերիո բարձրախոսներ, 2 խոսափող։

Pixelbook (2017)

Pixelbook-ը Pixel շարքի երրորդ նոթբուքն է։ Ներկայացվել է 2017 թվականի հոկտեմբերի 4-ին։

  • Էկրանը՝ LCD, 12,3 դյույմ
  • Պրոցեսսորը՝ Intel Core i5 կամ i7 7-րդ սերունդ
  • Ներքին հիշողությունը՝ 128, 256 կամ 512 ԳԲ
  • Օպերատիվ հիշողությունը՝ 8 կամ 16 ԳԲ
  • Տեղադրված է Google Assistant, կափարիչը ծալվում է 360°։ Առաձին վաճառվում է ստիլուս։

Ծանոթագրություններ