I Can't Get Enough

I Can't Get Enough, անգլերեն և իսպաներեն երգ, որի ձայնագրողներն են ամերիկացի պրոդյուսեր Բենի Բլանկոն, պուերտոռիկացի պրոդյուսեր Թայնին, ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսը և կոլումբիացի երգիչ Ջեյ Բալվինը։ Թողարկվել է որպես սինգլ 2019 թվականի փետրվարի 28-ին[2]։ Ռադիոյով թողարկվել է 2019 թվականի մարտի 12-ին[3][4][5]։ Երգի հեղինակներն են Թայնին, Բլանկոն, Գոմեսը, Բալվինը, Քրիստինա Չիլուիզան, Ջեյ Կորտեսը և Մայք Սաբաթը։ Երաժշտական տեսահոլովակի ռեժիսորն է Ջեյք Շրեյերը։ Երգը թողարկվել է 2019 թվականի մարտի 12-ին։

«I Can't Get Enough»
Բենի Բլանկո, Թայնի, Սելենա Գոմես և Ջեյ Բալվինի սինգլը
ԹողարկվածՓետրվարի 28, 2019
ՖորմատԹվային ներբեռնում, սթրիմինգ
ԺանրԷլեկտրոնիկ, ուրբան
Տևողություն2:38
ԼեյբլInterscope
Պրոդյուսեր
"I Can't Get Enough" ՅուԹյուբում
Բենի Բլանկո ժամանակագրություն
I Found You / Nilda's Story I Can't Get Enough Graduation
Թայնի ժամանակագրություն
Delicia I Can't Get Enough Callaíta
Սելենա Գոմես ժամանակագրություն
Anxiety I Can't Get Enough Lose You to Love Me
Ջեյ Բալվին ժամանակագրություն
Bola Rebola I Can't Get Enough

Նախապատմություն

Համագործակցության մասին հրապարակվել է Գոմեսի ինստագրամյան կայքէջով, որտեղ հրապարակվել է Բենի Բլանկոյի հետ իր հագուստի լուսանկարը և երաժշտական տեսահոլովակի նման տեսանյութ[6] : Գոմեսն ավելի ուշ հրապարակել է վարնագիրը[6]։

Entertainment Tonight-ին տված հարցազրույցում՝ Ջեյ Բալվինն ասել է, որ երգում Սելենա Գոմեսը երգում է անգլերեն, իսկ ինքն՝ իսպաներեն[7]։ Բալվինը դրական է արձագանքել Գոմեսի հետ համագործակցության մասին, բնութագրելով նրան «համեստ» և «զվարճալի»[7] : Մեկ այլ հարցազրույցում Բալվինն ասել է Թայնիին, որ եթե հրավիրեն իրեն երգում մասնակցություն ունենալու, ապա այն «համաշխարհային հիթ» կդառնա[8]։

Ստեղծագործություն

Երգը գրել են Մայք Սաբաթը, Քրիս Չիլուիզան, Ջեսուս Նիևես Կորտեսը։ Պրոդյուսերներն են Բենի Բլանկոյի և Թայնիի հետ, իսկ կատարողներն են Սելենա Գոմեսը և Ջեյ Բալվինը։ Տևողությունը կազմում է 2 րոպե 38 վայրկյան։ Սելենան երգում է սկզբում, իսկ Ջեյ Բալվինն իսպաներեն ռեփ է կատարում։ Երգը բնութագրվել է որպես «սառեցնող էլեկտրոնիկ երգ»[9] քանի որ «էլեկտրոնիկ երգը հանդիպում է ուրբանական միաձուլությանը», տեքստը՝ «կրքոտ հարաբերությունների մասին է»[10]։

Երաժշտական տեսահոլովակ

Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2019 թվականի մարտի 12-ին՝ Բենի Բլանկոյի Յություբյան կայքէջով[11]։ Տեսահոլովակի ռեժիսորն է Ջեյք Շրեյերը։ Տեսահոլովակում չորս արտիստները պարում են հսկայական անկողնու վրա։ Սելենայի, Բալվինի և Թայնիի հագին գիշերանոց է։ Բլանկոյի հագին մեծ արջի հագուստ է։ Տեսահոլովակում Գոմեսը քայլում է և պարում, հետո Բալվինը, Թայնին և Բլանկոն, իսկ հետո չորսով միասին պարում են երգի վերջին տեսարանում։

Թողարկման առաջին օրը՝ տեսահոլովակն ունեցել է 5 միլիոն դիտում։ 2019 թվականի հուլիսին դիտումների քանակը կազմել է 140 միլիոն դիտում՝ Յություբում։

2019 MTV Video Music Awards մրցանակաբաշխության ժամանակ երգը ստացել է մրցանակ՝ "Լավագույն լատինամերիկյան երգ" անվանակարգում։

Առևտրական հաջողություններ

ԱՄՆ-ում երգը դեբյուտացվել է Billboard Hot 100 հիթ-շքերթի 93-րդ հորիզոնականում և հասել է 63-րդ հորիզոնականի՝ երրորդ շաբաթում։ Ներառվել և զբաղեցրել է 31-րդ հորիզնոկանը՝ Mainstream Top 40 հիթ-շքերթում։

Երգը դեբյուտացվել է Ավստրալիայի հիթ-շքերթի 46-րդ հորիզոնականում և բարձրացել է մինչև 43-րդ հորիզոնականի։ Դեբյուտացվել է Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթի 43-րդ հորիզոնականում՝ հաջորդ շաբաթվա ընթացքում։ Երգը դեբյուտացվել և հասել է Նոր Զելանդիայի և Իսպանիայի հիթ-շքերթների համապատասխանաբար՝ 4-րդ և 41-րդ հորիզոնկաններում։

Տվյալներ և անձնակազմ

Տվյալները վերցված են Genius կայքից[12]

  • Բենի Բլանկո - հեղինակ, պրոդյուսեր, ծրագրավորողմ ստեղնաշարային
  • Մարկո Մասիս - հեղինակ, պրոդյուսեր, ծրագրավորող, ստեղնաշարային
  • Սելենա Գոմես - գլխավոր վոկալ, ետին վոկալ, հեղինակ
  • Ջեյ Բալվին - հեղինակ, գլխավոր վոկալ, ետին վոկալ, մասնակից արտիստ
  • Մայք Սաբաթ - հեղինակ
  • Քրիս Չիլուիզա - հեղինակ
  • Ջեյ Կորտես - հեղինակ
  • Սերբան Գհենեա - միքսային ինժեներ

Հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (2019)Ամենաբարձր
հորիզոնական
(Argentina Hot 100)[13]100
ARIA[14]43
Ö3 Austria Top 75[15]38
Ultratop Flanders[16]39
Ultratop Wallonia[17]48
Canadian Hot 100[18]33
(National-Report)[19]29
Singles Digitál Top 100[20]17
(SNEP)[21]91
Media Control AG[22]53
(IFPI)[23]11
Single Top 10[24]20
Stream Top 40[25]7
IRMA[26]20
FIMI[27]53
(AGATA)[28]9
Mega Single Top 100[29]86
(RMNZ)[30]4
(AFP)[31]
(Airplay 100)[32]77
(RIAS)[33]18
IFPI[34]33
Singles Digitál Top 100[35]7
(PROMUSICAE)[36]41
Sverigetopplistan[37]53
Schweizer Hitparade[38]28
UK Singles Chart[39]42
Billboard Hot 100[40]66
Pop Songs (Billboard)[41]31
(National-Report)[42]53

Հավաստագրումներ

ՏարածաշրջանՀավաստագրումՎաճառք
Կանադա (Music Canada)[43]Platinum80 000^
ԱՄՆ (RIAA)[44]Gold500 000^

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Թողարկման պատմություն

ՏարածաշրջանԱմսաթիվՖորմատԼեյբլՆշում
ԱշխարհՓետրվարի 28, 2019Digital DownloadInterscope[45]
ԻտալիաՄարտի 4, 2019Contemporary hit radioUniversal[46]
ԱՄՆՄարտի 12, 2019Interscope[3]
Mainstream radio[4]
Rhythmic contemporary radio[5]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ